AM | RU
USD
EUR
RUB

Բաքուն չի կարող սկսել նոր լայնամասշտաբ ռազմական գործողություններ. Ալեքսանդր Կռիլով

 

Տարածաշրջանում ուժերի ներկայիս հավասարակշռության պայմաններում Բաքուն չի կարող սկսել նոր լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը:

«Ամեն ինչ կսահամանափակվի սադրիչ գործողություններով: Այդպիսի սցենարով պահվածքը Բաքվին հնարավորություն է տալիս խուսափել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի միջամտությունից: Իր սահմանին մոտ շրջաններում իրավիճակի սրման հարցով Ռուսաստանը հետաքրքրված չէ: Հետևաբար նա ստիպված է ցուցաբերել առավել ակտիվություն ռազմական գործողությունների դադարեցման և իրավիճակի կայունության համար, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները»,- ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով ներկա փուլում ղարաբաղյան խնդրի հնարավոր լուծմանը` քաղաքագետը նշեց, որ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունների ակտիվացումից հետո լինում է դադար և այդ ընթացքում կարող են անցկացվել ինչ-որ բանակցություններ: Ըստ նրա` այդ բանակցություններն ավարտվում են` ձեռքբերելով համաձայնություն բանակցությունները շարունակելու հարցի շուրջ:

«Չնայած լինում է նաև այնպես, որ այդպիսի «տպավորիչ» արդյունքի էլ չեն հասնում: Քիչ հավանական է, որ ներկա «ինտենսիվ» բանակցությունները հանգեցնեն բեկման ղարաբաղյան խնդրի լուծման գործում, որովհետև կողմերը շարունակում են ունենալ միմյանց բացառող դիրքորոշումներ: Ավելի քան հավանական է, որ այս դանդաղընթաց պատերազմը կշարունակվի: Հայաստանին անհրաժեշտ է գտնել առավել արդյունավետ մեթոդներ` չեզոքացնելու Բաքվի դանդաղընթաց պատերազմի սցենարը»,-ավելացրեց քաղաքագետը:

Ալեքսանդր Կռիլովի խոսքով, իրավիճակը փոխելու համար, անհրաժեշտ է երկարատև աշխատանք` ուղղված հասարակական տրամադրությունների փոփոխությանը, կոնֆլիկտային մակարդակի նվազեցմանը, և, իհարկե, փոխադարձ վստահության մակարդակի բարձրացմանը: Ըստ նրա` նման ոչ մի գործընթաց չի նշմարվում, իրավիճակը զարգանում է բոլորովին հակառակ ուղղություններով: Ահա այստեղից էլ գալիս է փակուղին:

Խոսելով աշխարհաքաղաքական զարգացումներից ու դրա հնարավոր ազդեցությունից Հարավային Կովկասի վրա` քաղաքագետը նշեց, որ Հարավային Կովկասում ներկայիս իրավիճակի փոփոխության նախադրյալը կապված է ոչ այնքան Հարավային Կովկասում ընթացող զարգացումների հետ, որքան այն գործընթացների հետ, որոնք տեղի են ունենում իրենից հարավ ընկած տարածքում: «Ի՞նչ ուղղությամբ այնտեղ զարգացումները կընթանան, ի՞նչ ձևով դրանք կազդեն Հարավային Կովկասի և հարևան տարածաշրջանի վրա: Պատասխանել այդ հարցերին ոչ ոք չի կարող: Հետևաբար տրամաբանական է պատրաստ լինել տարածաշրջանի համար անցանկալի սցենարներին»,-հավելեց քաղաքագետը:

Լրահոս
Երևանի Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի ահազանգ է ստացվել. ՈՒՂԻՂ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 515 դեպք. մանրամասներ Գիշերը Բաքվում շատ թեժ է եղել. ամբոխը ոստիկանական ավտոմեքենա է շրջել և մտել Միլլի Մեջլիսի շենք (Տեսանյութ) Ռուսաստանում ցանկանում են օրենքով արգելել նույնասեռականների միջև ամուսնությունն ու նրանց կողմից երեխա որդեգրելը Հայ-ադրբեջանական սահմանին ժամը 23:15-ից մինչ այս պահը հարաբերական անդորր է. ՊՆ մամուլի խոսնակ «Հրապարակ». Իշխանական վրեժխնդրություն «Ժողովուրդ»․ Երբ և ինչ պատճառով կարող են քաղաքացուն անձնագիր չտալ. նոր փոփոխություններ «Փաստ». Զբոսաշրջության, զվարճությունների ու հանրային սննդի ոլորտները շարունակելու են վնասներ կրել «Հրապարակ». «Իմ քայլում» ուրբաթ օրը վեճ է ծագել. Սուրեն Պապիկյանը «դաստիարակչական» աշխատանքներ է տարել «Ժողովուրդ»․ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կքննարկեն փուլ առ փուլ «Իրավունք». Դպրոցները կբացվեն սեպտեմբերից, բուհերը` փետրվարից «Հրապարակ». Երբ կհաղթահարենք կորոնավիրուսի պիկը «Փաստ». Թուրքիան հերթական լարվածությունն է հրահրում տարածաշրջանում «Փաստ». Առաջիկայում հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում «Հրապարակ». ՍԴ-ում իրական ճգնաժամը հիմա է սկսվել, ոչ թե ամիսներ առաջ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 15 Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը բոլորիս պարտքն է․ Արթուր Վանեցյան Արդբեջանական խոցված անօդաչու թռչող սարքն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ Իջևանում. ՈՒՂԻՂ Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին (տեսանյութ) Ալիևը վախենում է, որ Հայաստանում իշխանափոխության վտանգն իրատեսական է. Աղասի Ենոքյան Բելառուսի ԱԳՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել խուսափել իրավիճակի սրումից ՀԱՊԿ-ը հաշվի է առել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Հայաստանի զեկույցը Հայկական հաքերային թիմը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը Անթալիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Թող օգնության հասնող Աստվածամայրը մայրաբար պաշտպանի սահմանին կանգնած մեր սպային ու զինվորին. Միքայել Մինասյան Ինչպես են հայ զինվորականները խոցում ադրբեջանական «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը (տեսանյութ) Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում վերջին երկու օրերին հարաբերական կայուն իրադրություն է ՊՆ-ն հայտնում է երկու զոհի մասին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գնահատել Քր․ Օր․-ի 300 հոդվածի սահմանադրականության հարցը Վաղը Սևանի մի քանի հասցեներում ջուր չի լինի ՀՀ-ում 24 ժամով կասեցվել է երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունը. ՍԱՏՄ Անգամ այս իրավիճակում պոռոտախոսող իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք. Աշոտյան Դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից ամենուրեք է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դեռևս մեկ շաբաթ առաջ Ալիևը խոսել էր բանակցությունների ոչ էֆեկտիվ լինելու մասին. Տ. Աբրահամյանը՝ ադրբեջանական սադրանքի մասին Վնասվել են Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով Պեսկով. Կրեմլում խիստ մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություններով Արցախա-ադրբեջանական շփման գծում վիճակը հանգիստ է. խոսնակ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan