AM | RU
USD
EUR
RUB

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հարցազրույցը

 

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հարցազրույցը Արմենիա ՀԸ բանաձև հաղորդմանը:

- Նախ առաջինը՝ ի՞նչ փաստաթուղթ է դա, որոշակի առումով իրենից իրավական ուժ չի ներկայացնում, դա որոշակի առումով քաղաքական հռչակագիր է: Ճի՞շտ է արդյոք:

-Միանշանակ, դա քաղաքական համաձայնություն է:

-Ինչի՞ շուրջ:

- Ընտրական օրենսգրքում լրացուցիչ մեխանիզմեր ներդնելու շուրջ:

- Ինչի՞ համար է դա անհրաժեշտ: Թվում է, թե նոր ԸՕ-ն ունի բավականաչափ մեխանիզմեր՝ ընտրական գործընթացն ավելի լավը դարձնելու, քան նախորդն էր, սկսած նրանից թե ինչպես պետք է քվեարկել, վերջացրած բազմաթիվ միտումնավոր սխալների համար քրեականացում, կաշառք տալու համար և վերցնելու համար քրեականացում: Ինչի՞ համար է այս նոր մեխանիզմը:

- Եթե ընտրական գործընթացի մասին խոսենք, ապա գործող օրենսդրությունն ուներ 99 տոկոս արդյունավետություն, այս փոփոխություններով այն կունենա 99,9 տոկոս արդյունավետություն: Այսինքն՝ տարբերությունն աննշան էր, բայց ավելի կարևոր է քաղաքական համաձայնությունը: Բանն այն է, որ ընդդիմությունը շատ հաճախ, երբ քննադատում է ինչ-որ մի երևույթ, դա անում է ոչ թե նրա համար, որ այդ երևույթը կա և արժանի է քննադատության, այլ նրա համար, որ քաղաքական տարբեր դիրքորոշումներ ունեն, կամ վստահություն՝ ինչպես է կիրառվելու մեխանիզմը և այլն: Այդ տեսանկյունից՝ շատ կարևոր է, որ վստահություն լինի նաև ընդդիմադիր հատվածի մոտ, թե ինչ մեխանիզմներով պետք է կիրառվեն: Եվ քանի որ նրանց դիրքորոշումները շատ հստակ էին, ապա դրանք ևս արտացոլվել են այս համաձայնագրի մեջ: Նորից եմ կրկնում` եթե նայենք արդյունավետության տեսանկյունից, չեմ կարող ասել, որ էական փոփոխություն է տեղի ունենում ԸՕ-ում, բայց եթե մարդիկ ավելի շատ վստահում են այս մեխանիզմին, ապա ողջամիտ է դա ընդգրկելը ԸՕ-ում:

- Դա ենթադրում է ID քարտերի բաժանում ամբողջ ազգաբնակչությանը, մատնահետքեր: Դա չկա ԸՕ-ում, ի՞նչ է լինելու, օրենքի փոփոխությո՞ւն, նոր օրենսդրական նախաձեռնությո՞ւն:

- Կա մի կարևոր նախապայման: Այս համաձայնությունը նախատեսում է շատ ավելի նյութական ներդրում` ինչը նախատեսված չէր պետական բյուջեով և ենթադրում ենք, որ դոնոր կազմակերպությունները, միջազգայկին կազմակերպությունները աջակցելու են այս մեխանիզմի կիրառմանը:

- Որքա՞ն լրացուցիչ ծախս է դա ավելացնեկլու:

- Կոպիտ գնահատականով՝ մոտ 12-13 միլիոն եվրո լրացուցիչ ծախս է նախատեսվում այս համաձայնությանը: Հիմա եթե մենք դա կյանքի կոչեցինք, ապա դա պետք է արվի հետևայալ ձևով, ԸՕ-ում պետք է փոփոխություններ կատարվեն, քանի դեռ մենք չունենք հստակ երաշխիք, որ այդ գումարները տրամադրվելու են: Ամենայն հավանականությամբ կսկսենք փոփոխել ԸՕ-ը հետևյալ ձևով` այլընտրանքային երկու մեխանիզ կնախատեսենք, որ եթե լինի ոչ բյուջետային ֆինանսավորում, ապա կգնանք այս ճանապարհով, եթե՝ ոչ, ապա կպահպանվի այն մեխանիզմը, որն այսօր ամրագրված է ԸՕ-ով:

- Կա՞ վերջնաժամկետ, որ, օրինակ, մինչև սեպտեմբերի 1-ը եթե գումարները լինեն, ապա ԸՕ-ը պետք է փոփոխեն, որովհետև դա այնքան էլ պարզ չէ, այսինքն՝ այն իմաստով, որ ԸՕ-ի փոփոխությունը ենթադրում է բոլոր ընտրական հանձնաժողովների նախագահների և անդամների վերապատրաստում, նոր մեխանիզմների ներդրում և հետևաբար ID քարտերի տրամադրում ամբողջ ազգաբնակչությանը:

- Սկզբունքորեն դուք ամենացավոտ հարցի մասին խոսեցիք, որովհետև իրոք այս մեխանիզմները կյանքի կոչելը այս կարճ ժամանակաընթացքում վիթխարի բեռ է, որը մենք պատրաստ ենք ստանձնելու: Բայց, բնականաբար, պատրաստ ենք ստանձնելու, որ եթե այդ որոշումը հստակ է, որ մենք գնում ենք այդ ճանապարհով՝ կայացվի շատ շուտ, ինչը ենթադրում է նաև ֆինանսավորման առկայության փաստը նույն կարճ ժամանակաընթացքում: Եթե մեզ հաջողվի պարզել մոտակա երկու շաբաթվա ընթացքում, որ մենք ունենք ֆինանսավորում, ապա միանշանակ մենք գնում ենք այդ ճանապարհով և վստահ ենք, որ թեև մեծ դժվարությամբ, բայց կհասցնենք կյանքի կոչել այս մեխանիզմը: Իսկ եթե չեղավ, ապա մենք պետք է այսօրվանից շատ լարված աշխատենք, որպեսզի գործող ԸՕ-ի մեխանիզմը ևս կյանքի կոչենք: Սա բավական լուրջ աշխատանք է ենթադրում` սարքավորումների արտադրություն, մասնագետների պատրաստում, որոնք կարող են ընտրական օրը օգտագործել այդ սարքավորումները: Այնպես որ՝ երկու ճանապարհներն էլ շատ բարդ են, այն, ինչ ծնվել է համաձայնության արդյունքում, այն ծայրահեղ բարդ է: Ինձ ծանոթ չէ որևէ մի երկրի փորձ, որն ութ ասմվա ընթացքում կարողանում է ապահովել երկրի ընտրողների նախագրանցում: Փաստորեն ի՞նչ է տեղի ունենալու` եթե ընտրողը չգրացվեց, չհանձնեց իր 10 մատնահետքերը, ապա նա ընտրության օրը չի կարող մասնակցել ընտրությանը:

- Հուլիսի 1-ը վերջնաժամկետն է, որ հասկանալի լինի այս փաստաթղթով ստանձնած պարտավարությունները կյանքի կոչվում են, թե՝ ոչ:

-Սկզբունքորեն կարող եմ ասել՝ այո: Եթե հուլիսի 1-ին չունենանք վերջնական լուծումները, որ գնում ենք այս ճանապարհով, կնշանակի կգնանք հին ճանապարհով, կշարունակենք կյանքի կոչել գործող ընտրական օրենսգիրքը, և եթե ենթադրենք, որ 10 օրվա ընթացքում դրանց հետո լուծումները լինեն, ապա կնայենք՝ հնարավո՞ր է արդյոք կյանքի կոչել, որովհետև յուրաքանչյուր օր անգնահատելի ժամանակ ենք կորցնում, յուրաքանչյուր օր ավելի դժվարեցնում է այս մեխանիզմները կյանքի կոչելը:

- Կա՞ ռիսկ, որ եթե այդ ֆինանսավորումը չհայթհայթվի, ապա ընդդիմությունը չի հայտարարի՝ ահա տեսեք, դուք խոստացաք, բայց մեզ խաբեցիք, տվեք դա արտաբյուջետային միջոցներից, ինչո՞ւ չեք ցանկանում կազմակերպել օրինակելի ընտրություններ, ամեն ինչի վրա փող ծախսում եք, ընտրությունների համար չեք ուզում ծախսել:

- Նման ռիսկ, իհարկե, կա: Մենք դա կանխատեսում էինք: Ավելին, ոչ միայն կանխատեսում էինք, այլև մենք պահանջեցինք, որպեսզի այս համաձայնագրում հստակ նշվի, որ երկու կողմերը՝ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, համատեղ դիմելու են դոնոր հանրությանը, որպեսզի ֆինանսավորվի ողջ այս ընտրական գործընթացը, ավելի ճիշտ՝ նորամուծությունները: Ավելին, մենք նշել էինք, որ եթե այս նորամուծությունները չֆինանսավորվեցին, ապա այս պայմանավորվածությունն առ ոչինչ է: Ճիշտ է, սա լրջագույն քաղաքական քայլ էր, այն, որ իշխանությունն ու ըհնդդիմությունը համատեղ կարողացան հասնել որոշակի արդյունքի, սկզբունքորեն համաձայնեցնել միմյանց միջև այն մեխանիզմները, որոնք գործադրվում են, սա աննախադեպ է մեր պատմության ընթացքում: Այնուամենայնիվ, եթե ֆինանսավորում չեղավ, ապա այդ համաձայնությունն առ ոչինչ է: Այն կյանքի կկոչվի, իհարկե, ոչ այս ընտրություններին, ոչ էլ 17թ., այլ 22թ-ին: Վտանգը կա, դրանով էր պայմանավորված այդ հատուկ դրույթը, որը նշում էին համաձայնագրով: Արդյոք սա կնշանակի, որ ընդդիմությունը չի քննադատի իշխանությանը, իհարկե՝ ոչ: Կոչվում է ընդդիմություն և քննադատելու է, և, անկախ նրանից թե ինչի տակ է ստորագրել, միևնույն է, փորձելու է օգտագերծել յուրաքանչյուր առիթ իշխանությանը քննադատելու համար, բայց դա տեղավորվում է քաղաքական տրամաբանության մեջ:

- Արդյոք Ընտրական նոր օրենսգիրքը և այս համաձայնությունը, ի վերջո, կծառայե՞ն ամենամեծ նպատակին, կլինի՞ վստահություն ընտրական գործընթացի նկատմամբ: Շատ է մեխանիզացվում ամեն ինչ, այն իմաստով, որ ընտրական գործընթացից գրեթե հանված է մարդկային գործոնը, որտեղ էլ, որ կա մարդկային գործոն, այդտեղ սխալը քրեականացված է: Արդյոք կարո՞ղ ենք ասել, որ, ի վերջո, կհաջողվի քիչ թե շատ ունենալ մի ընտրական գործընթաց, որի նկատմամբ, որոշակի վերապահումներով և ամեն ինչով հանդերձ, ի սկզբանե արդեն կա որոշակի վստահություն, որ, ահա, այս մեխանիզմը, որ ներդրել ենք, գրեթե բացառում է կամ թույլ է տալիս սխալների նվազագույն մարժա:

- Իհարկե, լավագույն սցենարը կլիներ այն, որ մենք կյանքի կոչեինք այս համաձայնությամբ նախատեսված մեխանիզմները, ինչը նշանակում է՝ ի սկզբանե թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը կհայտարարեն, որ այս ընտրական մեխանիզմին կարելի է վստահել: Վատագուն սցենարը, եթե ընդդիմությունը շարունակում է քննադատությունը, որ չի հաջողվում հայթհայթել ֆինանսավորում և մենք կյանքի ենք կոչում այն ընտրական մեխանիզմները, որոնք այսօր ամրագրված են ընտրական օրենսգրքում ես կարծում եմ, որ անվստահությունը կտևի մինչև քվեարկության օրը, որովհետև քվեարկության օրը եթե ակնհայտ դարձավ բոլորին, որ այս մեխանիզմներն իսկապես աշխատող են, որևէ խախտում հնարավոր չէ անել անգամ տեսականորեն: Կարծում եմ՝ դրանից հետո շատ դժվար կլինի քննադատել, բայց մինչև քվեարկության օրը, իհարկե, քննադատության հրաշալի դաշտ է բացվում: Բնական է, հանրությունը պարտադիր չէ, որ ծանոթանա Ընտրական օրենսգրքի յուրաքանչյուր մեխանիզմի հետ, տեսնի, թե ինչպիսի արգելապատնեշներ են դրված այն տարածված ընտրախախտումների դեմ, որոնց մենք ականատես եղել ենք: Մենք փոքր և շատ փոխկապակցված ժողովուրդ ենք, ցանկացած ընտրախախտում, որը մեկը հայտնաբերում է, ինչ-որ մի տեղ, նա պատմում է իր տասնյակ ծանոթներին, նրանք ևս մի տասնյակի, հետո դա վերադառնում է և կոմուլյատիվ էֆեկտով, մի խախտումը դառնում է տասնապատիկ, եթե ոչ՝ հարյուրապատիկ: Այս ընտրությունները, որոնք մեզ սպասվում են, անգամ ընտրական օրենսգրքում ամրագրված մեխանիզմներով բացառում են, կարող եմ ասել, 99 տոկոսով որևէ ընտրախախտում:

Լրահոս
Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը բոլորիս պարտքն է․ Արթուր Վանեցյան Արդբեջանական խոցված անօդաչու թռչող սարքն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ Իջևանում. ՈՒՂԻՂ Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին (տեսանյութ) Ալիևը վախենում է, որ Հայաստանում իշխանափոխության վտանգն իրատեսական է. Աղասի Ենոքյան Բելառուսի ԱԳՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել խուսափել իրավիճակի սրումից ՀԱՊԿ-ը հաշվի է առել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Հայաստանի զեկույցը Հայկական հաքերային թիմը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը Անթալիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Թող օգնության հասնող Աստվածամայրը մայրաբար պաշտպանի սահմանին կանգնած մեր սպային ու զինվորին. Միքայել Մինասյան Ինչպես են հայ զինվորականները խոցում ադրբեջանական «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը (տեսանյութ) Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում վերջին երկու օրերին հարաբերական կայուն իրադրություն է ՊՆ-ն հայտնում է երկու զոհի մասին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գնահատել Քր․ Օր․-ի 300 հոդվածի սահմանադրականության հարցը Վաղը Սևանի մի քանի հասցեներում ջուր չի լինի ՀՀ-ում 24 ժամով կասեցվել է երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունը. ՍԱՏՄ Անգամ այս իրավիճակում պոռոտախոսող իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք. Աշոտյան Դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից ամենուրեք է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դեռևս մեկ շաբաթ առաջ Ալիևը խոսել էր բանակցությունների ոչ էֆեկտիվ լինելու մասին. Տ. Աբրահամյանը՝ ադրբեջանական սադրանքի մասին Վնասվել են Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով Պեսկով. Կրեմլում խիստ մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություններով Արցախա-ադրբեջանական շփման գծում վիճակը հանգիստ է. խոսնակ ՀԱՊԿ-ը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը սահմանին Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության պաշտոնական կայքերը կոտրվել են ադրբեջանական հաքերների կողմից Մի քանի ժամ է՝ վարչապետի ու Կառավարության կայքերը հասանելի չեն Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Ադրբեջանական սոցկայքերը հայտնում են սպանվածների մասին ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին. hայտարարություն Նիկո՛լ, չափերդ լրիվ անցել ես. Ֆարմանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հայկական կողմը ադրբեջանցի գեներալ-մայոր ու գնդապետ է ոչնչացրե՞լ ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից Բերդ քաղաքի հրետանակոծման վերաբերյալ Գարեգին Բ-ն` Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը (տեսանյութ) Հակառակորդը կրակում է Բերդ համայնքի ուղղությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 339 դեպք «Փաստ». Ադրբեջանի վերնախավում խուճապային տրամադրություն է Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի» Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ. ՊՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan