AM | RU
USD
EUR
RUB

Միջնորդները Բաքվի հարձակումները պետք է հստակ դատապարտեն, այլևս չի կարելի աչք փակել

 

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը ավստրիական «Die Presse» օրաթերթին

Հարց. Պատրա՞ստ եք Ադրբեջանի հետ բանակցություններին:

Շավարշ ‪Քոչարյան‬. Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է ամրապնդել զինադադարի ռեժիմը: Երբ շարունակում են կրակոցները, հնարավոր չէ բանակցել:

Հարց. Տեսականորեն գործում է զինադադարը: Ինչու՞ այն չի պահպանվում:

Շավարշ Քոչարյան. Զինադադարը հաստատված է 1994թ. կնքված զինրադադարի մասին եռակողմ (Լեռնային ‪Ղարաբաղ‬, ‪Հայաստան‬, ‪‎Ադրբեջան‬) պայմանագրով: Չնայած պարբերաբար խախտումներին՝ այն առ այսօր գործում է: Ապրիլի 2-ին Ադրբեջանը խախտեց այդ պայմանագիրը՝ ծավալելով ռազմական գործողություններ: Ապրիլի 5-ին՝ համաձայն բանավոր պայմանավորվածության, վերականգնվեց 1994թ. պայմանագրի գործողությունը: Ադրբեջանը փորձում է տապալել Մինսկի գործընթացը: Այժմ կարևոր է, որ զինադադարի ռեժիմն ամրապնդվի: Մեզ մոտ զինվորները ապրիլի 5-ից հետո էլ են զոհվել:

Հարց. Մյուս կողմում էլ նույնն է, հայտնում են Բաքվից:

Շավարշ Քոչարյան. Չեմ կարող դա բացառել, քանի որ Լեռնային Ղարաբաղի բանակը ստիպված է պատասխանի կրակոցներին:

Հարց. Ինչու՞ դա տեղի ունեցավ հենց այս ժամանակ:

Շավարշ Քոչարյան. Սա Բաքվին ուղղվելիք հարց է: Տարբեր պատճառներ կարող են լինել: Բաքվի քաղաքականությունն է՝ այս հակամարտությունը բռնի ճանապարհով լուծել: Ակնհայտորեն, խաբկանք ունեին՝ բլիցկրիգ իրականացնելու: Դա չհաջողվեց: Երկրում մեծ դժգոհություն կա՝ կապված կոռումպացված ռեժիմի հետ: Պատերազմի միջոցով կարելի է ուշադրությունը շեղել:

Հարց. Միգուցե, սա փորձնական քայլ էր: Կարո՞ղ են Հայաստանն ու Ղարաբաղն իրենց քաղաքացիներին ընդհանրապես պաշտպանել:

Շավարշ Քոչարյան. Պատերազմը վտանգ է բոլորիս համար՝ թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների: Իրենք ցույց տվեցին, որ իրենք այդ պայմանավորվածություններին չեն հետևում: Երբ խոսքը գնում է զինտեխնիկային, պետք է նշել, որ, այո՛, Բաքուն սպառազինվելու չեմպիոն է դարձել: Բայց դա չօգնեց իրեն ծրագրված բլիցկրիգն իրականացնելու հարցում:

Հարց. Ի՞նչ ելք կա այս չափազանց վտանգավոր իրավիճակից:

Շավարշ Քոչարյան. Միջազգային միջնորդները պետք է Բաքվի հարձակումները հստակ դատապարտեն, այլևս չի կարելի աչք փակել: Բաքուն ամբողջ ընթացքում պահանջում է վերադարձնել «գրավյալ» տարածքները, սակայն լռում է այն մասին, որ նաև կան Լեռնային Ղարաբաղի շրջաններ, որոնք գտնվում են ադրբեջանական հսկողության տակ: Մադրիդյան սկզբունքներում խոսվում է Ղարաբաղի ինքնորոշման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին՝ այստեղ փոխզիջման հնարավորություն կա:

Հարց. Դուք պատրա՞ստ եք դրան:

Շավարշ Քոչարյան. Միակողմանի փոխզիջում չի լինելու: Անհրաժեշտ է գիտակցել, որ կան հարցեր, որոնք Հայաստանի իրավասության մեջ չեն գտնվում: Երևանը չի կարող ասել՝ մենք պատրաստ ենք հանձնել տարածքներ, այն դեպքում, երբ դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Երևանը չի կարող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որոշում կայացնել: Դա իրենք [ԼՂ-ն] պետք է որոշեն: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը, որպեսզի պահպանվի բանակցային գործընթացը:

Հարց. Ներկայումս քննարկումներ են ընթանում Հայաստանի կողմից ճանաչման շուրջ:

Շավարշ Քոչարյան. Ինչպես հայտարարել է Նախագահ Սերժ Սարգսյանը, եթե Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա ծավալի, դա կհանգեցնի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը:

Հարց. Ռուսաստանը սկսել է միջնորդական նոր նախաձեռնություն: Արդյո՞ք Մոսկվան իրոք ձեր դաշնակիցն է:

Շավարշ Քոչարյան. Ռուսաստանը միջնորդ է հակամարտություան մեջ, նա պետք է հավասարակշռվածությունը պահպանի: Պայմանագրերի համաձայն՝ Մոսկվան Հայաստանի նկատմամբ պարտավորություններ ունի: Սակայն Ռուսաստանը նաև շատ սերտ տնտեսական կապեր ունի Բաքվի հետ: Նա մեր դաշնակիցն է, սակայն նաև իր սեփական շահերն ունի՝ Ադրբեջանի հետ կապված: Հարավային Կովկասում՝ իր շահերի գոտում, նա միշտ հակված է լինելու բալանսը պահելուն:

Հարց. Հայկական հասարակությունում սուր քննադատություն է հնչում Ռուսաստանի դերի առնչությամբ: Հիմնական խնդիրը՝ երկու կողմերին էլ զենքի վաճառքն է:

Շավարշ Քոչարյան. Հայկական կողմը շարունակաբար բարձրաձայնում է այդ հարցը, այդ թվում՝ մեր Նախագահի մակարդակով: Մենք հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում, և մենք ունենք բոլոր հիմքերը՝ դժգոհ լինելու: Ռուսաստանն ասում է, որ եթե ինքը այն չվաճառի, դա կանի մեկ ուրիշը: Ես կողմ եմ տարածաշրջանում բոլոր հակամարտող կողմերի համար զենքի ամբողջական էմբարգոյին: Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, կարող են հասնել դրան ՄԱԿ ԱԽ-ում: Դա ճիշտ կլիներ:

Հարց. Բայց դա նաև Ձեզ կվերաբերեր:

Շավարշ Քոչարյան. Բնականաբար: Դա միայն կախված է եռանախագահների հեղինակությունից:

Լրահոս
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել Տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում. ՊՆ «Elbit Hermes 900» թանկարժեք ԱԹՍ-ն խոցվել է Հայաստանում արդիականացված «Оса» համակարգով. Արծրուն Հովհաննիսյան ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Երևանի Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի ահազանգ է ստացվել. ՈՒՂԻՂ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 515 դեպք. մանրամասներ Գիշերը Բաքվում շատ թեժ է եղել. ամբոխը ոստիկանական ավտոմեքենա է շրջել և մտել Միլլի Մեջլիսի շենք (Տեսանյութ) Ռուսաստանում ցանկանում են օրենքով արգելել նույնասեռականների միջև ամուսնությունն ու նրանց կողմից երեխա որդեգրելը Հայ-ադրբեջանական սահմանին ժամը 23:15-ից մինչ այս պահը հարաբերական անդորր է. ՊՆ մամուլի խոսնակ «Հրապարակ». Իշխանական վրեժխնդրություն «Ժողովուրդ»․ Երբ և ինչ պատճառով կարող են քաղաքացուն անձնագիր չտալ. նոր փոփոխություններ «Փաստ». Զբոսաշրջության, զվարճությունների ու հանրային սննդի ոլորտները շարունակելու են վնասներ կրել «Հրապարակ». «Իմ քայլում» ուրբաթ օրը վեճ է ծագել. Սուրեն Պապիկյանը «դաստիարակչական» աշխատանքներ է տարել «Ժողովուրդ»․ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կքննարկեն փուլ առ փուլ «Իրավունք». Դպրոցները կբացվեն սեպտեմբերից, բուհերը` փետրվարից «Հրապարակ». Երբ կհաղթահարենք կորոնավիրուսի պիկը «Փաստ». Թուրքիան հերթական լարվածությունն է հրահրում տարածաշրջանում «Փաստ». Առաջիկայում հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում «Հրապարակ». ՍԴ-ում իրական ճգնաժամը հիմա է սկսվել, ոչ թե ամիսներ առաջ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 15 Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը բոլորիս պարտքն է․ Արթուր Վանեցյան Արդբեջանական խոցված անօդաչու թռչող սարքն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ Իջևանում. ՈՒՂԻՂ Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին (տեսանյութ) Ալիևը վախենում է, որ Հայաստանում իշխանափոխության վտանգն իրատեսական է. Աղասի Ենոքյան Բելառուսի ԱԳՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել խուսափել իրավիճակի սրումից ՀԱՊԿ-ը հաշվի է առել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Հայաստանի զեկույցը Հայկական հաքերային թիմը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը Անթալիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Թող օգնության հասնող Աստվածամայրը մայրաբար պաշտպանի սահմանին կանգնած մեր սպային ու զինվորին. Միքայել Մինասյան Ինչպես են հայ զինվորականները խոցում ադրբեջանական «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը (տեսանյութ) Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում վերջին երկու օրերին հարաբերական կայուն իրադրություն է ՊՆ-ն հայտնում է երկու զոհի մասին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գնահատել Քր․ Օր․-ի 300 հոդվածի սահմանադրականության հարցը Վաղը Սևանի մի քանի հասցեներում ջուր չի լինի ՀՀ-ում 24 ժամով կասեցվել է երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունը. ՍԱՏՄ Անգամ այս իրավիճակում պոռոտախոսող իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք. Աշոտյան Դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից ամենուրեք է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դեռևս մեկ շաբաթ առաջ Ալիևը խոսել էր բանակցությունների ոչ էֆեկտիվ լինելու մասին. Տ. Աբրահամյանը՝ ադրբեջանական սադրանքի մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan