AM | RU
USD
EUR
RUB

Քաղաքագետը Լավրովի երևանյան առաջիկա այցից լուրջ ակնկալիքներ չունի

 

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով լուրջ ակնկալիքներ չունի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Երևան կատարելիք այցից: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետն ընդգծեց, որ սպասել, որ Լավրովի այցից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լուրջ տեղաշարժեր կլինեն, տեղին չէ: «Մենք տեսնում ենք, որ քաղաքական գործընթացները բավական բազմաբովանդակ են, և տարբեր հարթակներում այս պահին քննարկվում են հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող խնդիրներ: Ակնհայտ է, որ ամեն ինչ այդքան արագ և շուտ չի լուծվելու, հետևաբար լուրջ ակնկալիքներ Լավրովի այցից պետք չէ ունենալ»,- ասաց քաղաքագետը:

Որոշակի հստակեցման կարիք կա հայ-ռուսական հարաբերություններում: «Կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում էլ հստակեցման խնդիր կա: Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը Ադրբեջանի գործողությունների նկատմամբ: Սակայն սրանք խորհրդակցություններ են, որոնք հետագայում, իհարկե կարող են դրական դերակատարում ունենալ ընդհանրապես հիմնահարցի կարգավորման վրա, բայց հիմա այդ ամենը նախապատրաստական փուլում է, և լուրջ ակնկալիքներ պետք չէ ունենալ»,- մանրամասնեց Մելիք-Շահնազարյանը:

Անդրադառնալով ռուսական լրատամիջոցներում վերջին օրերին ԼՂ հիմնահարցի կարգավորման մասին հրապարակումներին, որոնցում խոսք է գնում ինտենսիվ բանակցային փուլի վերսկսման մասին, որոնց առանցքում լինելու է որոշ տարածքներ զիջելու հարցը՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ այդ հրապարակումները իրականության հետ կապ չունեն: «Ես կարծում եմ, որ այդ հրապարակումները չեն արտահայտում իրականությունը: Ակնհայտ է, որ այս պահին տեղեկատվական պայքարի գործընթաց է ընթանում և, բացի դրանից, հակամարտությունը թեմա է, որը հետաքրքիր է դրսի համար, և լրատվամիջ ոցները փորձում են այստեղ որոշակի բանիմաց աղբյուրի դերում հանդես գալ: Ակնհայտ է, որ այս պահին բանակցություններ չկան և նաև պարզ է, որ հայկական կողմը չի կարող չփոխել իր դիրքորոշումը Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո: Ես կարծում եմ, որ տարածքներ զիջելու մասին խոսակցություններ իրականում գոյություն չունեն և չեն էլ կարող գոյություն ունենալ, որովհետև ակնհայտ է, որ բանակցային գործընթացում իրավիճակ է փոխվել»,- հավելեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ավարտելով խոսքը՝ քաղաքագետը նկատեց՝ Եթե նախկինում Հայաստանը պատրաստ էր գնալ որոշակի փոխզիջումների հակամարտության խաղաղ կարգավորման համար, ապա Ադրբեջանի սանձազերծած վերջին գործողություններից հետո հայկական կողմի դիրքորոշումը կհամապատասխանեցվի ստեղծված իրավիճակին:

 

Լրահոս
Հանրակրթության վիճակի նոր «մեղավորը» Իշխանությունը Միքայել Մինասյանի դեմ պայքարում է որպես քաղաքական հակառակորդի՝ քրեաիրավական գործիքներով. Միհրան Պողոսյան (տեսանյութ) Մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին. Փաշինյան Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ Հայաստանի ասորական համայնքը դատական հայցով Հայ առաքելական եկեղեցուց պահանջում է վերադարձնել Դիմիտրով համայնքի եկեղեցին (տեսանյութ) «Դալմա Գարդեն մոլում» ռումբ չի հայտնաբերվել (տեսանյութ) Կարևոր նորություն աղբահանության վճարների մասին ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Նոր Զովք» առևտրի կենտրոնում ՍԱՏՄ տեսուչներն արձանագրել են մի քանի խախտումներ Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ պատգամավոր Արման Բաբաջանյանի լրատվամիջոցի Ոստիկանապետի հրամանով՝ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 330 դեպք Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը. Մակինյան Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 6 89+1 դատվողները Ճանապարհը արդյունավետության գնահատումն է. Միքայել Մալխասյան Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 706 դեպք «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր». Խորհրդաժողով` նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան. ՈՒՂԻՂ Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել Այսօր Գոշավանքում տեղի կունենա «Իրավական ուղու» կազմակերպած խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Աշոտյան Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan