AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցը հունական «Էպիկերա» ամսագրին

 

Թուրքիան ունի նեոօսմանական օրակարգ

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության և ազատության ոգին անպարտելի է»

 -Պարոն փոխնախագահ, վերջերս մեծ լարվածություն նկատվեց Լեռնային Ղարաբաղի շրջանում: Ինչպե՞ս կբացատրեք այդ լարվածությունը: Այդ նոր լարվածությունը Կովկասում պայմանավորվա՞ծ է արդյոք Սիրիայի և Մերձավոր Արևելքի ճգնաժամով:

-Ինչ վերաբերում է լարվածությանը, ապա ապրիլի 1-5-ն Ադրբեջանը սանձազերծեց ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Պատմական ակնարկով վերադառնանք 1994 թվականի մայիսի 12, երբ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվեց զինադադարի անժամկետ պայմանագիր: Երեք կողմերն էլ զինադադարի պայմանագրի շրջանակում պարտավորվեցին հասնել կարգավորման՝ խաղաղ ճանապարով: Ե՛վ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը պահպանեցին այդ համաձայնությունը: Բայց այս բոլոր տարիների ընթացքում Ադրբեջանի նախագահը խոսում էր խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Թե՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ Հայաստանը բազմիցս կոչ են արել միջազգային հանրությանը ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա: Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներն արել են հինգ հայտարարություն, համաձայն որոնց հիմնախնդիրը պետք է լուծվի հայտնի հիմնարար սկզբունքների հիման վրա, այսինքն՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացում, խաղաղ կարգավորում եւ տարածքային ամբողջականություն: Ադրբեջանն իրականում մերժել է երկու սկզբունքը: Այս ամենի արդյունքում Ադրբեջանը տարել է բանակցությունները դեպի փակուղի: Ահա այսպես սկսվեցին ռազմական գործողություններն Արցախի դեմ: Ակնհայտ է, որ սկսելով այդ ամենը՝ նրանք մտադիր էին փոխել իրավիճակը շփման գծում՝ միակողմանի զիջում կորզելու համար: Տեսնելով, որ բանակցային գործընթացում առկա է փակուղի՝ փորձեցին խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Բայց այդ ծրագիրը, որ իրենք ունեին, ձախողվեց, քանի որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոտքի կանգնեց այդ ագրեսիայի դեմ և այդ չորս օրվա ընթացքում ապացուցեց, որ իրենց անկախության և ազատության ոգին անպարտելի է: Ադրբեջանը չկարողացավ գրավել որևէ բնակավայր:

Դուք խոսեցիք Մերձավոր Արևելքի կապի մասին այս ամենի հետ, եւ ես ձեզ փոխանցեցի լուսանկարներ, որպեսզի տեսնեք այն բռնությունները, որ տեղի են ունեցել քառօրյա պատերազմի օրերին: Այն դաժանությամբ, որ Իսլամական պետությունը սպանում է քրիստոնյաներին և եզդիներին Մերձավոր Արևելքում, նույնկերպ Ադրբեջանի Զինված ուժերը բռնություն իրականացրեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ: Ադրբեջանական կողմի այդ բարբարոսությունն աջակցություն ստացավ Թուրքիայի իշխանության կողմից: Էրդողանից մինչև Չավուշօղլու: Թուրքիայի նման քաղաքականությունը դատապարտելի է:

-Թուրքիայի նախագան Ռեջեփ Թայիփ Էրդողանը թեժորեն շտապեց միանալ Ադրբեջանին՝ կրակի վրա յուղ լցնելով: Ինչի՞ է ձգտում հասնել Թուրքիան Ձեր կարծիքով:

-Թուրքիան Օսմանյան կայսրության ժառանգորդն է: Եվ այսօր պանթյուրքիզմի գաղափարախոսությունն առանցքային է Թուրքիայի քաղաքականության մեջ: Դա պետք է գիտակցեն թե՛ Եվրոպան, թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն: Արդեն 23 տարի է, ինչ Թուրքիան շրջափակման մեջ է պահում Հայաստանը՝ փակ պահելով եվրոպական սահմաները: Այն առաջին իսկ պահից աջակցել է Ադրբեջանին թե՛ 90-ականների պատերազմի ընթացքում, թե՛ քառօրյա պատերազմում: Թուրքիան շարունակում է օկուպացված պահել Կիպրոսի 38 տոկոսը, անցած տարի խոցեց ռուսական ինքնաթիռը, որը պայքար էր մղում ահաբեկիչների դեմ: Թուրքական ռազմական ինքնաթիռները բազմիցս խախտում են Հունաստանի օդային տարածքը: Թուրքիան ունի կայսերական նկրտումներ թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Կովկասի տարածաշրջանում, թե՛ Բալկաններում: Նեոօսմանական հավակնություններ ունի: Այդ մասին խոստովանել է Դավութօղլուն: Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի հայրը՝ Հեյդար Ալիևը, ասում էր, որ մենք մեկ ազգ ենք, երկու պետություն: Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Էլիչիբեյը ասում էր, որ չկա ադրբեջաներեն, կա թուրքերեն: Այսպիսով՝ կարելի էր ակնկալել Թուրքիայի այս դաշինքն Ադրբեջանի հետ: Սա պետք է անհանգստացնի ոչ միայն Հայաստանին, այլեւ տարածաշրջանի այլ երկրներին:

-Ինչպե՞ս եք տեսնում այսօր Թուրքիայի դերը տարածաշրջանում և Ռուսաստանի հետ նրա բախման հետեւանքները:

-Պատմության ընթացքում տեղի են ունեցել թուրք-ռուսական հակամարտություններ: Եղել են նաեւ հաշտեցումներ: Իմ անձնական կարծիքով՝ այս երկու երկրները ոչ միայն մրցակիցներ են, այլեւ հակառակորդներ: Առնվազն այս պահի դրությամբ: Ուստի, Թուրքիան առաջ է տանում նեոօսմանական քաղաքականությունը և իր այդ հավակնոտ քաղաքականության շրջանակում բախվում է Ռուսաստանի շահերին: Կովկասի և Սևծովյան տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի շահերը, կարծում եմ, մշտապես բախվելու են: Ռուսաստանը մեր դաշնակիցն է: Բնականաբար ես կարևոր եմ համարում Ռուսաստանի ներկայությունը մեր տարածաշրջանում. դա բալանսավորում է Թուրքիայի զավթողական նկրտումները: Բայց նաեւ Կիպրոսի հարցում միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի Թուրքիայի հավակնությունները:

-Ինչպե՞ս եք տեսնում Հունաստանի հետ ձեր երկրի հարաբերությունները:

-Մեր ժողովուրդները դարերի խորքից եկող եղբայրական, բարեկամական հարաբերություններ ունեն: Հունական քաղաքակրթությունը՝ Հելլենիզմը, տարածված է եղել Հայաստանում: Հայաստանի թագավոր Արտավազդ 2-րդը հունարեն ողբերգություն է գրել: Տրդատ և Վարազդատ հայ թագավորները 4-րդ դարում մասնակցել և հաղթել են Օլիմպիական խաղերում: Մեզ միավորում է քրիստոնեական քաղաքակրթությունը: Հայերը Հունաստանի անկախության պայքարին բերել են իրենց մասնակցությունը: Հույներն էլ պայքարել են հայերի հետ միասին ընդդեմ թուրքերի, օրինակ՝ Սարդարապատում 1918 թվականին: 90-ական թվականներին Հայաստանի հույները հայերի հետ միասին պայքարում էին ադրբեջանական ագրեսիայի դեմ: Նույնիսկ այսօր՝ այս քառօրյա պատերազմում, հույներից կազմված խումբ մեկնեց Արցախ՝ պաշտպանելու Արցախի ժողովրդին: Մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը ճանաչեց Պոնտոսի հույների ցեղասպանությունը: Այնուհանդերձ, հարկավոր է զարգացնել նաև մեր տնտեսական հարաբերությունները: Շփումները, որ կան, դրական են, բայց բավարար չեն տնտեսական զարգացման համար: Կարող եմ հավաստիացնել, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են բոլոր ուղղություններով զարգացնելու մեր համագործակցությունը:

Լրահոս
Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը բոլորիս պարտքն է․ Արթուր Վանեցյան Արդբեջանական խոցված անօդաչու թռչող սարքն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ Իջևանում. ՈՒՂԻՂ Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին (տեսանյութ) Ալիևը վախենում է, որ Հայաստանում իշխանափոխության վտանգն իրատեսական է. Աղասի Ենոքյան Բելառուսի ԱԳՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել խուսափել իրավիճակի սրումից ՀԱՊԿ-ը հաշվի է առել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Հայաստանի զեկույցը Հայկական հաքերային թիմը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը Անթալիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Թող օգնության հասնող Աստվածամայրը մայրաբար պաշտպանի սահմանին կանգնած մեր սպային ու զինվորին. Միքայել Մինասյան Ինչպես են հայ զինվորականները խոցում ադրբեջանական «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը (տեսանյութ) Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում վերջին երկու օրերին հարաբերական կայուն իրադրություն է ՊՆ-ն հայտնում է երկու զոհի մասին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գնահատել Քր․ Օր․-ի 300 հոդվածի սահմանադրականության հարցը Վաղը Սևանի մի քանի հասցեներում ջուր չի լինի ՀՀ-ում 24 ժամով կասեցվել է երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունը. ՍԱՏՄ Անգամ այս իրավիճակում պոռոտախոսող իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք. Աշոտյան Դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից ամենուրեք է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դեռևս մեկ շաբաթ առաջ Ալիևը խոսել էր բանակցությունների ոչ էֆեկտիվ լինելու մասին. Տ. Աբրահամյանը՝ ադրբեջանական սադրանքի մասին Վնասվել են Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով Պեսկով. Կրեմլում խիստ մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություններով Արցախա-ադրբեջանական շփման գծում վիճակը հանգիստ է. խոսնակ ՀԱՊԿ-ը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը սահմանին Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության պաշտոնական կայքերը կոտրվել են ադրբեջանական հաքերների կողմից Մի քանի ժամ է՝ վարչապետի ու Կառավարության կայքերը հասանելի չեն Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Ադրբեջանական սոցկայքերը հայտնում են սպանվածների մասին ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին. hայտարարություն Նիկո՛լ, չափերդ լրիվ անցել ես. Ֆարմանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հայկական կողմը ադրբեջանցի գեներալ-մայոր ու գնդապետ է ոչնչացրե՞լ ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից Բերդ քաղաքի հրետանակոծման վերաբերյալ Գարեգին Բ-ն` Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը (տեսանյութ) Հակառակորդը կրակում է Բերդ համայնքի ուղղությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 339 դեպք «Փաստ». Ադրբեջանի վերնախավում խուճապային տրամադրություն է Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի» Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ. ՊՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan