AM | RU
USD
EUR
RUB

Նրանք սահմանեցին բարոյական այնպիսի բարձրագույն նշաձող, որն անհնար է լինելու շրջանցել.Նախագահ ( լուսանկարներ)

 

Հանրապետության տոնի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում 2016 թվականի ընթացքում մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների, կամավորների, աշխարհազորայինների և պահեստազորայինների ընտանիքների անդամներին հանձնել է Հայրենիքի առջև իրենց ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսներին հետմահու շնորհված պետական բարձրագույն պարգևները և իր խոսքում ընդգծել, որ երախտապարտ սերունդները մշտապես հիշելու են նրանց, ինչպես մենք ենք այսօր հիշում գրեթե հարյուր տարի առաջ նահատակված քաջերին:


***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը պետական բարձրագույն պարգևների հանձնման ժամանակ

 

Վեհափա՛ռ Տեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Որպես կանոն նման դեպքերում ես իմ խոսքը սկսում եմ «Սիրելի՛ պարգևատրվողներ» արտահայտությամբ: Բայց այսօր առանձնահատուկ դեպք է: Մեր սիրելի և ամենաթանկ պարգևատրվողները մեզ հետ չեն: Նրանք պարգևատրվում են հետմահու: Պիտի խոստովանեմ, որ հոգեբանորեն սա ամենածանր պարտականություններից է, որ ես պարբերաբար կատարում եմ:

Մեր հերոս որդիներն ու եղբայրներն ընկան հանուն իրենց հարազատների, հանուն մեզ բոլորիս, հանուն Հայաստանի և հայության խաղաղ ու հավերժ ընթացքի: Ճակատագրական պահին նրանք կատարեցին իրենց ընտրությունը: Նրանք ընտրեցին ազատությունն ու արժանապատվությունը: Նրանցից շատերը երիտասարդ էին, շատ երիտասարդ: Բայց նրանց ընտրությունն ու վարքը հասուն էին այնքան, որ ավելի հասուն դարձրեցին մի ամբողջ հասարակություն: Նրանք մի քանի օրում աշակերտից դարձան ուսուցիչներ և դարձան Հայոց անկախության նոր սերնդի ջահակիրներ: Նրանք սահմանեցին բարոյական այնպիսի բարձրագույն նշաձող, որ այսուհետ անհնար է լինելու շրջանցել: Նրանք իրենց կյանքով ու սխրանքով մարմնավորում են Հայաստանի քաղաքացու և հայ զինվորի պատվի վարքականոնը, որ այսուհետ անհնար է լինելու շրջանցել: Անհնար է լինելու, որովհետև նրանք ներկա են այստեղ, ներկա են մեր մեջ և մեր շուրջը: Ավելի ներկա են և ավելի մեծ գործ են անում, քան առանձին «ներկա» ստացողներ: Այդ պատճառով էլ թույլ տվեք, այնուամենայնիվ դիմել նրանց և ասել.

Սիրելի՛ պարգևատրվողներ,

Շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու առթիվ: Նաև շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ: 1918 թվականի հերոսամարտերում ընկան ձեզ նման քաջեր, որպեսզի հայությունը ապրի, որպեսզի Հայաստանը լինի: Եվ Հայաստանը կայացավ: Մեզ համար դուք նույն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսներն եք: Հարյուր տարի հետո էլ երախտապարտ սերունդները ձեզ հիշելու են, ինչպես մենք ենք այսօր հիշում գրեթե հարյուր տարի առաջ նահատակված քաջերին:

Սիրելի՛ պարգևատրվողներ,

Ննջե՛ք խաղաղությամբ և հաստատ իմացե՛ք, որ մենք ձեզնով ենք ազգ, ձեզնով ենք երկիր և նույնիսկ ձեզնով ենք մարդ: Դա գիտակցում է և չի մոռանալու մեր ժողովրդի յուրաքանչյուր սերունդ: Դուք մեզ թողեցիք մեծ ցավ, բայց նաև մեծ հպարտություն և պատգամ: Մենք խոնարհվում ենք ձեր արածի առջև և խոստանում ենք, որ ձեր չարած բարի գործերը մենք անելու ենք կրկնապատկված ջանքով»:

****

Արարողության կապակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր Հայրապետական պատգամն է բերել ներկաներին և աղոթք հնչեցրել:

Միջոցառման ավարտին Հանրապետության Նախագահը խնդրանքով դիմել է արարողության մասնակիցներին:

«Վեհափառ Տե՛ր,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Այս դահլիճում ներկա երիտասարդ զինվորականները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներ են: Ես հատուկ խնդրել եմ նրանց, որպեսզի գան այս դահլիճ ոչ միայն նրա համար, որ մասնակցեն պարգևատրման արարողությանը, այլ որպեսզի արարողությունից անմիջապես հետո մոտենան, ծանոթանան ձեզ հետ, կապ հաստատեն և իրենց ծառայության ողջ ընթացքում փորձեն լինել ձեր կողքին, ձեր ընտանիքների կողքին, հանդիսանան կապող օղակ ձեր ընտանիքների և հայկական բանակի միջև:

Սպայի համար չափազանց կարևոր է, որպեսզի լինի մեր հերոս զոհված զինվորների ընտանիքների կողքին, որպեսզի հասկանա որդեկորույս ծնողի ցավը, հասկանա ընտանիքի որդու գինը, հասկանա զինվորի արժեքը: Այն զինվորի, որի հրամանատարն է լինելու որոշ ժամանակ հետո, նրանց առաջնորդելու է զորանոցներում, մարտական դիրքերում, որի համար պատասխանատու է լինելու և պատասխանատու է լինելու նրան կոփելու, մարտական պատրաստությունը բարձրացնելու և նրա հետ միասին հայրենիքը պաշտպանելու համար:
Խնդրում եմ՝ այս արարողությունից անմիջապես հետո փորձեք օգտվել այս հնարավորությունից: Ինչ-որ տեղ ես նաև հույս եմ փայփայում, որ նրանք կարող են որոշ չափով ձեզ սփոփել: Շնորհակալ եմ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:



 

Լրահոս
Եթե թեստավորվեին բոլոր ասիմպտոմ հիվանդները, մահացության տոկոսն ավելի ցածր կլիներ. Արմեն Մուրադյան (տեսանյութ) Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը խիստ մտահոգություն են առաջացնում. Հայտարարություն 40 տարեկանից բարձր՝ կորոնավիրուսից մահանալու հավանականության կորն էապես բարձրանում է. ԵՊԲՀ դասախոս Դիակների գնով աթոռներից կառչողները, նենգաբար ստողներն այսօր փորձում են «բարոյականության» դասեր տալ. Աշոտյան Ոնց եմ ամաչում ձեր փոխարեն. Նաիրա Զոհրաբյան «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. ջուր չի լինելու Ինչքան ուզում եք՝ «վեթինգ» արեք. Մարաբյանի ու նրա նմանների ինչի՞ն եք կպնելու. Ռուբեն Մելիքյան Հակոբ Արշակյանն այն լուրերի մասին, որ իրեն զենք կրող մարդ է ուղեկցել Իշխանությունը չպետք է լկտիանա և իրեն անպատասխանատու զգա. Քաղաքագետ ՀՀ Զու ԳՇ պետը հետևել է ՊԲ հարավային ուղղությամբ իրականացվող ինժեներական ամրաշինական աշխատանքների ընթացքին Նոր նշանակում Արցախի Հանրապետությունում Մարտունու և Սևանի անձնագրային բաժանմունքների պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է Կորոնավիրուսի հետ կապված միֆերն ու իրականությունը․ պարզաբանում են մասնագետները․ ուղիղ 5-րդ ալիքի տնօրեն. Այս գործողությունը նախապես կազմակերպված է եղել Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք Զինված անձը «պահպանում է» Հակոբ Արշակյանի անվտանգությունը (տեսանյութ) Արսեն Թորոսյանին չեն ներելու առաջին հերթին հենց բժիշկները. Պատգամավոր 244 մարդու գլուխ կերած Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ պետք է հրաժական տա ու սպասի իր դատաստանին. Միհրան Հակոբյան Կառավարությունը հաստատեց ԱՄՀ-ից 315 մլն դոլարի վարկ վերցնելու մասին համաձայնագիրը Միքայել Մինասյանի կալանավորման խայտառակ որոշման վերացումը Վերաքննիչի կողմից սպասելի էր․ Ամրամ Մակինյան Ռուսական շուկայից զենք է արտահանվել երրորդ երկիր, որը հակասում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության կանոններին. Զաքարյան Կառավարության մոտեցումը համաճարակին մնում է նույնը՝ քաղաքացիներն են մեղավոր. Աղասի Ենոքյան ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը վերացվեց. Միհրան Պողոսյան ԱՀ տարածքում հայկական հեռուստաընկերությունների հեռարձակումը խոչընդոտելն անընդունելի և խիստ վտանգավոր քայլ է. «Մեդիա պաշտպան» Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 697, կան մահվան դեպքեր «Փաստ»․ Կունենա՞նք ազգային գաղափարախոսության հայեցակարգ «Հրապարակ». Մարդու կյանքն ավելի անարժեք է այս երկրում, քան իշխանությունների իմիջը «Առավոտ»․ Կառավարությունը տապալել է համաճարակի դեմ պայքարը և պետք է օր առաջ հեռանա․ Արթուր Վանեցյան «Փաստ». Մինչև ո՞ւր կհասնի Հայաստանի ավիացիոն ֆիասկոն «Հրապարակ». Ում թեկնածությունն է քննարկվում ՊՎԾ պետի տեղապահի պաշտոնում «Փաստ»․ Չի բացառվում, որ մինչև շաբաթվա վերջ երկրում տոտալ սահմանափակումներ կիրառվեն «Փաստ»․ Երբ հասարակությունը 70 տոկոս ձայն տվեց այս իշխանությանը, արժանապատիվ էր, հիմա՝ անպատասխանատո՞ւ «Հրապարակ»․ Ապրիլյանի հանգամանքները քննող հանձնաժողովի վերջին հյուրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 4 «Եթե Փաշինյանը չկայացնի ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշումը, դա կկայացնեն այլք». Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին. Արմեն Աշոտյան Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվելու են ռեյդեր․ ՀՀ ոստիկանապետ Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ (տեսանյութ) Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan