AM | RU
USD
EUR
RUB

Վարդան Սեդրակյանի հայտարարությունը հակահայկական տրամադրություն է ստեղծել

 

Թբիլիսիի հայկական ասամբլեայի համակարգող, «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը Tert.am -ին հայտնել է, որ Հայաստանի նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի հայտարարությունը, ըստ որի՝ իր նախագահ դառնալու դեպքում անեքսիայի կենթարկի (բռնի ուժով կզավթի-Tert.am) Վրաստանի տարածքները, լուրջ հակահայկական տրամադրություններ է ստեղծել Վրաստանում՝ ինչպես քաղաքական ուժերի շրջանակներում, այնպես էլ վրացական հասարակության ներսում: 

«Այն, որ նրան այդտեղ լավ չեն ճանաչում և լուրջ են վերաբերվում, ստիպում է, որ նրա այդ հայտարարությունը վերջին երկու օրերին լինի վրացական մամուլի էջերում և տեղեկատվական թողարկումներում: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ մեկնաբանություններ կան: Մոտավորապես այնպիսին, ինչպես կլինեին Հայաստանում, եթե Վրաստանի նախագահի թեկնածուներից մեկը հայտարարեր, որ իր իշխանության դեպքում անեքսիայի կենթարկի Զանգեզուրը կամ հայկական այլ տարածք»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը՝ հավելելով, որ Վրաստանում նման տրամադրություններ ստեղծելը շատ հեշտ է և «նետված սերմն անմիջապես բերք է տալիս»:

«Բազմազգ Վրաստանը» իրավիճակն է՛լ ավելի չթեժացնելու և այդ խաղի մաս չդառնալու համար, պատրաստվում է Վրաստանի վարչապետի վաղը Հայաստան կատարելիք այցից հետո որոշ քայլեր ձեռնարկել՝ էպոսագետի հայտարարության հետևանքները մեղմելու ուղղությամբ:

Մասնավորապես, հայկական համայնքի ներկայացուցիչները վիրահայերին կոչ են անելու ձայն չտալ էպոսագետին և կդիմեն հայաստանյան քաղաքական ուժերին, որպեսզի վերջիններս, անպայման, իրենց դիրքորոշումն արտահայտեն Վարդան Սեդրակյանի հայտարարության կապակցությամբ:

Իրավիճակը, ըստ Առնոլդ Ստեփանյանի, խորացնում է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հայտարարությունը. վերջինս ասել էր, որ Վրաստանը, թեև ներգրավված չէ երկու կողմերի միջև քննարկմանը, բայց պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ ՝ Փանջիկիձեն Վիլնյուսում հայտարարել է, թե ԼՂՀ հիմնախնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ինչից հետո վրացական որոշ ԶԼՄ-ներ նույնիսկ ենթադրություն էին արել, թե այդ հայտարարության պատճառով վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ հունվարի 17-ի Հայաստան կատարելիք այցը տապալման եզրին է:

Վրաստանի վարչապետն այդ կապակցությամբ հրաժարվել է մեկնաբանություն անելուց՝ ասելով, որ դա շուտով անձամբ Մայա Փանջիկիձեն կանի, ինչից հետո Վրաստանի ԱԳՆ-ն հերքել էր հիշյալ տեղեկությունն ասելով, որ Վրաստանը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և որևէ կերպ չի հիշատակել Լեռնային Ղարաբաղը:

Առնոլդ Ստեփանյանն ասաց, որ ճիշտ չեն համարում հիմա՝ Վրաստանի վարչապետի Հայաստան կատարելիք այցից առաջ ինչ-որ քայլեր ձեռնարկել:

«Սխալ կլիներ արհեստական կլիմա ստեղծել և աջակցել այն ուղղությունը, խաղն ու տոնայնությունը, որը ստեղծում են որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ: Մենք նկատում ենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ակնհայտ ջանքեր են գործադրվում՝ Վրաստանի վարչապետի հայաստանյան այցից առաջ բացասական կլիմա ստեղծելու, և դա արտահայտվում է ինչպես արհեստականորեն այնպիսի թեմաների չարչրկումից, որոնք կանգնած են Վրաստանի հայկական համայնքի առաջ, այնպես էլ վրացական տարբեր քաղաքական գործիչների տարաբնույթ հայտարարություններից: Այդ թվում նաև՝ հայաստանյան, օրինակ՝ Վարդան Սեդրակյանի այդ հայտարարությունը»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ նման տրամադրություններին տուրք տվող վրացական քաղաքական այդ շրջանակները ներառում են ինչպես «Վրացական երազանքի» ներսում գործող որոշ քաղաքական ուժերը ներկայացնող քաղաքական գործիչներին, այնպես էլ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հարող ուժերը, որոնք առաջինը Վրաստանի խորհրդարանում բարձրացրեցին այդ հայտարարության հարցը և Մայա Փանջիկիձեին՝ խորհրդարան՝ բացատրություններ տալու հրավիրեցին:

Լրահոս
Պուտինը հանդես է եկել կարևոր առաջարկությամբ «Էրեբունի պլազա»-ում կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. 33-ամյա տղամարդը ձերբակալվել է Այս տարի նախատեսվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ. Նիկոլ Փաշինյան Զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով. Ահարոնյան Նարեկ Սամսոնյանը բացահայտում է հերյուրանքներ տարածող ֆեյքերի ֆաբրիկաները վարողներին. Տեսանյութ Ուսումնական տագնապ N զորամասում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նոր տարվա միջոցառումները Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է վնազասերծվում «Էրեբունի պլազայում» կրակ բացողը Պուտինը պատմել է Լենինգրադի շրջափակման ժամանակ մահացած եղբոր մասին (տեսանյութ) Արտոնություն է տրամադրվել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը «Էրեբունի պլազայում» կրակ բացողը պատանդ է վերցրել մի տղայի ու պահանջել Վիկտոր Սողոմոնյանին՝ մանրամասներ. ՈԻՂԻՂ Աշխատող ուսանողների ուսման վարձը պետությունը կփոխանցի. օրենքի նախագիծ Տեսանյութ՝ որտեղ երևում է, թե ինչպես է ավտոմատով զինված անձը կրակոցներ արձակում Ոստիկանապետի ԺՊ-ն բանակցում է «Էրեբունի պլազայում» կրակ բացած անձի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոստիկանապետի մեքենայով տարան կրակողին «Լուսավոր Հայաստան». Քաղաքական մեծամասնությունը միայն խորացրեց կոռուպցիայի վերաբերյալ կասկածները Վիկտոր Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Պուտինը Հոլոքոստն անվանել է Իսրայելի և Ռուսաստանի ընդհանուր ողբերգությունը Ոստիկանապետն անձամբ է բանակցություններ վարում. Աշոտ Ահարոնյան Կրակոցներ՝ «Էրեբունի պլազայի» շենքում. Դեպքի վայրում է նաև ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն «Էրեբունի պլազայում» զինված անձի հետ բանակցությունները վարում է անձամբ ոստիկանապետի ԺՊ-ն. մանրամասներ Ի՞նչ է կատարվում Էրեբունի Պլազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ Էրեբունի պլազայում ավտոմատավորը պատանդ է վերցրել «Թրանսփարանսին» նման շաբաշներ է անում Հայաստանում իշխանությունը զավթած խմբակին, որովհետև իրենք նույնպես փայատեր են Ոստիկանության «սպեցնազը» ևս ժամանեց Էրեբունի պլազա Կրակոցներ՝ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում. ՈՒՂԻՂ Թիրախը եղել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ. մանրամասներ ԱԳ նախարարների հանդիպումից Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն Կրակոցներ «Էրեբունի» պլազայում. ավտոմատներով ոստիկաններ ժամանեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակվել է իրականությանը չհամապատասխանող նյութ Դուք չեք հավատա, բայց ոստիկանությունում ԼԳԲՏ քարոզով զբաղվող սորոսական ՀԿ-ները դասընթացներ են իրականացնում. Մալյան Կոտայքի մարզի խորհրդի նիստը՝ ուղիղ Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի (տեսանյութ) Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց Չինաստանը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհանի 11 մլն բնակչի արգելել է լքել քաղաքը Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ ղեկավարների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan