AM | RU
USD
EUR
RUB

Սահմանում իրավիճակ սրելով՝ Ադրբեջանն իրականում այլ ուղղությամբ է հարվածում Հայաստանին

 

Փետրվարի 9֊ին ջավախահայ հայտնի գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը բաց կոչով դիմել է իր հայրենակիցներին՝ հորդորելով նրանց խոչնդոտել պանթուրանիստական ծրագրերի իրականացմանը Ջավախքում։ «Համատեղ՝ բոլորս միասին, չթողնենք իրականություն դառնա համաթուրանական երազանքը, այն էլ` Ջավախքի հաշվին: Այն, ինչ մեկ դար առաջ հաջողվեց սյունեցիներին, այսօր հաջողելու են նաև ջավախքցիները: Բարձրացնենք մեր ձայնը վճռականորեն մեկ անգամ և ընդմիշտ՝ ասելով ո՛չ Վրաստանի և Ջավախքի իսլամացմանը, ո՛չ Հայաստանի և Արցախի շրջափակմանը», ֊ գրել էր Չախալյանը՝ մինչ այդ ներկայացնելով, թե ինչպիսի ծրագրեր է իրականացնում թուրք֊ադրբեջանական դաշինքը Վրաստանի հարավում և հայկական Սամցխե֊Ջավախքում:

Հայտնի քաղաքական գործչի կոչն ավելի քան տեղին էր։ Քաղաքական, տնտեսական և հատկապես ժողովրդագրական էքսպանսիոնիստական այն ծրագրերը, որոնք թուրք֊ադրբեջանական դաշինքն իրականացնում է Վրաստանի տարածքում, սպառնալիք են դարձել ոչ միայ այդ պետության, այլև Հայաստանի և Արցախի համար։ Ընդ որում, ներկայիս Վրաստանի տարածքում բնակվող հայությունը ժամանակի հետ չդարձավ այն գործոնը, որը մի կողմից կապահովեր Հայոց հայրենիքի հյուսիսային սահմանների անվտանգությունը, իսկ մյուս կողմից՝ նպաստեր հայ֊վրացական հնարավոր դաշինքի ստեղծմանը։ Աշխարհաքաղաքական այն միջավայրը, որում գոյատևում է Հայաստանը, ջավախահայության համար ահա այսպիսի առաքելություն էր պատրաստել։ Ցավոք, այդ խնդիրները մինչ օրս մնում են չլուծված։ Ընդ որում, այս հարցում մեղավորներ է պետք փնտրել թե՛ Թիֆլիսում, Ախալցխայում ու Ախալքալակում և թե՛ Երևանում։ Թերևս՝ հենց Երևանից է պետք սկսել…

Ի հակառակ այս փաստի, տարածաշրջանային զարգացումներին շատ ակտիվ են հետևում Բաքվում և Անկարայում։ Որպես դրա հետևանք՝ Չախալյանի կոչին առաջիններից մեկն արձագանքեցին հենց նրանք՝ Ադրբեջանի թուրքերը։ Ընդամենը մի քանի տարի առաջ Ալիևի վարչակազմի վրա մահակ բարձրացրած, իսկ հիմա նույն վարչակազմի համապատասխան տեղը լիզող Ֆաթուլաևը՝ նույն ինքը Գապոն քահան, Վրաստանում Ադրբեջանի կողմից աճեցված հինգերորդ շարասյունը ոտքի է հանել՝ փորձելով Չախալյանին հնարավորինս բացասական լույսի ներքո ներկայացնել վրաց հանրությանը։ Մեթոդները, բնականաբար, հին են՝ էլ ռուսի գործակալ, էլ անջատողական, էլ ահաբեկիչ…

Բայց, փորձելով դաշինք ձևավորել Վահագն Չախալյանի ու ընդհանրապես հայության դեմ, Գապոն քահանան ապացուցել է այն վտանգի առկայությունը, որի մասին խոսում էր ջավախահայ հայտնի գործիչը։ Այո, թուրք֊ադրբեջանական դաշինքին հաջողվել է բավական լուրջ ներկայություն ապահովել Վրաստանի տարածքում և հիմա այդ գործոնը ծառայեցնում է հայկական պետությունների և հայոց շահի դեմ պայքարում։ Ծառայեցնում է այնպես, ինչպես կարողանում է։ Որքան դա հասու է թուրքի մտավոր ունակություններին։ Բայց ծառայեցնում է։

Վահագն Չախալյանը տարածաշրջանում հայության համար կարևոր խնդրի է մատնանշել։ Նրա կոչի հասցեատերը չպիտի միայն ջավախահայությունը լինի։ Այս հարցը միասնական մոտեցում և համընդգրկուն լուծումներ է պահանջում, քանզի այն վերաբերվում է ոչ միայն Ջավախքին, այլև հայ֊թուրքական հակամարտությանն ընդհանրապես։ Սահմանում իրավիճակ սրելով, ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցությունները շարունակել֊չշարունակելու մասին հայտարարություններով՝ Ադրբեջանն իրականում այլ ուղղությամբ է հարվածում Հայաստանին։ Թուրք֊ադրբեջանական դաշինքի ահա այդ մոտեցումն է, որ իրական սպառնալիք է հայկական պետությունների համար։ Հայ֊թուրքական հակամարտությունն այսօր տեղափոխվել է Ջավախք, և մենք իրավունք չունենք ջավախահայությանը մենակ թողնել այդ պայքարում։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին բոլորս համախմբվեցինք արցախահայության շուրջ։

Բայց եթե Արցախի պարագայում հայությունն իսկական դաշնակից չուներ, ապա Սամցխե֊Ջավախքի դեպքում գոյություն ունի նաև շահագրգիռ երրորդ կողմը՝ Վրաստանը։ Թուրք֊ադրբեջանական էքսպանսիան նույնքան մեծ վտանգ է նաև վրացական պետության համար, որը հետզհետե կորցնում է ազդեցությունը երկրի հարավային շրջաններում։ Հայ֊վրացական հարաբերությունների օրակարգում այս հարցը պիտի իր արժանի տեղը գրավի։ Հակառակ պարագայում՝ նոր աղետն անխուսափելի կլինի։

Հրանտ ՄԵԼԻՔ֊ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 22/23-ին Սաուդյան Արաբիայում զգուշացրել են՝ չայցելել Թուրքիա Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Պյոտր Սվիտալսկու հետ Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության առչվող հարցեր Երկրաշարժ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական Իռլանդական ավիաընկերությունը մտադրություն ունի մուտք գործել հայկական ավիաշուկա Երևանում խոշոր գործարարների մասնակցությամբ տեղի է ունեցել Start-up ծրագրերի շնորհանդես (Տեսանյութ) Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում Մեզ մոտ տղամարդը տղամարդ է, կինը՝ կին. Ակցիա ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման (Տեսանյութ, լուսանկարներ) Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են անցկացնում Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների դիմաց Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (Լուսանկարներ) Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոսին` ծննդյան oրվա կապակցությամբ «Ժամանակին պետք է համայնքները, քաղաքապետարանը խոտերը ջրեն, հնձեն, որ հրդեհները քիչ լինեն» «Թող քննությունն ընթանա, հետո կերևա». Արթուր Գրիգորյանը փաստաթուղթ կներկայացնի ԱԱԾ Հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող և հանրության կողմից ընդունելի որոշման. ՀՅԴ Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ (խմբագրված) «Ժամանակ». Կանևսկոյը գնացել է Սեյրան Սարոյանի տուն «Հրապարակ». Իրականում իշխանության «սորոսական» թևը դեմ է Ամուլսարի շահագործմանը «Հրապարակ». Հին մասնագետները հեռանում են «Հրապարակ». ԱԺ աշխատակազմում հասկացել են, որ իրենց քայլն անօրինական է, և որոշել են հետողորմյա անել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 21 Թուրքիայի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են Հազար ամոթ Փաշինյանի ծաղրածուի դերը ստանձնած Սեյրան Սարոյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան ՊԲ հրամանատարն ընդունել է Անջեյ Կասպշիկին Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին Արցախի ԱԳՆ ղեկավարը դեսպան Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի հարցը Իրանի ԱԽ քարտուղարը սխալ է համարել միջուկային գործարքի կնքումը Կրեմլում գնահատել են Պուտինի ու Զելենսկու հանդիպման հնարավորությունը Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) Դատարանը մերժեց Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը Եղանակը Հայաստանում առաջիկա օրերի համար Այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Նիկոլ Փաշինյանը մարդկանց ուղեղն ուտելու մեծ մասնագետ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան Թուրքիան կյանքի որակի որոշ ցուցանիշներով ամենավատն է Եվրոպայում Մանսուրյանական երաժշտության տոն՝ Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին Մակրոնը Պուտինի հետ հանդիպումից հետո վստահություն Է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի հարցում ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու առաջնագծում՝ Օմարի լեռնանցքում «Ամուլսարում հանք չի՛ շահագործվելու». ստորագրահավաք է մեկնարկել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan