AM | RU
USD
EUR
RUB

«Արդեն ազատության մեջ շարունակելու եմ պայքարը». Վ.Չախալյանի հայտարարությունը

 

Ջավախքցի հայ ակտիվիստ Վահագն Չախալյանը, ով երկու օր է՝ վայելում է իր ազատությունը, հանդես է եկել հայտարարությամբ, որը Times.am-ը ներկայացնում է ամբողջությամբ.

«Այլևս գտնվելով ազատության մեջ' ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին, որից իմ բանտարկության այս հինգ տարիներին միշտ ստացել եմ հոգևոր ու բարոյական սփոփանք և քաջալերանք: Շնորհակալություն եմ հայտնում «Երկիր» Միությանը, նաև բոլոր անհատներին և կառույցներին, որոնք զորավիգ ու աջակից են եղել իմ ընտանիքին և ինձ՝ իմ պայքարում, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել իմ և ջավախքահայ այլ գործիչների նկատմամբ գործած անարդարության դեմ, պայքարել են այս օրը հնարավորինս շուտ իրականություն դարձնելու համար։

Ափսոսալի է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը տեղի տվեց իմ հանդեպ Սաակաշվիլիի ռեժիմի նախկին սպասավորների զրպարտությունների տարափին' իմ անունը հանելով Վրաստանի խորհրդարանի կողմից հաստատված քաղբանտարկյալների վերջնական ցուցակից։ Իմ համար անհասկանալի մնաց, թե ինչու Վրաստանի իշխանության գլուխ եկած նոր ուժը այս հարցում ըստ էության պատանդ դարձավ ջավախքահայության և իմ երևակայական «էքստրեմիզիմի» խաղաթուղթը շահարկող նախկին իշխանական ճամբարի առանձին ներկայացուցիչների ապատեղեկատվությանը։

Եվս մեկ անգամ կրկնեմ այն, ինչ բազմիցս ասել եմ դատարանի առջև և բանտից հնչած իմ հրապարակային հայտարարություններում. ես անազատության մեջ էի միմիայն այն բանի համար, որ պահանջել եմ վրացական իշխանություններից հարգել Ջավախքի բնակչության իրավունքները, քննադատել եմ ջավախքահայության նկատմամբ Սաակաշվիլիի ռեժիմի հալածանքները, օրինական միջոցով պայքարել դրանց դեմ։ Վերջին շրջանում խորհրդարանում և խորհրդարանից դուրս քննարկումների ժամանակ իմ անվան շուրջ Սաակաշվիլիի կուսակցության անդամների բարձրացրած աղմուկը, իմ անձի, գաղափարների, քաղաքական նպատակների և գործունեության վերաբերյալ նրանց սուտն ու զրպարտությունը գալիս են ևս մեկ անգամ հաստատելու, որ ինձ ազատազրկման էին ենթարկել բացառապես քաղաքական նկատառումներով։

Վրաստանի հասարակական–քաղաքական կյանքին Ջավախքի հայ բնակչության ինտեգրմանն ուղղված բոլոր միջոցառումները չեն տա որևէ արդյունք, եթե ջավախքահայը չզգա, որ իրեն վերաբերվում են որպես Վրաստանի լիիրավ և լիարժեք քաղաքացու։ Այդ առումով, չի՛ կարող լինել երկու տեսակի արդարություն' մեկը Սաակաշվիլիի ռեժիմի պատանդ էթնիկ վրացի ակտիվիստի, մյուսը' ջավախքահայ ակտիվիստի համար։ Մեկին քաղբանտարկյալ ճանաչելը և մյուսի քաղբանտարկյալ ճանաչվելու նույն չափով հիմնավորված իրավունքը մերժելը անընդունելի է որպես երկակի ստանդարտների դրսևորում։

Արդարության առջև չմեղանչելու համար պետք է արձագանքել, որ իշխանափոխությունից հետո մեր երկրում շատ բան արդեն փոխվել է դեպի լավը' դադարել են ոստիկանական հալածանքները, աստիճանաբար թուլանում է լարվածությունը, մարդկանց մեջ սկսել է հետզհետե նվազել վախը և անպաշտպանվածության զգացումը։ Բնականաբար, այդ փոփոխությունները իրենց զգացնել են տալիս նաև Ջավախքում։ Բայց դեռևս իրենց լուծմանն են սպասում ջավախքահայության քաղաքացիական, լեզվական, կրթական, կրոնական և մշակութային իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր' բռնագրաված եկեղեցիները վերդարձնելը, հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը, Ախալքալաքում հայկական համալսարանի բացումը, շրջաններում ռեալ ինքնակառավարման համակարգի հաստատումը և այլն։ Վրաստանի նոր իշխանությունների պարտքն է հայաբնակ Ջավախքի հասարակական–քաղաքական և քաղաքացիական կառույցների հետ երկխոսության և փոխըմբռման մթնոլորտում լուծում տալ վերոնշյալ խնդիրներին։

Վրաստանի նոր իշխանությունների պարտքն է նաև իրականացնել Ախալքալաքում 2008-ի հուլիսի 17-21–ի դեպքերի անաչառ հետաքննություն։

Մեկ անգամ ևս վերահաստատում եմ, որ արդեն ազատության մեջ շարունակելու եմ պայքարը իմ և հալածյալ այլ ջավախքահայ հասարակական–քաղաքական գործիչների նկատմամբ արդարության լիարժեք վերականգնման ուղղությամբ»։

 

Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է արդար և ճշմարիտ դատաստանի Հայտնի է Աֆղանստանում կործանված ինքնաթիռի երթուղին և ուղևորների թիվը Քարոզչական տրամաբանությունը` Նիկոլ-Գրիչ-Իկռա-ընտանիք. Նարեկ Սամսոնյան Ավագանու «Իմ քայլի» անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ասուլիսը՝ տեսանյութ Պայքարը Նիկոլի եւ Սահմանադրության միջեւ է. Դավիթ Հարությունյան Ն․ Փաշինյանի ասուլիսները ունեն մեկ նպատակ՝ շարունակել խաբել ժողովրդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ասուլիս՝ հայ-ղազախական տնտեսական սկանդալի մասին․ ուղիղ Ես այդ հայտարարությունը լուրջ չեմ ընդունել. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանի հրապարակած «ապացույցների» մասին Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի Խաբարովսկից Մոսկվա թռչող ինքնաթիռը ռումբի մասին ահազանգի պատճառով ընդհատել է թռիչքն ու օդանավակայան վերադարձել Սողոմոնյան կղզիներում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վարչապետը՝ ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ ՈՒՂԻՂ Ավագանու անդամի արարքի համար քաղաքական պատասխանատվություն է կրում անձամբ Նիկոլ Փաշինյանը Փակել սահմանամերձ Աչաջուրի ծննդատունը նշանակում է դատարկել այդ համայնքը (տեսանյութ) Իրանի նախագահը բնակիչներին կոչ է անում դիմակայել Թրամփի ճնշմանը Բիլ Գեյթսը 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսների տարածման դեմ պայքարելու համար Ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով Զոհրաբ Մնացականյանը Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Թբիլիսիի օդանավակայանում կորոնովիրուսի հետ կապված հետազոտություններ են անցկացվում Արման Թաթոյան. Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է ԱԳՆ. Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ է մատուցվել և պարգևաբաշխություն կայացել Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում աճել է 1/3-րդով. զոհերի թիվը հասել է 80-ի Իրանում օդում բռնկված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը Հրանտ Բագրատյան. 5 ինդեքսներից 2-ում«թավշյա» հեղափոխությունն արձանագրել է հետընթաց Պուճուր երեխու «պասպորտ» կամ ուղղակի Ստյոպա Սաֆարյան. Նարեկ Սամսոնյան 3000$ 1կգ սև իկռա առնող Վարչապետը. Նարեկ Սամսոնյան Բաց նամակ ուժային կառույցների բոլոր պատասխանատու սպաներին Երկրի վարչապետը համազգային ծաղրի առարկա է դարձել Անցել է մեկ տարի և որևէ լուր չկա Մհեր Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործից Իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը. Արթուր Վանեցյան ՍԴ նախագահը մեզ խնդրել է պատրաստել Նիկոլ Փաշինյանի դեմ հայցադիմում. փաստաբան «Ինչ ունեն-չունեն, հանել Հրայր Թովմասյանի վրա են քսի տվել։ Խղճուկ տեսարան է». Քազաքագետ Մի կեղտոտ ստոպ կադրի պատմություն Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է. Արթուր Վանեցյան Պարոնայք քննիչներ, տղերք ջան, մի րոպե չկասկածեք, որ վաղը-մյուս օր Նիկոլը ձեզա դեմ տալու Կոռումպացված ռեժիմից ում հետ է մեծ հաճույքով համագործակցում Փաշինյանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan