AM | RU
USD
EUR
RUB

«Կալաշնիկով»-ի վստահելի գործընկերն ու փամփուշտների արտադրության մեջ մրցակից չունեցողը. «Ասպար Արմս»-ը 10 տարեկան (լուսանկարներ)

 

  Տարածաշրջանում փամփուշտների արտադրության մասով մրցակից չունեն 

«Ասպար Արմս»-ը 10 տարեկան է,  ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը շատ լավ է հիշում ընկերության «ծննդոցը», ինքն այդ ժամանակ  ՀՀ պաշտպանության փոխնախարար էր. 

«Հիշում եմ 2005 թվականը, երբ Արամը՝ իմ լավ ընկերը, եկավ իմ կաբինետ իր ընկերոջ Վահեի հետ և առաջարկեց, թե հաշվի առնելով, որ ԶՈՒ-ում եղած զենքը մաշված է, արցախյան պատերազմ անցած, իրենք ի վիճակի են կազմակերպել դրանց վերանորոգում-արտադրությունը՝ շուկա հանելու որպես հուշանվեր:  Ես շատ ոգևորվեցի և ասեցի՝ դիմեք, դա կքննարկենք պաշտպանության նախարարությունում: Երկու էջի  վրա ձևակերպեցին իրենց մտահղացումը, նախարարությունում  դրեցինք շրջանառության և ամեն տեղ մերժում ստացանք, թե նպատակահարմար չէ: Հետո այնպես ստացվեց, որ Հայաստան այցելեցին ՌԴ պաշտանության ներկայացուցիչներ  և փոխնախարարների համար որպես հուշանվեր բերեցին մեկական ՊՊՇ տիպի ավտոմատ՝ երկրորդ հայրենականին մասնակցած: Ես դա ցույց տվեցի և ասեցի՝ տեսեք ՌԴ-ում այդ գաղափարը վաղուց աշխատում է, բայց նորից մերժվեց:  Եվ տղաները որոշեցին այդ գաղափարն ինքնուրույն իրականացնել. սկզբում բացվեց հրաձգարան՝ խորհրդային տարիներին պոլիտեխնիկի հրաձգարանի բազայի վրա: Տասը տարի առաջ բացմանը, որը մայիսի 28-ին էր, ոչինչ չունեին ցուցադրելու և տղաներն ամեն մեկը տնից իր զենքը բերեց, ես էլ պաշտպանության նախարարից  ստացած իմ զենքը, որ ցուցադրենք, թե խանութն ու ու հրաձգարանն արդեն բաց են: Հետագայում «Ասպար Արմս»-ը մեծ դեր վերցրեց իր վրա, թե ուսուցման առումով, թե կարևորագույն նշանակության ռազմավարական խնդիրների լուծման՝ ՀՀ-ում և Արցախում: Արցախում տղաները հիմնադրել են  «Հայդուկ» հրաձգային ակումբը, որն իր խոսքն ասել է Արցախում: Միշտ հորդորել եմ տղերքին, որ տղա երեխաները փոքր ժամանակ խաղալիքներից նախընտրում են զենքը, բայց հետո մեծանում են և կորում է զենքի նկատմամբ նրանց հետաքրքրությունը: «Ասպար Արմս»-ը կարողացավ  սեր, ճիշտ վարվելակերպ ներարկել զենքի հանդեպ: Հրաձգարանում գրանցված են հազարավոր երիտասարդներ, որոնք գալիս են մրցումների, ստանում նոր գիտելիքներ և որպես պրոֆեսիոնալներ ծառայում»:

/disc/04-06-16/6b4513cbaa0121e5d38669ab6c876aa3.jpg

«Ասպար Արմս»-ի տնօրեն Սամվել Մարգարյանն իրենց տասնամյա ձեռքբերումներից առանձնացնում է ընկերության հանդեպ  հաճախորդների վստահությունը, երկրորդ՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը, որն արդեն երկար տարիներ է, երրորդ՝ հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության «Կալաշնիկով» կոնցեռնի ներկայացուցիչը, նաև՝ տարածաշրջանային սպասարկման կենտրոնն է այստեղ: Ի դեպ, «Կալաշնիկով» կոնցեռնում  ««Ասպար Արմս»-ին համարում են  վստահելի գործընկեր:

/disc/04-06-16/7afd724000c5338faab466fa2fb30ad1.jpg

Ավելին՝ «Ասպար Արմս»-ը տարածաշրջանում փամփուշտների արտադրության մասով մրցակից չունի.«Դրանք շատ ճշգրիտ են, ինչը հնարավոր  է եղել ստանալ մեր վարպետների մասնագիտական կարողությունների շնորհիվ: Մեր փամփուշտներն ունեն դրսից գնորդներ, կարևոր երկրներ են, բայց չենք գաղտնազերծի նրանց հիմա: 10-ը տարի առաջ այստեղ անմխիթար վիճակ էր, բայց փոքր տեսականուց սկսեցինք և այսօր աճել, դարձել ենք այն, ինչ կանք: Ինչպես նշվեց՝ կարողացել ենք պետության կողմից ստանալ տարբեր տիպի լիցենզիաներ՝ մարտական և քաղաքացիական զենքերի արտադրության համար:  Առաջիկայում աշխատելու ենք ավելի եռանդուն, կլինեն նորություններ»:

Հիշեցնենք, որ 2015-ին ՀՀ կառավարությունը հինգ տարով երկարաձգեց «Ասպար Արմս» ՍՊԸ-ին տրված մարտական զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը: 2012 թվականից մինչ նախորդ տարի ընկերությունն ըստ պաշտոնական տվյալների, կատարել է մարտական զենքի արտադրության 83 մլն 500 հազ. դրամի պայմանագրային աշխատանքներ:

«Ասպար Արմս»-ի տասնամյակին նվիրված արարողությանը, որին ներկա էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, ընկերության բարեկամ, ընկեր  Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը նկատում է՝ տասը տարի առաջ ասված մեր բոլոր մաղթանքները 100 տոկոսով իրականացել են:

««Ասպար Արմս»-ի հիմնական նվաճումը ես կբաժանեմ երկու մասի՝ տղաների շնորհիվ մենք ոչ միայն չենք զիջում աշխարհում հայտնի արտադրություններին, այլև առաջ ենք, թեպետ ունենք նվազ ռեսուրսներ, տնտեսական սահմանափակ հնարավորություններ: Այսօր կա ապացույց, որ ի վիճակի ենք արտադրել որակյալ և էժան զենք ՀՀ ԶՈՒ-ի համար, երկրորդ՝ ստեղծվել է միջավայր է, որպեսզի ընդհանուր անցյալ, նույն արժեհամակարգ ունեցողները, պատերազմով  անցածները շփվեն իրար հետ, ճանաչեն»,-շեշտում է Սաղաթելյանը:

Հոբելյանական հավաքին ընկերության ձեռքբերումների առարկայական ապացույցներն էին ներկայացված:

/disc/04-06-16/c5564c8d6ca564f62fba81d1e889f784.jpg

/disc/04-06-16/7cf195ffeb1eff373ead2e5df045dcc3.jpg

«Ասպար Արմսում» գործում են զենքի վերանորոգման, արդիականացման, գեղարվեստական ձևավորման արտադրամասեր, որտեղ աշխատում են լավագույն զինագործ վարպետները։

/disc/04-06-16/9ca688d95c5cf6c03d2dc89600595950.jpg

Զենք գնած հաճախորդի ցանկության դեպքում տեղի վարպետները կարող են զենքի վրա տեղադրել օպտիկական նշանոց, անհրաժեշտության դեպքում փոխել խզակոթը, լույս տեղադրել և այլ տարատեսակ ծառայություններ մատուցել։

/disc/04-06-16/d98e37f1b38e9fe2b3def73203c25b99.jpg

Հայաստանում լավագույն զինագործը համարվող  Ռուբեն Մինասյանը թվարկում է իր ձեռքի տակով անցած զինատեսակները և վստահեցնում՝ ՀՀ ՊՆ-ի բոլոր պատվերները կարողանում են կատարել, օրինակ՝ անձայն զենքեր, որոնք 300 մ հեռավորությամբ ճշգրիտ կրակում են:

/disc/04-06-16/966235111f308a8d6139d3350210f8d8.jpg

Վարպետն ասում է, որ հրազենի մեջ նորություն հնարավոր չէ անել՝ գիշերային սարք, նշանոցներ, լավ փամփուշտներ: Ի դեպ, նշանոցներն այստեղ չեն արտադրվում. «Արտադրվում են խլացուցիչները,  փողերն է փոխվում, պոչերը: Ինչ վերաբերում է, թե որքանով են զենքերն այնուհետ կատարում իրենց խնդիրը, ասեմ՝ եթե խնդիրը դրած է դիվերսիոն խմբերի համար՝ անձայն,  գիշերային սարք, որը թույլ է տալիս գիշերն աշխատել, ապա 80 տոկոսով»:

Նշենք, որ քաղաքացիական և ծառայողական զենքերի ներկրմամբ, վաճառքով, ինչպես նաև հայրենական զենքի արտադրությամբ զբաղվող «Ասպար Արմս» ՍՊԸ -ն հիմնադրվելուց կարճ ժամանակ անց ձեռք է բերել զենքերի արտադրությամբ զբաղվող աշխարհահռչակ զինագործական ընկերությունների` Ֆաբարմ Իտալիա, Վերնեյ Կարոն Ֆրանսիա, Բերետա Գրուպպ, որի մեջ ընդգրկված են զենքերի արտադրությամբ զբաղվող մոտ մեկ տասնյակ հանրահայտ ընկերություններ, միակ պաշտոնական ներկայացուցիչը լինելու վստահությունը ողջ տարածաշրջանում։

Անդրադառնալով օրվա առիթին, հավելենք, որ այն նշանավորվել է նաև Արցախի եւ Հայաստանի ուժային կառույցների  միջև հրաձգության մրցումներով: Թիմային մրցման արդյունքներով առաջին տեղում ՀՀ ԱԱԾ-ի թիմն էր, երկրորդը՝ ՀՀ ՊՊԾ-ի, երրորդը՝ ԼՂՀ ԱԱԾ-ի: Կազմակերպվեց նաև անհատական մրցություն, իսկ հաղթողները հանդիսավորությամբ պարգևատրվեցին ռազմական հուշանվերներով: 

 /disc/04-06-16/d0da3040b9a8f9e734098094fe97a2e6.jpg

/disc/04-06-16/cadd242dea45465bf96800a69d86a522.jpg

/disc/04-06-16/7f1b8939e68665ac322ed9be82864e1a.jpg

 /disc/04-06-16/b74a97adfc1f6528d52fb46773ad6441.jpg

Լրահոս
Մելինե Դալուզյանը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից և վատաբանել ժողովրդին. Էրիկ Խաչատրյան Թբիլիսիում հատուկջոկատայինները ջրցան են կիրառել. ուղիղ ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է այցելություն զորամասեր Ընթանում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, ԵՊՀ դասախոսների և նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարների հանդիպումը․ ուղիղ Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը «Տղա եղե՛ք» մոտոերթ՝ հանուն իսկական տղամարդու տեսակի. Գևորգ Գրիգորյան Ռուբեն Մխիթարյանի կազմակերպած ուսանողներին նվիրված երեկույթը Գյումրիում, միջոցառման հատուկ հյուրն ու խորհրդանշական խորագիրը Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, նրանցից 4-ը՝ անչափահաս են «Կա՛մ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր» Վերահաստատելով ռուսական շահերը. հայ-ռուսական հարաբերությունների մոռացված կողմը Պահանջը նույնն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը. Քրիստինե Վարդանյան Բագրատյան. Ես Տեր-Պետրոսյանից պահանջել էի չորս մարդու հեռացում (Տեսանյութ) Դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան Նիկոլ Փաշինյանը «սորոսականների» պատանդն է. «ՎԵՏՕ»-ն կանցկացնի «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» խորագրով ցույց Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության․ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը․ Ուղիղ Gallup. Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է՝ Շվեյցարիայի ու Ֆինլանդիայի միջև Տնտեսագետ. Վարչապետը հայտարարում է՝ փողի խնդիր չունենք, բայց հետո նոր վարկ են վերցնում Գլխավոր ռազմական տեսչի տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից Մովսես Հակոբյանն ազատվել է պաշտոնից Ռ․ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանի ասուլիսը.Ուղիղ «Հեղափոխական որակվող Երևանի բյուջեն 9 մլրդ 12 մլն դրամի դեֆիցիտ է ունենալու»․Երևանի ավագանու անդամների ասուլիսը (տեսանյութ) «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Բուժման մեջ գտնվող դատապարտյալը հիվանդասենյակից փախուստի է դիմել ԱԺ-ում քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը. Ուղիղ Գերմանիայում երկու ինքնաթիռ է բախվել թռիչքուղում Պետք է անհապաղ պահանջել հրապարակել բյուջեի մշակութային տողերի բացվածքը Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 18 Պուտինը մտադիր է այցելել Թուրքիա Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը «Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել Իշխանության մյուս թևերն իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու. ՍԴ դատավոր Բիլ Գեյսթը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է Կներես մեզ, եղբայր, շեղվել ենք քո գծած գծից, ուրիշ ուղղությամբ ենք գնում, գնում ենք ոչ մի տեղ Բակո Սահակյանը ընդունել է Արթուր Ջավադյանին Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Եվս 2 կազմակերպություն միացել է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շարժմանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan