AM | RU
USD
EUR
RUB

Հայոց ցեղասպանության ժխտմամբ Թուրքիան խուսափում է բարոյական և ֆինանսական հետևանքներից. Էնցո Կանիցարո

 

Հայոց ցեղասպանության փաստի ժխտմամբ Թուրքիան նպատակ ունի խուսափել խնդրի բարոյական, ինչպես նաև ֆինանսական հետևանքներից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի միջազգային և եվրոպական իրավունքի պրոֆեսոր Էնցո Կանիցարոն, ով այս օրերին գտնվում է Երևանում` մասնակցելու «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին:

-Պրոֆեսոր Կանիցարո, Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար հետո Թուրքիան շարունակում է հերքել պատմական ճշմարտությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի Հանրապետության նման դիրքորոշումը:

-Թուրքիայի Հանրապետության ներկայիս դիրքորոշումը քաղաքական բնույթ ունի, դրանով երկիրը նպատակ ունի խուսափել իրադարձության բարոյական հետևանքներից: Ես հավատում եմ, որ միջազգային հանրությունը պետք է ջանքերն ավելացնի՝ հասնելու ճանաչման և փոխհատուցման որոշակի խորհրդանշական քայլի:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հարցում միջազգային հանրության դիրքորոշումը:

- Հայոց ցեղասպանության ճանաչումը թափ է առնում: Թեպետ և մեծ զգուշավորությամբ, սակայն շատ եվրոպական պետություններ կատարվածը որակել են որպես ցեղասպանություն: Սակայն շատ ավելին կարող է արվել ինչպես եվրոպական, այնպես էլ համաշխարհային մակարդակով: Այդուհանդերձ, դժվար է ակնկալել առավել վճռական դիրքորոշում՝ հաշվի առնելով Թուրքիայի դերակատարությունը դաշինքի Արևմտյան համակարգում: Հայոց ցեղասպանությունը իրական քաղաքականության և բարոյական հրամայականների միջև նուրբ հավասարակշռության հստակ օրինակ է:

- 1948 թվականին ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժման մասին կոնվենցիայում ընդգծվում էր այդ հանցանքի դեմ պայքարում միջազգային համագործակցության անհրաժեշտությունը: Չե՞ք կարծում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը կարևոր քայլ կլինի ապագայ ում ցեղասպանությունները կանխելու հարցում:

- Կարծում եմ, որ ապագայում ցեղասպանությունների կանխարգելումը առանցքային խնդիր է լինելու: Իրավունքի միջազգային դատարանն արդեն ասել է, որ այն կանխարգելելու պարտականությունն օրինական պարտականություն է, և համապատասխանության պակասը ենթադրում է միջազգային պատասխանատվություն: Հայոց ցեղասպանության ճանաչումը միանաշանակ մեծապես կխթանի հետագայում ցեղասպանությունների կանխարգելման հարցում միջազգային համագործակցությունը:

- Այսօր Թուրքիան զինում է ահաբեկչական խմբերի, որոնք մարդկության դեմ հանցանքներ են իրականացնում Մերձավոր Արևելքում: Չե՞ք կարծում, որ Թուրքիայի նման գործողությունները 20-րդ դարասկզբին իրականացված ցեղասպանության հարցում այդ երկրի անպատժելիության հետևանքնեն:

- Ես շատ տեղեկատվություն չունեմ Թուրքիայի և Մերձավոր Արևելքում ակտիվ ահաբեկչական խմբերի մասին: Հայոց ցեղասպանության ավելի լայն ճանաչման հարցում ավելի մեծ ջանքերի գործադրումը թերևս կվախեցնի պետություններին և պետությունների նման կառույցներին ապագայում ցեղասպանությունների իրականցման կամ այդ հարցում աջակցության ցուցաբերման հարցում:

-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Ձեր կարծիքով` որքանով են կարևոր փոխհատւցման պահանջները:

-Անշուշտ, սա շատ կարևոր հարց է: Պետությունը կարող է չցանկանալ ճանաչել նախկին կառավարությունների դերակատարությունը ցեղասպանության իրականացման հարցում, որպեսզի չկրի դրա ֆինանսական հետևանքները, ինչպես տեղի ունեցավ Գերմանիան ընդդեմ Իտալիայի գործով, որի մասին 2014 թվականին որոշում ընդունեց Արդարության միջազգային դատարանը: Համաձայն միջազգային օրենքի՝ փոխհատուցում պետք է վճարվի բոլոր տուժած անձանց: Այդուհանդերձ, շահագրգիռ երկրները կարող են սահմանափակել իրենց ֆինանսական բեռը՝ դիմելով գլոբալ փոխհատուցման ձևերին: Իմ կարծիքով՝ ցեղասպանու թյան հարցում բարոյական փոխհատուցումը նյութական փոխհատուցումից ավելի կարևոր է: Փոխհատուցման շուրջ պնդումները կարող են հետագա խոչընդոտներ առաջացնել ցեղասպանության ճանաչման հարցում:

Հարցազրույցը Արաքս Կասյանի

Լրահոս
Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը բոլորիս պարտքն է․ Արթուր Վանեցյան Արդբեջանական խոցված անօդաչու թռչող սարքն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ Իջևանում. ՈՒՂԻՂ Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին (տեսանյութ) Ալիևը վախենում է, որ Հայաստանում իշխանափոխության վտանգն իրատեսական է. Աղասի Ենոքյան Բելառուսի ԱԳՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել խուսափել իրավիճակի սրումից ՀԱՊԿ-ը հաշվի է առել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Հայաստանի զեկույցը Հայկական հաքերային թիմը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը Անթալիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Թող օգնության հասնող Աստվածամայրը մայրաբար պաշտպանի սահմանին կանգնած մեր սպային ու զինվորին. Միքայել Մինասյան Ինչպես են հայ զինվորականները խոցում ադրբեջանական «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը (տեսանյութ) Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում վերջին երկու օրերին հարաբերական կայուն իրադրություն է ՊՆ-ն հայտնում է երկու զոհի մասին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գնահատել Քր․ Օր․-ի 300 հոդվածի սահմանադրականության հարցը Վաղը Սևանի մի քանի հասցեներում ջուր չի լինի ՀՀ-ում 24 ժամով կասեցվել է երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունը. ՍԱՏՄ Անգամ այս իրավիճակում պոռոտախոսող իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք. Աշոտյան Դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից ամենուրեք է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դեռևս մեկ շաբաթ առաջ Ալիևը խոսել էր բանակցությունների ոչ էֆեկտիվ լինելու մասին. Տ. Աբրահամյանը՝ ադրբեջանական սադրանքի մասին Վնասվել են Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով Պեսկով. Կրեմլում խիստ մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություններով Արցախա-ադրբեջանական շփման գծում վիճակը հանգիստ է. խոսնակ ՀԱՊԿ-ը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը սահմանին Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության պաշտոնական կայքերը կոտրվել են ադրբեջանական հաքերների կողմից Մի քանի ժամ է՝ վարչապետի ու Կառավարության կայքերը հասանելի չեն Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Ադրբեջանական սոցկայքերը հայտնում են սպանվածների մասին ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին. hայտարարություն Նիկո՛լ, չափերդ լրիվ անցել ես. Ֆարմանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հայկական կողմը ադրբեջանցի գեներալ-մայոր ու գնդապետ է ոչնչացրե՞լ ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից Բերդ քաղաքի հրետանակոծման վերաբերյալ Գարեգին Բ-ն` Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը (տեսանյութ) Հակառակորդը կրակում է Բերդ համայնքի ուղղությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 339 դեպք «Փաստ». Ադրբեջանի վերնախավում խուճապային տրամադրություն է Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի» Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ. ՊՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan