ՌԴ-ում իր պարտականությունները չկատարած պատգամավորին կարող են զրկել մանդատից

ՌԴ-ում իր պարտականությունները չկատարած պատգամավորին կարող են զրկել մանդատից

Պետդուման  առաջին  ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է սիստեմատիկ կերպով իրենց պարտականությունները չկատարող  պատգամավորների  մանդատները հետ վերցնել՝ փոփոխություններ մտցնելով պատգամավորներին  և  Դաշնային խորհրդի անդամներին լիազորություններից  վաղաժամ  զրկելու մասին օրենքում:

«Պետդումայի որոշմամբ պատգամավորի լիազորությունները կարող են դադարեցվել խմբակցության  նախաձեռնությամբ, որի անդամ է տվյալ անձը՝  սիստեմատիկ կերպով պարտականությունների  (հաճախում լիագումար նիստերին, աշխատանք հանձնաժողովներում,  ընտրողների ընդունելություն) չկատարման դեպքում»,-ասված է օրինագծում: Ընդ որում, անբարեխիղճ օրենսդիրը չի կարող  վերականգնել  իր լիազորությունները:

Օրինագծի նախաձեռնությունը «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավորներինն է՝ գլխավորությամբ Սերգեյ Միրոնովի: Վերջինը չի թաքցնում, որ օրենքի ընդունման դեպքում  նպատակ ունի առաջ քաշել Ի.Պոնոմարյովին և Ա. Միտրոֆանովին պատգամավորական մանդատից զրկելու հարցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում