AM | RU
USD
EUR
RUB

Ալբերտ Վայլերը հունիսի 2-ին Բունդեսթագից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում

 

Բունդեսթագի Քրիստոնեադեմոկրատական միության պատգամավոր Ալբերտ Վայլերը համոզմունք ունի, որ հունիսի 2-ին Գերմանիայի օրենսդիրը վերջապես 1915-ին հայերի հանդեպ Օսմանյան Թուրքիայի իրագործածը կանվանի իր անունով` ցեղասպանություն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նկատեց պատգամավորը, Բունդեսթագի կողմից համապատասխան բանաձևի ընդունումն իր համար կարևոր հարց է, մեծ ջանք է թափում, որ «1915 թվականի ոճրագործությունը հավուր պատշաճի որակվի որպես ցեղասպանություն»: «Մենք աշխատում ենք խորհրդարանում Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու համապատասխան բանաձևի որդեգրման ուղղությամբ ու ասեմ, որ այս պահին բավական լավ է իրավիճակը: Հունիսի 2-ի լիագումար նիստում համապատասխան բանաձև է ներկայացվելու, մենք հիմա աշխատանքներ ենք տանում, որ այն հավանության արժանանա մեծամասնության կողմից: Ուրախ եմ, որ հունիսի 2-ին Գերմանիան ևս կճանաչի ցեղասպանությունը»,-ասաց Ալբերտ Վայլերը:

Պատգամավորը կարևոր համարեց դեռ նախորդ լիագումար նիստի ժամանակ կոալիցիոն երկու ուժերի ղեկավարների միջև ձեռքսեղմումն ու որոշումը, որ մինչև խորհրդարանի ամառային ընդմիջում պետք է ներկայացվի համատեղ բանաձև: «Այս պահին կա նաև Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համաձայնությունը, և ես կարող եմ հայտարարել, որ հունիսի 2-ին մենք մեծամասնություն ենք ունենալու այս հարցում»,-ընդգծեց պատգամավորը` մանրամասնելով, որ բանաձևի վերնագրում լինելու է «ցեղասպանություն» բառը, բայց դրանով ոչ թե ցանկանում են մեղադրել ու դատապարտել այսօրվա Թուրքիային, այլ ճանաչելով ձգտում են երկու երկրներին տանել հաշտեցման: «Առանց ճանաչման չկա հաշտեցում: Բանաձևում ցանկանում ենք անդրադառնալ նաև Գերմանիայի մեղքի բաժնին: Ի վերջո բոլորին է հայտնի, որ այն ժամանակվա կայսերական Գերմանիան կարող էր հայերին պաշտպանել, որոշակիորեն կանխել ողբերգությունը, սակայն չարեց: Մեկ այլ կարևոր դրույթ ևս, որ Գերմանիան այսօր պետք է նպաստի, աջակցի Հայաստանի ու Թուրքիայի միջև հաշտեցման գործընթացին: Դա շատ կարևոր է նաև տնտեսական գործոնից ելնելով, որ երկրների միջև որոշակի հաշտեցման գործընթաց սկսվի»,- նշեց պատգամավորը:

 Անդրադառնալով հրեաների ցեղասպանությանն ու Գերմանիայի կողմից իր պատմության հետ հաշվի նստելուն` պատգամավորը շեշտեց, որ իրենց ժողովուրդն ու պետությունը այդ սարսափելի իրադարձությունից հետո փորձել են վերաիմաստավորել, ճանաչել ու ընդունել իր կատարածը, որի արդյունքում Գերմանիան ու Իսրայելն ունեն սերտ հարաբերություննեև: «Եթե դու որպես գերմանացի գնում ես Իսրայել, ջերմ ընդունելության ես արժանանում: Ես ցանկանում եմ, որ այդ օրը գա Հայաստանի ու Թուրքիայի համար, ցանկացած հայ Թուրքիայում ջերմ ընդունելության արժանանա և հակառակը, ինչպես մեր դեպքում պատմությունն այդ հնարավորությունն ընձեռեց»,- հույս հայտնեց պատգամավորը:

 Դիտարկմանը, որ «Գերմանիան քաջություն ունեցել է ընդունելու իր նախորդների սխալը, իսկ Թուրքիան 101 տարի անց էլ ժխտում է այդ փաստը»`Ալբերտ Վայլերը պատասխանեց. «Այս առումով ես կարևորում եմ, որ երկրները ճանաչեն ցեղասպանությունը: Կարծում եմ, որ դա ճիշտ քայլ է Թուրքիային այս թեմայի ծիրի մեջ պահելու համար: Ասում եմ` դատապարտման հարց չէ, բայց գուցե այս ճանապարհով Թուրքիան համապատասխան քաջություն ու համարձակություն ունենա վերաիմաստավորելու, ճանաչելու անցյալը: Գերմանիան վառ օրինակ է աշխարհի ու Թուրքիայի համար, որ եթե դու ցուցաբերում ես ճա նաչելու քաջություն, իրականում լուրջ հնարավորություն է քեզ տրվում հաշտության հասնելու համար: Ոչ ոք անսխալական չէ, սակայն եթե դու ընդունում ես ու գիտակցում, որ սխալ էիր, խոսում է քո մեծության և ուժի մասին: Այսպիսով դու կորցրած վստահությունը հետ ես բերում: Անհրաժեշտ է սովորել պատմությունից, որ ապագայում խուսափենք հնարավոր սխալներից»:

Անի Նազարյան

Լրահոս
Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը բոլորիս պարտքն է․ Արթուր Վանեցյան Արդբեջանական խոցված անօդաչու թռչող սարքն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ Իջևանում. ՈՒՂԻՂ Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին (տեսանյութ) Ալիևը վախենում է, որ Հայաստանում իշխանափոխության վտանգն իրատեսական է. Աղասի Ենոքյան Բելառուսի ԱԳՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել խուսափել իրավիճակի սրումից ՀԱՊԿ-ը հաշվի է առել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Հայաստանի զեկույցը Հայկական հաքերային թիմը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը Անթալիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Թող օգնության հասնող Աստվածամայրը մայրաբար պաշտպանի սահմանին կանգնած մեր սպային ու զինվորին. Միքայել Մինասյան Ինչպես են հայ զինվորականները խոցում ադրբեջանական «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը (տեսանյութ) Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում վերջին երկու օրերին հարաբերական կայուն իրադրություն է ՊՆ-ն հայտնում է երկու զոհի մասին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գնահատել Քր․ Օր․-ի 300 հոդվածի սահմանադրականության հարցը Վաղը Սևանի մի քանի հասցեներում ջուր չի լինի ՀՀ-ում 24 ժամով կասեցվել է երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունը. ՍԱՏՄ Անգամ այս իրավիճակում պոռոտախոսող իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք. Աշոտյան Դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից ամենուրեք է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դեռևս մեկ շաբաթ առաջ Ալիևը խոսել էր բանակցությունների ոչ էֆեկտիվ լինելու մասին. Տ. Աբրահամյանը՝ ադրբեջանական սադրանքի մասին Վնասվել են Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով Պեսկով. Կրեմլում խիստ մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություններով Արցախա-ադրբեջանական շփման գծում վիճակը հանգիստ է. խոսնակ ՀԱՊԿ-ը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը սահմանին Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության պաշտոնական կայքերը կոտրվել են ադրբեջանական հաքերների կողմից Մի քանի ժամ է՝ վարչապետի ու Կառավարության կայքերը հասանելի չեն Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Ադրբեջանական սոցկայքերը հայտնում են սպանվածների մասին ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին. hայտարարություն Նիկո՛լ, չափերդ լրիվ անցել ես. Ֆարմանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հայկական կողմը ադրբեջանցի գեներալ-մայոր ու գնդապետ է ոչնչացրե՞լ ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից Բերդ քաղաքի հրետանակոծման վերաբերյալ Գարեգին Բ-ն` Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը (տեսանյութ) Հակառակորդը կրակում է Բերդ համայնքի ուղղությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 339 դեպք «Փաստ». Ադրբեջանի վերնախավում խուճապային տրամադրություն է Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի» Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ. ՊՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan