AM | RU
USD
EUR
RUB

Վահագն Չախալյանը համաներմամաբ ազատ կարձակվի

 

Վրաստանի խորհրդարանի կողմից դեկտեմբերի 21-ին ընդունված համաներման մասին օրենքը տարածվում է նաև «Միասնական Ջավախքի» առաջնորդ Վահագն Չախալյանի վրա, և, ըստ այդմ, նա ազատ կարձակվի, երբ օրենքն ուժի մեջ մտնի: Այս մասին «Հետքին» հայտնել է Վահագն Չախալյանի փաստաբան Նինո Ադրիաշվիլին:

«Այն հոդվածները, որոնցով մեղադրանք է առաջադրվել Վահագնի նկատմամբ, ոչ ծանր հանցագործություն է համարվում, և նրան ազատ կարձակեն, երբ նախագահ Սահակաշվիլին ստորագրի համաներման մասին օրենքը: Այնուհետև պետք է հրապարակվի ազատ արձակվողների անունները, իսկ հետագա երկու շաբաթվա ընթացքում Վահագնի գործը կփոխանցվի դատարան, և դատարանն էլ երկու շաբաթվա ընթացքում պետք է ազատ արձակման որոշում կայացնի: Այսինքն՝ դա կտևի մեկ կամ երկու ամիս, և նա ազատության մեջ կլինի»,- մանրամասնել է փաստաբանը։

Կայքը հիշեցնում է, որ դեկտեմբերի 21-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց համաներման մասին օրենքը: Այն վերաբերելու է անձանց, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 2012թ. հոկտեմբերի 2-ը: Համաներումը կվերաբերի մեծ թվով բանտարկյալների, և նախատեսում է պատժի կրճատումը հիմնականում մեկ չորրորդ մասով:

Վահագն Չախալյանը անազատության մեջ է 2008 թվականի հուլիսի 21-ից և արդեն կրել է պատժի մեկ չորրորդից ավելին: Նա Վրաստանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասով' զենք-զինամթերքի ձեռքբերման եւ պահպանման, 226-րդ հոդվածով' հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման կամ ակտիվ մասնակցության, 239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով' խուլիգանություն' կատարված իշխանության ներկայացուցչի դեմ: Նրան դատապարտել են 10 տարվա ազատազրկման: Նինո Ադրիաշվիլու խոսքով՝ Վահագնին առաջադրած բոլոր հոդվածների վրա համաներումը տարածվում է:

Լրահոս
«Էրեբունի պլազա»-ում կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. 33-ամյա տղամարդը ձերբակալվել է Այս տարի նախատեսվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ. Նիկոլ Փաշինյան Զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով. Ահարոնյան Նարեկ Սամսոնյանը բացահայտում է հերյուրանքներ տարածող ֆեյքերի ֆաբրիկաները վարողներին. Տեսանյութ Ուսումնական տագնապ N զորամասում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նոր տարվա միջոցառումները Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է վնազասերծվում «Էրեբունի պլազայում» կրակ բացողը Պուտինը պատմել է Լենինգրադի շրջափակման ժամանակ մահացած եղբոր մասին (տեսանյութ) Արտոնություն է տրամադրվել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը «Էրեբունի պլազայում» կրակ բացողը պատանդ է վերցրել մի տղայի ու պահանջել Վիկտոր Սողոմոնյանին՝ մանրամասներ. ՈԻՂԻՂ Աշխատող ուսանողների ուսման վարձը պետությունը կփոխանցի. օրենքի նախագիծ Տեսանյութ՝ որտեղ երևում է, թե ինչպես է ավտոմատով զինված անձը կրակոցներ արձակում Ոստիկանապետի ԺՊ-ն բանակցում է «Էրեբունի պլազայում» կրակ բացած անձի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոստիկանապետի մեքենայով տարան կրակողին «Լուսավոր Հայաստան». Քաղաքական մեծամասնությունը միայն խորացրեց կոռուպցիայի վերաբերյալ կասկածները Վիկտոր Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Պուտինը Հոլոքոստն անվանել է Իսրայելի և Ռուսաստանի ընդհանուր ողբերգությունը Ոստիկանապետն անձամբ է բանակցություններ վարում. Աշոտ Ահարոնյան Կրակոցներ՝ «Էրեբունի պլազայի» շենքում. Դեպքի վայրում է նաև ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն «Էրեբունի պլազայում» զինված անձի հետ բանակցությունները վարում է անձամբ ոստիկանապետի ԺՊ-ն. մանրամասներ Ի՞նչ է կատարվում Էրեբունի Պլազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ Էրեբունի պլազայում ավտոմատավորը պատանդ է վերցրել «Թրանսփարանսին» նման շաբաշներ է անում Հայաստանում իշխանությունը զավթած խմբակին, որովհետև իրենք նույնպես փայատեր են Ոստիկանության «սպեցնազը» ևս ժամանեց Էրեբունի պլազա Կրակոցներ՝ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում. ՈՒՂԻՂ Թիրախը եղել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ. մանրամասներ ԱԳ նախարարների հանդիպումից Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն Կրակոցներ «Էրեբունի» պլազայում. ավտոմատներով ոստիկաններ ժամանեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակվել է իրականությանը չհամապատասխանող նյութ Դուք չեք հավատա, բայց ոստիկանությունում ԼԳԲՏ քարոզով զբաղվող սորոսական ՀԿ-ները դասընթացներ են իրականացնում. Մալյան Կոտայքի մարզի խորհրդի նիստը՝ ուղիղ Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի (տեսանյութ) Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց Չինաստանը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհանի 11 մլն բնակչի արգելել է լքել քաղաքը Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ ղեկավարների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan