AM | RU
USD
EUR
RUB

Հայոց ցեղասպանության ժխտումը վտանգավոր է հենց Թուրքիայի և այդ երկրի հասարակության համար. Թեսսա Հոֆման

 

Հայոց ցեղասպանության մասին օրենսդրական որոշում ընդունելու հարցում պաշտոնական Գերմանիան առաջնորդվում է նախ և առաջ իր շահերով` հետին պլան մղելով մարդասիրական մտահոգությունները: Այդուհանդերձ, գերմանական իշխող շրջանակներն իրենց ելույթներում արդեն վաղուց են ընդգծել, որ ճանաչում են Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության փաստը: Այս մասին նշել է գերմանացի հայտնի ցեղասպանագետ Թեսսա Հոֆմանը: «Արմենպրես»-ը զրուցել է գերմանացի գիտնականի հետ Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի ժխտման, այս հարցում միջազգային հասարակության և մասնավորապես Գերմանիայի դիրքորոշման և Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի հնարավոր ընդունման մասին:

-Տիկին Հոֆման, Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար հետո Թուրքիան շարունակում է հերքել պատմական ճշմարտությունը, ավելին, այն փորձում է փակել մյուսների աչքերն այս հարցում: Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի Հանրապետության նման դիրքորոշումը:

-Նման վերաբերմունքն առաջին հերթին վտանգավոր է Թուրքիայի և դրա հասարակության համար: Պաշտոնական Թուրքիան ոչ միայն հերքում է ցեղասպանությունները, որոնք օսմանյան իշխանության վերջին մեկ տասնամյակում իրականացվել են ավելի քան երեք միլիոն տեղաբնիկ քրիստոնյաների նկատմամբ, այլ նաև երկրպագում է դրա կազմակերպիչներին: Հանրային հրապարակները, բուլվարները, դպրոցները, մանկապարտեզներն ու անգամ մզկիթները կոչվում են Թալեաթի, Էնվերի կամ Ջեմալ Ազմիի անուններով:

Թուրքական ուսումնական ծրագրերն ու դպրոցական դասագրքերը մինչև օրս պարունակում են ժխտում, դրանցում մեղադրվում են քրիստոնյա զոհերը, այլ ոչ թե ոճրագործության կազմակերպիչները, ովքեր ընդունվում են որպես «հակաիմպերիալիստական» հայրենասիրության տեսակ: Այդպիսով, ցեղասպանությունը վերածվում է տեղական կամ ազգության ու փոքրամասնությունների քաղաքականության խնդիրները լուծելու միջոց: Դա դառնում է լուրջ խոչընդոտ մարդկության դեմ հանցագործությունները կանխելու հարցում: Եվ պետք է մտավախություն ունենալ, որ տեղահանություններն ու կոտորածները կրկին կլինեն, սակայն այս անգամ արդեն քուրդ բնակչության նկատմամբ:

-Ինչպե՞ս կգնահատեք այս հարցում միջազգային հանրության և մասնավորապես Գերմանիայի դիրքորոշումը:

-2015 թվականի ընթացքում միջազգային հանրությունն ու գերմանական հասարակությունը մեծապես հետաքրքրություն են ցուցաբերել 100 տարի առաջ իրականացված հանցանքի նկատմամբ: Խնդիրը շաբաթներ շարունակ լայնորեն լուսաբանվել է գերմանական լրատվամիջոցներում, հսկայական աշխատանքներ են տարվել արտիստների, թատրոնների, հասարակական կազմակերպությունների, կրթական և եկեղեցական կառույցների կողմից: Հետևաբար, 1915-1916 թվականների ցեղասպանության խնդիրը ոչ թե մոռացությունն է (չնայած այն ցավալի փաստին, որ 1915 թվականից ի վեր բազմաթիվ ու անգամ ավելի խոշորամասշտաբ ցեղասպանություններ են տեղի ունեցել), այլ օրինական ճանաչումը:

Մինչև օրս Գերմանիան այս հարցում ձախողվել է: 2015 թվականին Գերմանիայի համար թուրքական շահերն առավել կարևոր առաջնահերթություն էին, քան Բունդեսթագում Հայոց ցեղասպանությանը օրինական գնահատական տալը, այսինքն բանաձևի ընդունումը: Այս ամենով հանդերձ, խորհրդարանական բոլոր խմբակցությունների խոսնակները 2015 թվականի ապրիլի 24-ի իրենց ելույթներում հստակորեն ճանաչել են այդ փաստը: Այդուհանդերձ, 2015 թվականի երկրորդ կեսից Սիրիայից, Իրաքից և մյուս երկրներից քաղաքացիական պատերազմի հետևանքով փախստականների ներգաղթը Գերմանիա պատճառ դարձավ այդ երկրի՝ Թուրքիայի վրա ավելի կենտրոնացած քաղաքականության: Գերմանիայի կանցլերն ընդունում է Էրդողանին որպես փախստական-ներգաղթյալների առջև Եվրոպայի դռները փակողի: Այս ամենը հիշեցնում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ պաշտոնական Գերմանիայի քաղաքականությունը, երբ Ռայխսկանցլերի համար օսմանա-գերմանական ռազմական դաշինքն ավելի առաջնահերթ էր, քան հետապնդումների և կոտորածի ենթարկվող օսմանյան հայերի նկատմամբ ցանկացած մարդասիրական մտահոգություն:

-Այսօր Թուրքիան զինում է ահաբեկչական խմբերի, որոնք մարդկության դեմ հանցանքներ են իրականացնում Մերձավոր Արևելքում: Չե՞ք կարծում, որ Թուրքիայի նման գործողությունները 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանության համար այդ երկրի անպատժելիության հետևանքն են:

-Կրոնական շարժառիթ ունեցող ահաբեկչությունը («Իսլամական պետությունը», «Բոկո Հարամը» և նմանօրինակ այլ կազմակերպությունները) ուղղակի և անուղղակի աջակցություն է ստանում գլխավորապես սուննի դավանանք ունեցող երկրներից, ինչպես Սաուդյան Արաբիան, Թուրքիան և մյուսները: Ես այդքան էլ ուղիղ կապ չեմ տեսնում Օսմանյան ցեղասպանության հետ, թեպետ «Միություն և առաջադիմություն» կուսակցության՝ ցեղասպանության հեղինակներն իրենց ցեղասպանական օրակարգում հենվում էին կրոնի ու կրոնական անտագոնիզմի վրա: Սակայն 20-րդ դարի երկրորդ կեսի ընթացք ում Արևմտյան երկրները, և դրանց շարքում առաջնահերթ Միացյալ Նահանգները, նմանօրինակ կերպով շահագործում են իսլամական ահաբեկչությունն իրենց շահերի համար (Ինդոնեզիա, Աֆղանստան և այլն):

-Գերմանիայի Բունդեսթագում հունիսի 2-ին կքննարկվի համատեղ բանաձև Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Իշխող պահպանողական խմբակցության ղեկավարը վերջերս տված հարցազրույցներից մեկում ասել էր, որ Բունդեսթագը հունիսի 2-ին կքննարկի և թերևս կքվեարկի համատեղ բանաձևը, որի բովանդակությունը դեռևս հրապարակված չէ: Ի հեճուկս վերոնշյալ բացասական փորձառության՝ պետք է սպասել: Գերմանական կառավարությունը պատրաստ է զոհաբերել նման նախագծերը և միջամտել օրենսդրության գործերին` հանուն «նյութական անհրաժեշտությունների»: Սակայն եթե այս անգամ օրինական ճանաչում լինի էլ, ապա դա վերջը չէ, այլ հետագայում արվելիք շատ աշխատանքների սկիզբն է: Դրանից հետո մենք պետք է քննարկենք օսմանյան ցեղասպանությունը դպրոցական ուսումնական ծրագրում ներառելու հարցը`ցեղասպանությունների մասին իրազեկության բարձրացման նպատակով և խնդիրը ներկայացնենք առհասարակ ցեղասպանության մասին քննարկումների ժամանակ: Բացի այդ, մենք գործ ունենք նաև Գերմանիայում բնակվող և Թուրքիայում ծնված լայն շրջանակների հետ, ովքեր երկրպագում են ցեղասպանության կազմակերպիչների, հարգանքի տուրք են մատուցում Բեռլինի իսլամական գերեզմանոցում Ջեմալ Ազմիի և Բեհաէդդին Շաքիրի գերեզմանների առաջ, կբախվենք Պոտսդամում Էնվերի անվան կամրջի անվանափոխման հետ:

Ցեղասպանության խորհրդարանական ճանաչման շարժումը Գերմանիայում սկսվել է 16 տարի առաջ՝ որպես գերմանացի իրավապաշտպանների և Թուրքիայում ծնված ինչպես թուրք, այնպես էլ քուրդ ակտիվիստների համատեղ նախաձեռնություն: Այդուհանդերձ, 2005 թվականից ի վեր մենք ականատեսն ենք լինում այս շարժման մեջ լոբբիստական կառույցների և հասարակական կազմակերպությունների ավելի ու ավելի շատ ազդեցությանը, ինչը թուլացնում է նախկին տարիների կենտրոնացվածությունը մարդու իրավունքների վրա: Բայց պատմության խնդիրները լուծելու նպատակով մենք պետք է վերադառնանք ինտեգրացվա ծ և անկախ գերմանացի, թուրք, հայ և քաղաքացիական ու մարդու իրավունքների այլ ապաշտպանների նախկին ուղղվածությանը:

Հարցազրույցը Արաքս Կասյանի

Լրահոս
Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը բոլորիս պարտքն է․ Արթուր Վանեցյան Արդբեջանական խոցված անօդաչու թռչող սարքն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ Իջևանում. ՈՒՂԻՂ Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին (տեսանյութ) Ալիևը վախենում է, որ Հայաստանում իշխանափոխության վտանգն իրատեսական է. Աղասի Ենոքյան Բելառուսի ԱԳՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել խուսափել իրավիճակի սրումից ՀԱՊԿ-ը հաշվի է առել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Հայաստանի զեկույցը Հայկական հաքերային թիմը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը Անթալիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Թող օգնության հասնող Աստվածամայրը մայրաբար պաշտպանի սահմանին կանգնած մեր սպային ու զինվորին. Միքայել Մինասյան Ինչպես են հայ զինվորականները խոցում ադրբեջանական «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը (տեսանյութ) Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում վերջին երկու օրերին հարաբերական կայուն իրադրություն է ՊՆ-ն հայտնում է երկու զոհի մասին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գնահատել Քր․ Օր․-ի 300 հոդվածի սահմանադրականության հարցը Վաղը Սևանի մի քանի հասցեներում ջուր չի լինի ՀՀ-ում 24 ժամով կասեցվել է երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունը. ՍԱՏՄ Անգամ այս իրավիճակում պոռոտախոսող իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք. Աշոտյան Դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից ամենուրեք է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դեռևս մեկ շաբաթ առաջ Ալիևը խոսել էր բանակցությունների ոչ էֆեկտիվ լինելու մասին. Տ. Աբրահամյանը՝ ադրբեջանական սադրանքի մասին Վնասվել են Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով Պեսկով. Կրեմլում խիստ մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություններով Արցախա-ադրբեջանական շփման գծում վիճակը հանգիստ է. խոսնակ ՀԱՊԿ-ը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը սահմանին Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության պաշտոնական կայքերը կոտրվել են ադրբեջանական հաքերների կողմից Մի քանի ժամ է՝ վարչապետի ու Կառավարության կայքերը հասանելի չեն Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Ադրբեջանական սոցկայքերը հայտնում են սպանվածների մասին ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին. hայտարարություն Նիկո՛լ, չափերդ լրիվ անցել ես. Ֆարմանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հայկական կողմը ադրբեջանցի գեներալ-մայոր ու գնդապետ է ոչնչացրե՞լ ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից Բերդ քաղաքի հրետանակոծման վերաբերյալ Գարեգին Բ-ն` Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը (տեսանյութ) Հակառակորդը կրակում է Բերդ համայնքի ուղղությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 339 դեպք «Փաստ». Ադրբեջանի վերնախավում խուճապային տրամադրություն է Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի» Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ. ՊՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan