ԱՄՆ-ը 24 տարում 3,7 մլրդ դոլարի օգնություն Է ցույց տվել Վրաստանին

ԱՄՆ-ը 24 տարում 3,7 մլրդ դոլարի օգնություն Է ցույց տվել Վրաստանին

Ամերիկայի Միացյալ Նահանգները վերջին 24 տարում 3,7 միլիարդ դոլարի չափով օգնություն Է ցույց տվել Վրաստանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի եւ Եվրասիայի գործերի կառավարչի օգնական Թոմաս Մելիան Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում: Վրաստանը եւ ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականի ապրիլի 23-ին:

«1992 թվականից ի վեր Վրաստանի եւ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերություններն զգալիորեն խորացել են եւ ընդլայնվել: Այդ 24 տարիների ընթացքում USAID-ը վրաց ժողովրդին ցույց Է տվել 1,5 միլիարդ դոլար գումարի օգնություն: Ամբողջությամբ վերցված, Վրաստանի համար ԱՄՆ-ի օգնությունը կազմել Է 3,7 միլիարդ դոլար»,- ասել Է Մելիան:

Նախօրյակին Վրաստանի մայրաքաղաքում կայացել Է ժողովրդավարության եւ կառավարման աշխատանքային խմբի իններորդ հանդիպումը Վրաստան – ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիայի հանձնաժողովի շրջանակներում, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում