ԱՄՆ-ն և Ռուսաստանը գնահատում են Ղարաբաղի հարցում ունեցած խորհրդանշական համակգործակցությունը. Լորենս Բրոերս

ԱՄՆ-ն և Ռուսաստանը գնահատում են  Ղարաբաղի հարցում  ունեցած խորհրդանշական համակգործակցությունը. Լորենս Բրոերս

Չնայած աշխարհում կան բազմաթիվ թեժ հակամարտային գոտիներ, սակայն Արցախյան հակամարտությունը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Արցախյան հակամարտության ներկա իրավիճակի և հեռանկարների վերաբերյալ Times.am-ի թղթակիցը զրուցել է Chatham House-ի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի գիտաշխատող Լորեն Բրոերսի հետ:

1.Վերջին տարիներին Ադրբեջանի և հայկական պետությունների սահմանում լարվածության մեծ աճ է գրանցվում: Ըստ Ձեզ, մե՞ծ է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը:

Չհաշվարկված սրացում։ Ներկա պահին հիմնական ռիսկը ազդանշանների սխալ հաշվարկի և սխալ մեկնաբանելուց առաջացած սրացումն է: Մեծ տրամաչափի և ցածր ճշգրտության զենքի կիրառման աճն ավելացնում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը: Մենք արդեն տեսանք, որ 2015թ-ին Հայաստանի քաղաքացիներ են զոհվել` երեքը Տավուշի մարզում, և վերջինը փետրվարի 12-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունի շրջանում: Անցյալում Ադրբեջանի քաղաքացիներ ևս զոհվել են: Եթե պատահական հարվածի թիրախում հայտնվի քաղաքացիական անձ կամ օբյեկտ, օրինակ` կողմերից մեկը կրակ բացի դպրոցի կամ հիվանդանոցի վրա, լարվածությունը շատ դժվար կլինի կառավարել: Այդ պատճառով էլ երկու կողմերի շահերից է բխում նախկինի պես վերականգնել շփման գծում գործող թեժ գծի հաղորդակցությունը:

Երկրորդ հարցը արտաքին դերակատարների կողմից տրվող ազդանշանների սխալ ընկալումն է` կապված ստատուս քվոյին նրանց աջակցության հետ: Ղարաբաղյան հակամարտության շուրջ տիրող հեղհեղուկ արտաքին քաղաքական միջվայրի պայմաններում հավանական է, որ այդ ազդանշանները կարող են սխալ ընկալվել կամ երկիմաստության պատճառով թյուրըմբռնման տեղիք տան: Այնուամենայիվ, ճիշտ է նաև, որ նախագահներ Ալիևն ու Սարգսյանը զգույշ և պրագմատիկ առաջնորդներ են: Բազմաթիվ նախադեպեր են եղել, երբ էսկալացիան հնարավոր էր, սակայն վերջին երկու տարիներին խուսափել են դրանից:

2.Ադրբեջանի տնտեսական իրավիճակը և մանաթի արժեզրկումը լուրջ մարտահրավեր է Ադրբեջանի գործող իշխանությունների համար: Ինչպե՞ս կարող է Ադրբեջանում տիրող անկայունությունն ազդել Արցախյան հակամարտության վրա:

Դասական սցենարը կարող է լինել այսպես. տկարացած իշխանությունը բազմազանություն է որոնում` գնալով ռազմական սրացման ճանապարհով: Անշուշտ, իրադարձությունները տարբեր կերպ կարող են զարգանալ, սակայն կարծում եմ այդ հեռանկարը դեռևս հեռու է: Մենք պետք է տարբերակենք նավթի գների անկումը ինչ ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի պետություն-հասարակություն հարաբերությունների և էլիտայի համախմբվածության վրա: Կախված իրերի դասավորվածությունից` վերջինս կարող է դառնալ Ադրբեջանի էլիտայի կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրը, որի հետ պետք է բախվեն, և տեսանելի ու հստակ չէ, որ ռազմական հարձակումը կլուծի խնդիրը: Կրճատված եկամուտների հոսքը փոխարենը կարող է երկու այլ ազդեցություն ունենալ Ղարաբաղյան հակամարտության վրա: Առաջին, թանկարժեք վերազինման ռազմավարությունը ավելի քիչ կենսական կլինի:

Երկրորդ, եթե երկարաձգվի, և դա լավատեսական սցենար է, գործող ռեժիմի համար կառավարության և տնտեսական համակարգում ներքին բարեփոխումների անցկացնումն ավելի առաջնային կլինի, քան Ղարաբաղի հարցում ազգայնականությունը: Լեգիտիմության և այլ հարցերում զարգացումը կկրճատի բռնի հակամարտության վերաբերյալ գրավչությունը: Վատատեսական սցենարով, եթե կառավարող էլիտան իր գոյության դեմ վտանգ զգա, ամեն ինչ կարող է պատահել:

3. Բացի գործող` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից, տեսնո՞ւմ եք Արցախյան հակամարտության քննարկումների վերաբերյալ այլ պլատֆորմ: Ի՞նչ կարծիք ունեք Եվրոպայի Խորհրդում քննարկված երկու բանաձևերի վերաբերյալ:

Որոշակի առումով բնական է, որ հակամարտության կողմերը ձգտում են լծակներ կիրառել և օգտագործել դիվանագիտական ողջ ներուժը` ներառելով նաև «ֆորումների առևտուրը»: Ադրբեջանի դժգոհությունը ԵԱՀԿ Մինսկի խմբից իրական է: Սակայն Եվրոպայի խորհրդի բանաձևերի դեպքում թվում է նրանք ավելի շատ նպաստում են հակամարտության վերաբերյալ աղմուկ բարձրացնելուն, քան կենտրոնանալու այդ բանաձևերի վրա: Թվում է` ընգծվում է այն ենթադրությունը, որ դիվանագիտական ճնշումն ավելի շատ կարող է «լուծել» հակամարտությունը, քան քաղաքականությունը:

Դա սխալ եզրակացություն է, որովհետև միայն քաղաքականության միջոցով կողմերից յուրաքանչյուրը հասկանում է մյուսի կարիքները, կարմիր գծերը և նրանց միջև առկա բանակցելու տարածությունը, որն էլ կարող է վերջ դնել հակամարտությանը: Իսկ Մադրիդյան սկզբունքների շրջանակում իրականացվող քաղաքականությունը այնքան էլ մեծ հեղինակություն չի վայելում, օրինակ` տարածքների հանձնման խնդիրը, ժամանակավոր կարգավիճակը, տեղահանվածների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցում քվեարկելը:

Հակամարտության լուծման բանալին ընկած է այս գաղափարների հիմքում, որը մշակվել է Մինսկի խմբի շրջանակներում, և բանակցություններն այլ ֆորմատներում ավելի հաճախ ուշադրություն է շեղում: Ինչի՞ կարիք մենք ունենք. ոչ ֆորմատներ առևտրի, այլ երկրների նախագահների կառուցողականության, մի կողմ դնելու ժողվորդականություն չվայելող քաղաքականությունը, որը երկարաժամկետ օգուտներ կապահովի բոլորի համար:

4.Խաղաղությունն անհնար է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյանների կողմից շարունակ հնչող սպառնալիքների պայմաններում: Ներկա պայմաններում ոչ ֆորմալ դիվանագիտության համար ապագա տեսնու՞մ եք:

Այո, դժբախտաբար Ադրբեջանի իշխող էլիտայի անդամներն այս ամենի մեջ, թվում է, ավելի շատ սպառնալիք, քան ռեսուրս են տեսնում: Սակայն համոզված եմ նրանք նաև տեղյակ են, որ բանտարկություններն ազդում են ռազմական հռետորաբանության վրա: Ադրբեջանի ոչ ֆորմալ դիվանագիտության համար դժվար պահ է և նմանատիպ շփուները կապված կլինեն երկրի ներքին զարգացումներից: Սակայն միջնորդների կարիքը, և՛ հասարակությունների, և՛ պետությունների միջև անհրաժեշտություն է: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ և՛ Ադրբեջանում և՛ Հայաստանում լուռ մեծամասնությունն ավելի շատ վստահություն է արտահայտում բանակցային արդյունքների, քան ուժի կիրառման նկատմամբ: Ռազմականացման ստրատեգիան չունի ժողովրդական մանդատ և տնտեսապաես անկայուն է, այսպիսով, հուսով եմ, որ Ադրբեջանի իշխող էլիտան կսկսի քաղաքացիական դիվանագիտության մեջ տեսնել ավելի շատ ռեսուրս, քան մրցակից:

5. Կարո՞ղ է ԱՄՆ-Ռուսաստան աշխարհաքաղաքական մրցակցությունը իր ապակառուցողական ազդեցությունն ունենա Հարավային Կովկասում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացի վրա:

Անշուշտ, գլոբալ և տարածաշրջանային մրցակցությունները միշտ բացասական ազդեցություն են ունենում Հարավային Կովկասի հակամարտությունների վրա: Ղարաբաղյան հակամարտությունը և հատկապես Մինսկի խումբը, թվում է, բացառություն են ամերիկա-ռուսական մեծամասշտաբ մրցավազքում: Ամերիկացի և ռուս դիվանագետները բացարձակ տարբեր դիրքորոշում ունեն Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ Արևելյան Ուկրաինայի հարցում:

Այս և գլոբալ այլ հարթակներում մեծ է անվստահությունն ու տարակարծությունը , և, թվում է, ԱՄՆ-ն և Ռուսաստանը գնահատում են այն խորհրդանշական համակգործակցությունը, որ ունեն Ղարաբաղի հարցում:

Անշուշտ դա կարող է խթան լինել շարունակելու քաղաքականապես օգտակար այս համագործակցությանը և նպաստել ստատուս քվոյին և կայունությանը: Սակայն քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հակամարտությունը լուծելու պատրաստակամություն չեն ցուցաբերում, ո՞վ կարող է մեղադրել ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին: Արտաքին խաղացողները չեն կարող լուծում պարտադրել, քանի որ լուծումն ընկած է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքականության, տարածքների օրինական դելիմիտացայի անցկացման մեջ, որը միայն Հայաստանը և Ադրբեջանը միասին կարող են անցկացնել հանուն իրենց:

Զրուցեց Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում