AM | RU
USD
EUR
RUB

5 գործողություն ամեն օր, որոնք կրկնակի կմեծացնեն վաճառքները

 

Ինչպես ցանկացած այլ ոլորտում, մարքեթինգում նույնպես հետևողականությունն ու միևնույն գործողությունների պարբերական կրկնությունը արդյունավետության հասնելու կարևոր նախապայմաններից են: Ստորև մեր ներկայացրածն ավելի շատ ոչ թե մարքեթինգային գործիք է, այլ մարքեթինգային վարժություն, որի ամենօրյա կրկնությունը մեծ արդյունավետություն է երաշխավորում ու օգնելու է «ֆորմայի մեջ» մնալ:
5 մարքեթինգային գործողությունները ենթադրում են ամենօրյա հետևյալ քայլերի իրականացում.

1. 5 գործող հաճախորդին անձամբ նամակ գրել, և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար: Ցանկալի է նամակը լինի թղթե և ուղղված գործընկեր ընկերության որոշում կայացնող մարդուն, բայց եթե թղթե նամակ ուղարկելը խնդիր է, կարելի է նաև էլեկտրոնային տարբերակով ուղարկել: Նման վերաբերմունքը կօգնի ջերմ հարաբերություններ պահպանել ներկա հաճախորդների հետ և նրանց միջոցով գրավել նոր հաճախորդների: Ինչպես նաև հարցրեք, թե ինչ կարելի է անել, համագործակցությունն առավել արդյունավետ ու որակյալ դարձնելու համար, ինչ նոր ծառայությունների կարիք ունեն, որոնք կարող եք տրամադրել:

2. Զանգահարեք 5 հաճախորդի, ովքեր արդեն Ձեզ չեն դիմում, և հարցրեք չհամագործակցելու պատճառները: Ինչպես նաև նրանց այնպիսի առաջարկ արեք, որից հրաժարվելն անիմաստ լինի:

3. Զանգահարեք 5 պոտենցիալ հաճախորդի և նրանց առաջարկեք ինչ-որ անվճար ծառայություն կամ ապրանք: Այս փուլում ոչինչ մի վաճառեք: Անվճար ապրանքը կարող է լինել հետաքրքիր գիրք Ձեր թեմայի հետ կապված, տեղեկատվական փաթեթ, Ձեր ապրանքից մի օրինակ կամ նմանատիպ ցանկացած այլ ապրանք կամ ծառայություն: Այս գործողությունը նպատակ ունի «տաքացնել» պոտեցնիալ հաճախորդներին:

4. Պոտենցիալ հաճախորդների ցուցակն ավելացնել ևս 5 հաճախորդի տվյալներով, որպեսզի հաջորդ օրը զանգահարեք բոլորին ու առաջարկեք Ձեր անվճար նվերը: Փորձեք ուսումնասիրել պոտենցիալ հաճախորդներին:

5. Զանգահարել 5 «տաք» հաճախորդի ու հանդիպում առաջարկել նրանց հետ: Այս դեպքում հաճախորդը դարձել է «տաք» քանի որ արդեն իրանց զանգահարել և ինչ-որ անվճար ծառայություն եք առաջարկել: Ցանկալի է այս փուլում զանգահարել ամենաքիչը մեկ ամիս առաջ զանգահարած պոտենցիալ հաճախորդներին, որոնց անվճար ծառայություն եք առաջարկել 4-րդ կետի հետ համաձայն:

Եթե մարքեթոլոգ եք, վաճառքների մասնագետ կամ ընկերության ղեկավար, ապա ամեն օր երկու ժամ տրամադրեք վերոնշյալ 5 գործողություններին և ամիսների ընթացքում կտեսնեք Ձեր ընկերության աճն ու վաճառքների ավելացումը:

Մարքեթինգային այլ գործիքների մասին Չոր մարքեթինգ սեմինարների ընթացքում կամ համանուն գրքում:

Վահրամ Միրաքյան
ggTaxi-ի օպերացիոն գծով տնօրեն,
ԵՊՀ դասախոս

Աղբյուրը՝ Բիզնես գաղտնիքներ

Լրահոս
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ասուլիսը՝ Կառավարության աջակցության փաթեթների մասին. ՈՒՂԻՂ Կորոնավիրուսի տարածումն ԱՄՆ-ում՝ մարտի 30-ի դրությամբ Ո՞ր քաղաքացիներին է տրամադրվելու նվազագույն աշխատավարձի չափով միանվագ օգնություն Ադրբեջանում բողոքում են բենզինի վաճառքի սահմանափակումից, երկրի ավտոլցակայանները հերքում են լուրերը Տասնյակ զինծառայողներ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից վերադառնում են ծառայության. Դավիթ Տոնոյան ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Կառավարությունը 100,000 դրամ կտրամադրի աշխատանք չունեցող հղիներին Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Պատրիկ Դևեջյանի ընտանիքին 6 քայլ՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Պատրիկ Դևեջյանի ընտանիքին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 58 նոր դեպք Մեզ պարտավորեցնելու պահանջը խիստ անհամաչափ է թվում. Ռուբեն Մելիքյան Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության հետ կապված դիտարկումներ. Գոհար Մելոյան Կորոնավիրուսով վարակված Պլասիդո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից. CNN Պարետատունն անկազմակերպ է․ «Մեդիա պաշտպան» Արցախում լռության օր է Թրամփը հրաժարվել է վճարել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի անվտանգության համար Գերմանիայի ֆինանսների պետնախարարն ինքնասպան է եղել՝ կորոնավիրուսից տնտեսությանը հասցված վնասի պատճառով․ Al Jazeera Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 131-ի. NTV հեռուստաընկերության կայք Նեթանյահուի խորհրդականի մոտ կորոնավիրուս է հայտնաբերել․ Times of Israel Քաղավիացիան՝ Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա այսօրվա չվերթների մասին Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների 93 տոկոսը․ «ՌԻԱ Նովոստի» Արցախի ժողովրդի ինքնորոշումը չճանաչողները, չհարգողները, չպետք է ոտք դնեն Արցախ, նրանք սադրիչներ են. Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Մոսկվայում ինքնամեկուսացման համընդհանուր ռեժիմ է սահմանվում. РИА Новости Ինչպիսին պետք է լինի արցախաադրբեջանական հակամարտության կարգավորումը՝ ըստ թեկնածուների ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 30 Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում. Worldometers Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը բովանդակազուրկ և «անպտուղ» է. Սիրանուշ Սահակյան Վերջին մեկ օրում կորոնավիրուսից 756 մարդ է մահացել Իտալիայում, 624-ն՝ Իսպանիայում. Worldometers ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացրել է մարտի 30-ին նախատեսված չվերթների ցանկը Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսով վարակի համաճարակի ավարտի մասին. РИА Новости Արցախի Հանրային հեռուստատեսության եթերում տեղի է ունենում Արցախի նախագահի թեկնածուների բանավեճը. ՈՒՂԻՂ Ֆիլիպիններում բռնկվել է Lion Air ավիաընկերության ինքնաթիռը (տեսանյութ) ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Ձերբակալություններ Ախալքալաքում` նախօրեին տեղի ունեցած կրակոցների պատճառով Հեղափոխություն կոչվածի միակ շահառուն իշխանությունը զավթած քայլոների խմբակն է՝ սորոսական համեմունքներով. Վահագն Վարագյան Կորոնավիրուսից Ֆրանսիայում մահացել է Պատրիկ Դևեջյանը Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին Գալստյան կիրակի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan