Դեսպան Յուրի Վարդանյանը տեղյակ է հայ և վրացի երիտասարդների վիճաբանությունից ու կմեկնի Ջավախք
02/05/2016 15:22
Նմանատիպ
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ամբողջությամբ տեղյակ է ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Ախալցիխեում ազգությամբ հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանությունից, ինչպես նաև դրան հաջորդող տեղական ոստիկանության գործողություններից: Դեսպանությունն արդեն կապվել է Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ տեղի ունեցածի ամբողջական պատկերը հասկանալու համար:
Ինչպես տեղեկացանք դեսպանության ֆեյսբուքյան էջից, դեսպանությունը կապ է հաստատել նաև տեղի իշխանությունների հետ, և ձեռնարկվել են համապատասխան քայլեր խնդրի կարգավորման շուրջ: Այս պահին ձերբակալվածներ չկան:
Դեսպան Յուրի Վարդանյանն առաջիկայում մեկնելու է Ջավախք, որտեղ նախատեսված են հանդիպումներ ինչպես հայ համայնքի, այնպես էլ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում