AM | RU
USD
EUR
RUB

Վահրամ Բալայան. Արցախի ճանաչումը մեր արտաքին քաղաքականության օրակարգում է

 

«Միջազգային հանրությունը սկսում է գիտակցել, որ պատերազմը կանխելու միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ ապրելու իրավունքի իրացումն է», - ասում է ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վարամ Բալայանը:

Ապրիլյան պատերազմից հետո, կարծես, ավելի է կարևորվել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը: Ի՞նչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ և արդյո՞ք Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող հանգուցալուծվել հենց Արցախի Հանրապետության ճանաչման ճանապարհով:

Արցախի ժողովրդն ու իշխանությունը ձգտում է միջազգային հանրության կողմից ճանաչելի դառնալ: Այդ ուղղությամբ մենք նպատակադրված աշխատանքներ ենք տանում: Անցած 20 տարիներին էլ որոշակի քայլեր են ձեռնարկվել: Սա, բավականին բարդ ճանապարհ է, որովհետև, բացի ադրբեջանական կողմի հակազդումներից, մեզ խանգարում է նաև այն, որ մենք գտնվում ենք գերտերությունների շահերի կիզակետում, որտեղ ամեն մեկն իր շահն է փնտրում: Սա սոսկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտություն չէ: Ցավոք, շահագրգիռ կողմերի թիվն էլ ավելի է մեծացել: Իհարկե, սա չի նշանակում, թե մենք պետք է ձեռքներս ծալած նստենք ու սպասենք գերտերությունների որոշումներին: Պետք է նախձեռնող լինել, նախահարձակ քաղաքականություն վարել բոլոր բնագավառներում:

Պաշտպանվելու դեպքում, երբ դու անընդհատ փորձում ես իրադարձությունների հետևից գնալ, համոզված եմ, դատապարտված կլինես ձախողման կամ պարտության: Ապրիլի 2-ից հետո տեղի ունեցած զարգացումներն էլ մեզ հուշում են, որ անհրաժեշտ է նոր գիծ սկսել: Պետք է ավելի ակտիվ աշխատել ու հասնել ավելի մեծ թվով նահանգների ու տարբեր երկրների կողմից Արցախի ճանաչմանը: Կարծում եմ` Հայ Դատի գրասենյակները կարող են մեծ ներդրում ունենալ այս գործում: Ի դեպ, նշեմ, որ մայիսի 8-11-ը Ստեփանակերտում տեղի կունենա Հայ Դատի գրասենյակների խորհրդաժողով, որի առանցքային թեմաներից մեկն էլ տարբեր երկրներում ճանաչմանն ուղղված աշխատանքներն են լինելու:

Ժամանակն է, որ տարբեր երկներ սկսեն ճանաչել Արցախի Հանրապետությունը: Ինձ թվում է, միջազգային հանրությունը սկսում է գիտակցել, որ պատերազմը կանխելու միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության ազատ ապրելու իրավունքի իրացումն է: Իհարկե, չեմ կարծում, որ Ադրբեջանը հլու-հնազանդ կհամակերպվի այդ մտքին, հատկապես` Ադրբեջանի հետևում կանգնած Թուրքիան և նրա դաշնակից երկրները: Այդ պատճառով էլ մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման: Պետք է բարձրացնենք Արցախի պաշտպանունակությունն ու այն դարձնենք անառիկ ամրոց: Այն թշնամին, որը կփորձի ոտք դնել մեր հողի վրա, պետք է արժանի հարված ստանա: Ուժն ու դիվանագիտությունը մեկը մյուսին լրացնող հանգամանքներ են: Իմ խորին համոզմամբ` եթե մենք ուժեղ չլինենք, աշխարհը երբեք հաշվի չի նստի մեզ հետ: Հետևաբար մենք դատապարտված ենք ուժեղ, նախահարձակ ու նախաձեռնող լինելու: Այս իրադարձություններն էլ պետք է դաս լինեն մեզ համար` ավելի կազմակերպված ու արդյունավետ աշխատելու համար:

Արցախի ճանաչման հարցը միշտ էլ ԼՂՀ արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրներից է եղել, բայց ապրիլյան իրադարձություններից հետո այն ավելի է կարևորվել: Մայիսի 6-ին Արցախ են ժամանելու ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մեր գործընկերները` քննարկելու մեր հետագա անելիքները: Այս ուղղությամբ պետք է ամենօրյա ակտիվ աշխատանք տանել:

Ունենալով ոչ ադեկվատ թշնամի՝ երևի մենք այլ տարբերակ չունենք էլ, քան ուժի դիրքից խոսելը, որովհետև, արդեն պարզ է, որ Ադրբեջանը բանակցային լեզուն չի հասկանում: Արդյո՞ք միջազգային հանրությունն իսկապես անզոր է նրան կարգի հրավիրել:

Ադրբեջանի այս լպիրշ կեցավածքը պայմանավորված է միջազգային հանրության ազդեցիկ ուժերի ոչ ճիշտ վարվելակերպով, գնահատականներ չտալու և կողմերի միջև հավասարության նշան դնելու քաղաքականությամբ: Բնականաբար` Ադրբեջանը այդ ամենից ոգևորվում է: Ժամանակին, եթե չեմ սխալվում, մեկ ու կես տարի առաջ Եվրոխորհրդարանում Ալիևն ասաց, թե թքած ունի նրանց կարծիքների ու որոշումների վրա և ինքն անելու այն, ինչ ուզում է: Եվ, իսկապես, իրականում դա այդպես է: Որովհետև այդ կաշառված պաշտոնյաները, տարբեր երկրների պատգամավորները Ադրբեջանից շահ ունենալով, աչք են փակում նրա հանցագործ վարքի վրա: Ալիևը վաղուց է հասկացել, որ միջազգային հանրության վրա ներազդելու բանալին նավթն է, գազն ու խավիարը: Այսօր չարձագանքելով Բաքվի ահաբեկչական գործողություններին, նրանք չեն հասկանում, որ նույն ուղտը վաղը չոքելու է իրենց դռանն ու շարունակում են իրականությունից կտրված հայտարարություններ անել:

Սա ևս մեկ պատճառ է անընդհատ ուժեղանալու, ոչ միայն ռազմական, այլև տնտեսության բոլոր ոլորտներում:

Մենք շատ մեծ ներուժ ունենք, որը ճիշտ օգտագործելու դեպքում կարող ենք շատ բան փոխել: Վերջին 20 օրերին մենք այնքան աշխատանք ենք իրականացրել, որ եթե նախորդ երկու տարիներին էլ այս տեմպերով աշխատած լինեինք, ապա ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային էլ կարող էինք հաղթել:

Մենք փոքր երկիր ենք և պարտավոր ենք պատմությունից դասեր քաղել: Վերջիվերջո, հերիք է, ինչքան մեր տաղանդն ու շնորհն օտարներին ենք ծառայեցրել: Բաքուն կառուցել ենք` տվել ադրբեջանցիներին, Կոստանդնուպոլիսը` թուրքերին, Թիֆվլիսը` վրացիներին: Այժմ Մոսկվան ենք կառուցում ռուսների համար: Ժամանակն է, որ մեր էներգիան մեզ համար օգտագործենք: Ի վերջո, եթե մարդ գնում և այլ երկրում հաջողության է հասնում, նշանակում է նա իր հայրենիքում էլ կարող է հաջողության հասնել: Պետք է հնարավորություններ ու պայմաններ ստեղծենք, որպեսզի տաղանդավոր մարդիկ մնան ու մեզ մոտ կայանան, հաջողության հասնեն: Իսկ եթե որոշ պաշտոնյաների մեղքով են նրանք թողնում ու հեռանում, ապա պետք է նրանց պատասխանատվության ենթարկել: Սա այն դեպքն է, երբ հասարակության բոլոր անդամները պիտի պայքարեն` ավելի լավ հայրենիք ունենալու համար:

Զրույցը վարեց Յուլիա ՎԱՆՅԱՆԸ

Լրահոս
Հակառակորդի կողմից Չինարի բնակավայրի վրա արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ցեղասպանության կուլմինացիա. Սուրբ Սոֆիայի տաճարի վերափոխումն աշխարհիկ Թուրքիայի ավարտն է. Washington Examiner Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել Տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում. ՊՆ «Elbit Hermes 900» թանկարժեք ԱԹՍ-ն խոցվել է Հայաստանում արդիականացված «Оса» համակարգով. Արծրուն Հովհաննիսյան ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Երևանի Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի ահազանգ է ստացվել. ՈՒՂԻՂ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 515 դեպք. մանրամասներ Գիշերը Բաքվում շատ թեժ է եղել. ամբոխը ոստիկանական ավտոմեքենա է շրջել և մտել Միլլի Մեջլիսի շենք (Տեսանյութ) Ռուսաստանում ցանկանում են օրենքով արգելել նույնասեռականների միջև ամուսնությունն ու նրանց կողմից երեխա որդեգրելը Հայ-ադրբեջանական սահմանին ժամը 23:15-ից մինչ այս պահը հարաբերական անդորր է. ՊՆ մամուլի խոսնակ «Հրապարակ». Իշխանական վրեժխնդրություն «Ժողովուրդ»․ Երբ և ինչ պատճառով կարող են քաղաքացուն անձնագիր չտալ. նոր փոփոխություններ «Փաստ». Զբոսաշրջության, զվարճությունների ու հանրային սննդի ոլորտները շարունակելու են վնասներ կրել «Հրապարակ». «Իմ քայլում» ուրբաթ օրը վեճ է ծագել. Սուրեն Պապիկյանը «դաստիարակչական» աշխատանքներ է տարել «Ժողովուրդ»․ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կքննարկեն փուլ առ փուլ «Իրավունք». Դպրոցները կբացվեն սեպտեմբերից, բուհերը` փետրվարից «Հրապարակ». Երբ կհաղթահարենք կորոնավիրուսի պիկը «Փաստ». Թուրքիան հերթական լարվածությունն է հրահրում տարածաշրջանում «Փաստ». Առաջիկայում հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում «Հրապարակ». ՍԴ-ում իրական ճգնաժամը հիմա է սկսվել, ոչ թե ամիսներ առաջ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 15 Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը բոլորիս պարտքն է․ Արթուր Վանեցյան Արդբեջանական խոցված անօդաչու թռչող սարքն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ Իջևանում. ՈՒՂԻՂ Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին (տեսանյութ) Ալիևը վախենում է, որ Հայաստանում իշխանափոխության վտանգն իրատեսական է. Աղասի Ենոքյան Բելառուսի ԱԳՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել խուսափել իրավիճակի սրումից ՀԱՊԿ-ը հաշվի է առել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Հայաստանի զեկույցը Հայկական հաքերային թիմը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը Անթալիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Թող օգնության հասնող Աստվածամայրը մայրաբար պաշտպանի սահմանին կանգնած մեր սպային ու զինվորին. Միքայել Մինասյան Ինչպես են հայ զինվորականները խոցում ադրբեջանական «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը (տեսանյութ) Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում վերջին երկու օրերին հարաբերական կայուն իրադրություն է ՊՆ-ն հայտնում է երկու զոհի մասին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գնահատել Քր․ Օր․-ի 300 հոդվածի սահմանադրականության հարցը Վաղը Սևանի մի քանի հասցեներում ջուր չի լինի ՀՀ-ում 24 ժամով կասեցվել է երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունը. ՍԱՏՄ Անգամ այս իրավիճակում պոռոտախոսող իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք. Աշոտյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan