AM | RU
USD
EUR
RUB

Բունդեսթագի պատգամավորն Ադրբեջանի ագրեսիայի մասին իրազեկում է իր գործընկերներին ու տարբեր խմբակցությունների

 

Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած հարձակումների առնչությամբ դեռևս ապրիլի 4-ին խորը մտահոգություն հայտնած ու հարձակումը դատապարտած Գերմանահայկական ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեադեմոկրատական միության պատգամավոր Ալբերտ Վայլերը կարևորում է Գերմանիայի դերակատարությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Աշխատանքային այ ցով Հայաստանում գտնվող պատագամավորի հետ «Արմենպրես»-ը զրուցել է ԼՂՀ թեմայով:

-Որպես եվրոպական արժեքների կրող` պատրաստվո՞ւմ եք խոսել Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործության մասին, որն այդ երկիրն իրականացրեց իր իսկ կողմից սանձազերծած հարձակումների ժամանակ, երբ խոշտանգեցին ծեր խաղաղ բնակիչների, գլխատեցին զինվորականների:

-Թեման ես պարբերաբար բարձրաձայնում եմ ինչպես իմ գործընկերների շրջանում խորհրդարանում, այնպես էլ տարբեր խմբակցությունների, իշխող մարմինների ղեկավարների շրջանակներում: Թեմայի շուրջ քննարկումներ կան: Բացի այդ՝ Գերմանիան ԵԱՀԿ նախագահող երկիր է, միգուցե նաև Գերմանիան և մեր արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դեր խաղացին Ռուսաստանի ու Ամերիկայի շահերը այս հակամարտությունում որոշակի բալանսի բերելու հարցում, ու կարծես Գերմանիան կարողացավ խթանել, որ իրավիճակը հանդարտվի: Պետք է մարդկանց հասկացնել, որ գիտակցությունն ավելի կարևոր է, քան ուժը: Գիտակցումն ու փոխըմբռնումը շատ ավելին կարող են անել:

-Մարդկանց, այսինքն` ո՞ւմ:

-Այս դեպքում, իհարկե, Ադրբեջանին, այն մարդկանց, այն երկրին ու կողմին, որ սկսում է ագրեսիան:

-Խոսեցիք Գերմանիայի կողմից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու մասին: Հայաստանն ու Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանը ևս ցանկալի են համարում Գերմանիայի գործուն մասնակցությունը միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման հարցում: Առաջիկայում կարո՞ղ ենք ակնակալել տեսանելի քայլեր:

-Թեման կա, դրա մասին խոսվում է, թերևս դիտորդական կամ հետաքննիչ խմբեր լինեն, որոնք կարողանան որոշակի զեկույցներով իրազեկել, թե իրականում ինչ է կատարվում շփման գծում: Սակայն դա կյանքի կոչելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ կան որոշակի շահեր, շահերի բախումներ: Մենք այս մասին խոսում ենք, տեսնենք` ինչ ընթացք կստանա:

-Հայաստանն անընդհատ հայտարարել է, որ կողմ է այդ մեխանիզմների ներդրմանը, իսկ Ադրբեջանը ոչ միայն չի համաձայնում, այլև` չի ընդունում Մինսկի խմբի հեղինակությունը: Անգամ հայ չլինելով էլ կարող ենք նկատել, որ Ադրբեջանն այդ ձևով փորձում է տապալել բանակցությունները ու դիմել նախահարձակ քայլերի: Արդյոք դա Եվրոպան չի՞ տեսնում, չի՞ գիտակցում:

-Ինչպես ասացի, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց սա դժվար է, քանի որ դու չես կարող թելադրել, թե ինչպես պետք է ընթանա, ինչպես պետք է վարվեն կողմերը: Մենք նաև Ադրբեջանի հետ ենք խոսում, բանակցում, որ հետաքննության որոշակի մեխանիզմներ ներդրվեն:

-Հրադադարի վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն եղավ, բայց միևնույն է` մենք ամեն օր լսում ենք մեր զինվորների մահվան մասին, ովքեր իրենց հայրենիքն են պաշտպանում: Արդյոք սա Եվրոպայի համար ընդունելի՞ տարբերակ է և ոչ հասցեական գնահատականի արդյունք չէ՞:

-Ես հասկանում եմ` ինչ նկատի ունեք, սակայն ճնշում գործադրելու մեխանիզմները Եվրոպայի կողմից սահմանափակ են: Կա որոշակի սահման: Եթե համեմատելու լինենք, կարող եմ ասել, որ Ռուսաստանը թերևս ավելի մեծ գործիքներ ունի տարածաշրջանում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նկատմամբ: Ես կարծում եմ, եթե Ռուսաստանն ու Եվրոպան այս առումով որոշակի համակարծության գան, միաբևեռ գործողություններով հանդես գան, ավելի լավ արդյունք կլինի:

Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանն ու Եվրոպան, եթե խոսեն իրար հետ, բանակցեն, շատ օգտակար միջոց կարող է լինել: Ռուսաստանի հետ պետք է երկխոսության մեջ լինել, կարծում եմ` մեր կանցլերը շատ լավ է այդ իմաստով գործում, երբ լավ բանակցություններ ունի Ռուսաստանի հետ: Բայց էլի եմ ասում` սա մեկ շաբաթվա գործ չէ, երկար աշխատանք է պետք ու համբերատարություն:

-Պարոն Վայլեր, պատրաստվո՞ւմ եք մեկնել Արցախ ու տեղում ծանոթանալ իրավիճակին:

-Ցավոք այս անգամ չեմ կարող ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով, սիրով կմեկնեի, բայց շաբաթ առավոտյան պետք է վերադառնամ Գերմանիա:

-Իսկ երբևէ եղե՞լ եք Արցախում:

-Ես երկու անգամ արդեն եղել եմ, շատ լավ մարդկանց ու հրաշալի երկրի հետ եմ ծանոթացել:

Հարցազրույցը` Անի Նազարյանի

Լրահոս
Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը բոլորիս պարտքն է․ Արթուր Վանեցյան Արդբեջանական խոցված անօդաչու թռչող սարքն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ Իջևանում. ՈՒՂԻՂ Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին (տեսանյութ) Ալիևը վախենում է, որ Հայաստանում իշխանափոխության վտանգն իրատեսական է. Աղասի Ենոքյան Բելառուսի ԱԳՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել խուսափել իրավիճակի սրումից ՀԱՊԿ-ը հաշվի է առել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Հայաստանի զեկույցը Հայկական հաքերային թիմը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը Անթալիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Թող օգնության հասնող Աստվածամայրը մայրաբար պաշտպանի սահմանին կանգնած մեր սպային ու զինվորին. Միքայել Մինասյան Ինչպես են հայ զինվորականները խոցում ադրբեջանական «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը (տեսանյութ) Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում վերջին երկու օրերին հարաբերական կայուն իրադրություն է ՊՆ-ն հայտնում է երկու զոհի մասին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գնահատել Քր․ Օր․-ի 300 հոդվածի սահմանադրականության հարցը Վաղը Սևանի մի քանի հասցեներում ջուր չի լինի ՀՀ-ում 24 ժամով կասեցվել է երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունը. ՍԱՏՄ Անգամ այս իրավիճակում պոռոտախոսող իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք. Աշոտյան Դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից ամենուրեք է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դեռևս մեկ շաբաթ առաջ Ալիևը խոսել էր բանակցությունների ոչ էֆեկտիվ լինելու մասին. Տ. Աբրահամյանը՝ ադրբեջանական սադրանքի մասին Վնասվել են Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով Պեսկով. Կրեմլում խիստ մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություններով Արցախա-ադրբեջանական շփման գծում վիճակը հանգիստ է. խոսնակ ՀԱՊԿ-ը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը սահմանին Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության պաշտոնական կայքերը կոտրվել են ադրբեջանական հաքերների կողմից Մի քանի ժամ է՝ վարչապետի ու Կառավարության կայքերը հասանելի չեն Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Ադրբեջանական սոցկայքերը հայտնում են սպանվածների մասին ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին. hայտարարություն Նիկո՛լ, չափերդ լրիվ անցել ես. Ֆարմանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հայկական կողմը ադրբեջանցի գեներալ-մայոր ու գնդապետ է ոչնչացրե՞լ ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից Բերդ քաղաքի հրետանակոծման վերաբերյալ Գարեգին Բ-ն` Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը (տեսանյութ) Հակառակորդը կրակում է Բերդ համայնքի ուղղությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 339 դեպք «Փաստ». Ադրբեջանի վերնախավում խուճապային տրամադրություն է Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի» Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ. ՊՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan