AM | RU
USD
EUR
RUB

Հարձակողական օպերացիայի հրաման Ադրբեջանի ԶՈՒ-ն ստացել է 10 օր առաջ. ԼՂՀ տարածքում 9 նշանակետ է եղել. խոցված Մի-24G-իի «սև արկղի» հետքերով (ֆոտո)

 

Այսօր պաշտպանության նախարարությունում զանգվածային լրատվամիջոցներին ներկայացվեց ադրբեջանական Մի-24G ուղղաթիռի անձնակազմի մարտական փաստաթղթերը, որոնք հիմնավորում են այն, որ ուղղաթիռն իր ստորաբաժանման կազմով դեռ մի քանի օր առաջ Բաքվի շրջանից տեղափոխվել է առաջնագիծ և ունեցել է հստակ թիրախներ, որոնք պետք է խոցեր իր մարտական թռիչքների ընթացքում։ Վերջնական ապացույցն է, որ Ադրբեջանի կողմից կանխավ մշակվել է լայնածավալ ռազմագործողության պլան  և  այն չի եղել փոքր մասշտաբի:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, խոցված ուղղաթիռի օդաչուներից մեկի մոտից հայտնաբերվել է փոքր գրքույկ, որտեղ  դեռ մարտի 31-ին թռիչքների վերաբերյալ  գրառումներ են արվել:

Ըստ փաստաթղթերի` օդաչուն պետք է իրականացներ թռիչք Բաքվի տարածքում գտնվող Կալա օդանավակայանից դեպի Քյորդանի ռազմական օդանավակայան, որտեղ սկսել են պատրաստվել հաջորդ օրվա թռիչքին. ապրիլի 1-ին նախատեսված է եղել  վերաթռիչք՝ Ժդանովսկ- Բեյլադան ուղղաթիռների հարթակ:

«Oդաչուների կողմից կիրառվող քարտեզը գաղտնիացված է, ինչը հետազոտելիս երևում է, որ օդաչուն թռիչքից առնվազն մեկ -երկու օր առաջ ստացել է մարտական թռիչքներ իրականացնելու  հանձնարարականներ, ինչն իր հերթին հուշում է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից նման հրաման իջեցվել է տասն օր առաջ: Ինչևէ, մարտական քարտեզում նշված են հավանական հակառակորդի առաջնագիծը, ԼՂՀ տարածքում 9 նշանակետեր՝ խորությունն առաջնագծից 3 կմ-ից մինչև 10 կմ: Ամենահեռահար կետը Ֆիզուլի քաղաքի հարավ-արևելյան մասն է: Որպես օդաչու կարող եմ ասել, որ տվյալ նշանակետերի կատարումը պետք է իրականացվեր հերթականությամբ` օրվա խնդրի կատարումից ելնելով:  Քարտեզը պատրաստված է մարտի 31-ին կամ ապրիլի 1-ին, որում նշված է Լյալյալագա լեռան բարձունքը, որը գտնվում է ԼՂՀ տարածքում, դրա վրա նշված է ավիանշանառուի դիրքը և այդտեղից բանակային ավիացիայի կիրառման տարբերակները: Հակառակորդը բանակային ավիացիային հրահանգել է պատրաստ լինել ամսի 1-2 գիշերը` բանակային ավիացիայի կիրառմամբ իրականացնելու հարձակողական գործողություններ` ԼՂՀ հարավ-արևելյան մասով: Ցանկացած ռազմական մասնագետ սա կընդունի որպես իրողություն և կհասկանա, որ տվյալ կողմը իրականացրել է նախնական գործողությունների մշակում, օդաչուական անձնակազմի մարտական խնդիրների տեսակետով նախորոշում և նշանակետերի կոնկրետ ցուցում: Տվյալ խնդիրը կատարելիս հակառակորդի օդաչուն իրականացրել է թռիչք 54 նշանակետի ուղղությամբ: Ունենք «սև արկղի» բացվածք, որի կտրվածքով կարող ենք ասել, որ օդաչուն թռիչքն իրականացրել է շատ լարված վիճակում, որի արդյունքում  ունենալով կառավարվող հակատանկային միջոցներ, ոչ կառավարվող ցամաքային զորքերի դեմ կիրառվող միջոցներ, նա չի կիրառել դրանք, այլ կիրառել է միայն թնդանոթ, որի հեռահարությունը մինչև 1 կմ խորությամբ է: Ընդ որում, կիրառելուց ձգանը պահած է եղել մոտավորապես երկու րոպե և այդ վիճակում էլ խոցվել է մեր տղաների կողմից»,-ասաց Ավետիք Մուրադյանը:

Գեներալի տեղեկացմամբ, հակառակորդի կողմից կատարվել է 70 թռիչք՝ 12-13 ուղղաթիռների  կիրառմամբ: Ի դեպ, Մի-24G-ը ռուսական  Մի-24-ի  արդիականացված տարբերակն է: Այն արդիականացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Ուկրաինայում: Ուղղաթիռը կարող է  կիրառել հակատանկային միջոցներ, ոչ կառավարվող ավիացիոն հրթիռներ` քանակով մինչև  80 միավոր: 

«Այս ամենն ապացույց է, որ հակառակորդը պլանավորել է լայնամասշտաբ գործողություններ իրականացնել, այլապես օդուժի ներգրավվածություն չէր լինի: Հակառակորդի գործողությունները դասական կաննոներով պլանավորված են եղել: Մեզ պետք է, որ ամբողջ աշխարհն իմանա այդ մասին»,-հավելեց Պնախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է հայկական կողմի խոցած երկրորդ ադրբեջանական ուղղաթիռին,  Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ խոցվել է Մի- 8 տիպի ուղղաթիռ, որը պետք է դեսանտ իջեցներ կամ տարհանում իրականացներ՝ հյուսիսային ուղղությամբ: Ուղղաթիռը խոցվել է ԼՂՀ տարածքում, սակայն այն կարողացել է խոցված վիճակում շարունակել թռիչքը մինչև 5 կմ և վայրէջք  կատարել Ադբեջանի տարածքում: Ըստ Հովհաննիսյանի` չի բացառվում, որ այն վթարային վայրէջքի ժամանակ կործանվել է:

Արծրուն Հովհաննիսյանն այս համատեքստում պնդեց, որ ՀՕՊ-ը գերազանց է կատարել իր խնդիրը. «Համեմատեք նմանատիպ այլ կարճ պատերազմների հետ և տեսեք այդքան ԱԹՍ ում է հաջողվել խոցել այդքան կարճ ժամանակահատվածում, ընդ որում՝ ժամանակակից և առաջին անգամ կիրառվող»:

 

 

 

 

 

 

Լրահոս
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 330 դեպք Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը. Մակինյան Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 6 89+1 դատվողները Ճանապարհը արդյունավետության գնահատումն է. Միքայել Մալխասյան Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 706 դեպք «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր». Խորհրդաժողով` նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան. ՈՒՂԻՂ Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել Այսօր Գոշավանքում տեղի կունենա «Իրավական ուղու» կազմակերպած խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Աշոտյան Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4 Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյան ՀՀ իշխանությունների գերակա խնդիրը ՌԴ-ի հետ հարաբերությունները չեղարկելն է․ Արա Վարդանյան (տեսանյութ) Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ Վարչապետը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել Խուզարկություն՝ Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում Գլուխներդ պատին եք տվել, եթե մտածում եք, թե կարող եք Հայաստանում ազատ խոսք ճնշել. քաղաքագետ Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» ՀԸ–ում են (տեսանյութեր) Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը. Ռուբեն Մելիքյան Հանրային համերաշխության քայքայումը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ․ Արթուր Վանեցյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan