AM | RU
USD
EUR
RUB

Լավրովն իր հետ բանակցային փաթեթ չի բերել, տարածքային հարց չի քննարկվել. Նալբանդյան

 

Ծիծեռնակաբերդում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է լրագրողների հարցերին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հարց. Ի՞նչ փաթեթ էր բերել, պարոն Նալբանդյան Սերգեյ Լավրովը։ Ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ի՞նչու է գաղտնի պահվում։

Էդվարդ Նալբանդյան. Բանակցությունների մասին մենք տեղեկացրինք Լավրովի հետ մամլո ասուլիսի ժամանակ, որևէ գաղտնի բան չկա: Ադրբեջանի լայնածավալ ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքով բանակցություններին լուրջ վնաս է հասցվել, և եռանախագահների, միջազգային հանրության հետ համատեղ պետք է ջանքեր գործադրենք, որ բանակցություններին, խաղաղ կարգավորմանը հասցված այդ հարվածը հնարավոր լինի հաղթահարել: Չնայած շատ դժվար է հաղթահարել, որովհետև կան զոհեր, իսկ դա անվերականգնելի է։ Եվ միջազգային հանրությունն այսօր դրանով է զբաղված, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանին կարգի հրավիրել և բերել կառուցողական դաշտ, որպեսզի հնարավոր լինի բանակցությունները շարունակել, քանի որ բանակցություններին այլընտրանք չկա:

Հարց. Ի՞նչ փաթեթ էր բերել Լավրովը:

Էդվարդ Նալբանդյան. Փաթեթ գոյություն չունի, և Լավրովը դրա մասին հայտարարեց, և շինծու ինչ-որ հարցեր պետք չէ տալ:

Հարց. Ինչ առաջարկնե՞ր էր բերել Լավրովը:

Էդվարդ Նալբանդյան. Ասեկոսեների, բամբասանքների հիման վրա վերլուծություններ և եզրակացություններ պետք չէ անել։ Լավրովն ինքը հայտարարեց, որ այսօր ջանքերը պետք է ուղղված լինեն հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, վստահության միջոցների ձեռնարկմանը, որպեսզի հնարավոր լինի ապահովել կայունությունը և անվտանգությունը տարածաշրջանում, ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցությունները շարունակելու նպատակով: …

Հարց. Իսկ ի՞նչ առաջարկներ էր բերել պարոն Լավրովը։

Էդվարդ Նալբանդյան. Դուք արդեն հինգերորդ անգամ եք հարցնում ինչ-որ առաջարկների կամ ինչ-որ փաթեթի մասին: Այդպիսի փաթեթ Լավրովը չի բերել:

Հարց. Իսկ փոխզիջումների մասին խոսք գնացե՞լ է։

Էդվարդ Նալբանդյան. Ի՞նչ փոխզիջումների մասին։

Հարց. Տարածքների հետ կապված:

Էդվարդ Նալբանդյան. Այդպիսի բան չի քննարկվել Լավրովի այցի ժամանակ:

Հարց. Իսկ ընդհանրապե՞ս։

Էդվարդ Նալբանդյան. Իսկ ընդհանրապես կան առաջարկներ եռանախագահների կողմից, որոնք արվել էին Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների մակարդակով հինգ հայտնի հայտարարությունների մեջ, որոնց հիման վրա Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ կարող է շարունակել բանակցությունները, կարող է գնալ կարգավորմանը, իսկ Ադրբեջանը անտեսում է դրանք: Սա է իրականությունը, և սա է պատճառը, որ միջազգային հանրությունը պետք է փորձի հնարավորինս անել, որպեսզի Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ։

Հարց. Կարգավորումը տարածքների հաշվի՞ն է լինելու։

Էդվարդ Նալբանդյան. Կարգավորումը լինելու է այն հիմքի վրա, ինչի մասին բազմիցս հայտարարել է Հանրապետության Նախագահը, նաև արտգործնախարարը։ Նոր բաներ պետք չէ հնարել։ Արված առաջարկները եթե ձեռնտու լինեին Ադրբեջանին, ապա նա ինքն իրեն չէր մտցնի փակուղու մեջ և չէր գնա նոր ռազմական գործողությունների։

Ադրբեջանը ձախողվեց բանակցություններում, այդ պատճառով փորձեց ռազմական ճանապարհով ինչ-որ լուծումներ գտնել, ռազմական ճանապարհով էլ ձախողվեց: Բաքուն ստիպված է լինելու վերադառնալ բանակցությունների սեղան, որովհետև այլընտրանք չկա, այլ ճանապարհ չկա, բանակցությունները պետք է շարունակվեն։

Լրահոս
Հանրակրթության վիճակի նոր «մեղավորը» Իշխանությունը Միքայել Մինասյանի դեմ պայքարում է որպես քաղաքական հակառակորդի՝ քրեաիրավական գործիքներով. Միհրան Պողոսյան (տեսանյութ) Մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին. Փաշինյան Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ Հայաստանի ասորական համայնքը դատական հայցով Հայ առաքելական եկեղեցուց պահանջում է վերադարձնել Դիմիտրով համայնքի եկեղեցին (տեսանյութ) «Դալմա Գարդեն մոլում» ռումբ չի հայտնաբերվել (տեսանյութ) Կարևոր նորություն աղբահանության վճարների մասին ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Նոր Զովք» առևտրի կենտրոնում ՍԱՏՄ տեսուչներն արձանագրել են մի քանի խախտումներ Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ պատգամավոր Արման Բաբաջանյանի լրատվամիջոցի Ոստիկանապետի հրամանով՝ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 330 դեպք Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը. Մակինյան Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 6 89+1 դատվողները Ճանապարհը արդյունավետության գնահատումն է. Միքայել Մալխասյան Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 706 դեպք «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր». Խորհրդաժողով` նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան. ՈՒՂԻՂ Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել Այսօր Գոշավանքում տեղի կունենա «Իրավական ուղու» կազմակերպած խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Աշոտյան Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan