Հալեպը դարձյալ հրթիռակոծվել է. կան զոհեր և վիրավորներ (լուսանկարներ)

Հալեպը դարձյալ հրթիռակոծվել է. կան զոհեր և վիրավորներ (լուսանկարներ)

Ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Սիրիայի Հալեպ քաղաքի մի քանի շրջաններ (Նոր գյուղ, Թելեֆոն Հաուայի, Սեյրաֆի, Սուլեյմանիե)։ Հրթիռները հասել են հիմնականում խաղաղ բնակչությանը։ Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը, ավերվել են բազմաթիվ բնակարաններ, կան զոհեր ու վիրավորներ։ Շատ բնակելի շենքեր քանդվել են։ Մեծ վնասներ է կրել Սիրիահայ օգնության խաչի բժշկական կենտրոնը։ Հալեպն էլեկտրականությունից զրկված է 2015 թվականի հոկտեմբերի 23-ից։ Արդեն ավելի քան մեկ ամիս է՝ քաղաքում նաև ջուր չկա։ Բնակչությունը սղաճին դիմակայելուց բացի ստիպված է նաև ջուր և էլեկտրաէներգիա գնել մասնավոր անձանցից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում