AM | RU
USD
EUR
RUB

Անակնկալները մարքեթինգում

 

Նոր բան չեմ ասի, եթե նշեմ, որ հաճախորդների համար անակնկալներ ունենալը կարևոր է բիզնեսում: Անակնկալները խոսակցություններ են առաջացնում բիզնեսի կամ ծառայության մասին, ստիպում են մարդկանց հիշել բրենդի մասին, զգացմունքներ են առաջացնում և այլն:

Եթե ցանկանում եք, որ անակնկալը մեծ ազդեցություն ունենա, ապա անհրաժեշտ է մի քանի նախապայման.

Անակնկալը հաճախորդի համար անսպասելի պետք է լինի, հաճախորդը չպետք է գուշակի անակնլաի մասին: Սպասաված անակնլան այդքան չի ուրախացնում, ինչքան անսպասելին, հետևաբար սպասված անակնկալի մասին ավելի քիչ են խոսում, քան անսպասելիի: Հետևություն` նախօրոք մի պատմեք, հայտարարեք անակնկալի մասին:

Անակնկալը պետք է օրիգինալ լինի: Հագուստ գնելիս անակնկալ 10 կամ 30 տոկոս զեղչն այդքան մեծ ազդեցություն չի ունենա, քան, օրինակ, գեղեցիկ և օրգինալ բաժակ նվիրելը: Օրիգինալ բաժակը կզարմացնի, իսկ անակնկալը հաճելի զգացմունքներ կառաջացնի: Եվ կարևոր չէ, որ այդ բաժակը կարող է ավելի մատչելի լինել, քան 10 տոկոս զեղչն է:

Անակնկալը պետք է զգացմունքներ առաջացնի: Զգացմունքներ առաջացնելն արդյունավեվ մարքեինթինգի ու վաճառքի կարևոր նախապայմաններից է: Ինչքան մեծ զգացմունքներ առաջացնեք, այնքան ավելի շատ կպատմեն Ձեր ու Ձեր ընկերության մասին:

Միայն զարմացնելը գործի 10 տոկոսն է, ավելի կարևոր է այդ գործընթացը որակով նկարահանելն ու տարածելը: Եթե անակնկալով զարմացնում եք հաճախորդին, ապա նա այդ մասին կպատմի տաս, գուցե քսան հոգու կամ կգրի այդ մասին սոցիալական ցանցերում և Ձեր անակնկալի մասին կիմանան հարյուրավոր մարդիկ:

Սակայն եթե անակնկալը նկարահանեք գաղտնի կամ ոչ գաղտնի տեսախցիկներով և այն տարածեք համացանցում (բնականաբար հաճախորդին հարցնելուց հետո), ապա Ձեր անակնկալնի ու բրենդի մասին կտեղեկանան տասնյակ, հնարավոր է հարյուր հազարավոր մարդիկ: Իսկ եթե տեսահոլովակն այնպես է նկարած, որ դիտողի մոտ զգացմունքներ է առաջացնում, ապա այն կարող է վիրուսային ազդեցություն ունենալ ու օգտատերերն ինքնուրույն տարածեն Ձեր նյութը:

gg-ում միշտ անակնկալներ կազմակերպում ենք, օրինակ` շոգ եղանակին անակնկալ սառը սուրճ ենք տրամադրում հաճախորդին, Ամանորի կապակցությամբ հաճախորդին մոտենում է Ձմեռ Պապիի հագուստով վարորդ, հաճախորդին անսպասելի անվճար սպասարկում ենք ներկայացուցչական դասի մեքենայով և այլն: Բնականաբար այդ ամենն աշխատում ենք տեսանկարահանել ու համառոտ, մեկ կամ երկու րոպեանոց տեսանյութերի տեսքով տարածել համաացնցում:

Օրինակ, s class ներկայացուցչական դասի Mercedes մեքենայով պատահական հաճախորդներին անվճար սպասարկելու տեսանյութը միայն Ֆեյսբուքում մեկ ամսում 350 հազար դիտելիություն ունեցով և gg հավելվածի հազարավոր ներբեռումների պատճառ հանդիսացավ:

Միշտ անակնկալներ կազմակերպեք, զարմացրեք հաճախորդներին, «ստիպեք», որ նրանց մոտ զգացմունքներ առաջանան:

Ցանկալի է, որ անակնկալները լինեն մարքեթինգային քաղաքականության մշտական բաղադրիչ, առանձին բյուջե տրամադրեք այդ գործին: Օրինակ, պլանավորեք ամեն ամիս մի անակնկալ իրականացնել, խնդիր դրեք աշխատակիցներն ամեն ամիս գաղափարներ տան անակնկալների մասին և այլն:
Անակնկալների միջոցով «ստիպեք» մարդկանց խոսել Ձեր մասին:

Մարքեթինգային այլ գործիքների մասին կարող եք ծանոթանալ Չոր մարքեթինգ դասընթացների շրջանակներում:

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ
Internest.am

Լավագույն մարքեթինգային հոդվածները Ձեր էլ․հասցեին

Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 9 Ովքե՞ր են խանգարում Ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Սենատում Թույլատրելի՞ է արդյոք նման արտահայտությունը բարձրաստիճան պաշտոնյայի կողմից. Ռուբեն Մելիքյան Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Երևանում և ևս 6 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ Մի՛ ջղաձգվեք, Դաշնակցությունն իր օրակարգով շարժվում է առաջ. Իշխան Սաղաթելյան Ադրբեջանի կողմից ծայրահեղ դիրքորոշման պնդումը կհանգեցնի բանակցությունների դադարեցման․ Տիգրան Աբրահամյան Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զինված ուժերը կհեռանան Սիրիայից Ուտելիքներ, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ Երևանում շունը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա Որոշ շրջաններում օդի ջերմասիճանը կբարձրանա Էրմիտաժ մտնելու համար հերթեր են գոյացել Երևանի պատմության ամենաթանկ ամանորը Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 50-ի Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին․ Սերգեյ Լավրով Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է Գիտե՞ք մեր իրականության ամենասարսափելի բաներն ինչերն են... Ավերիչ երկրաշարժից 31 տարի է անցել. Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (տեսանյութ) Զելենսկին հստակ արդյունքի է սպասում Պուտինի հետ հանդիպումից «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Լրացավ 1988-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. թվերն այլ բան են փաստում «168 ժամ». Մենք շարժվում ենք այն օրակարգով, որը տարիներ շարունակ ունենք. Ադրբեջանի հարցերով փորձագետ «Հրապարակ». Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ բանակցությունները «Հրապարակ». Ամանորին կծախսվի մոտ 10 անգամ շատ գումար, քան Տարոն Մարգարյանի օրոք «Փաստ». Փաշինյանն հասարակության դժգոհ շերտին վերագրում է «չուզողի սինդրոմ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 7 Դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս. Աշոտ Ղուլյան Ախալքալաքում նույնպես կլինեն ցույցեր Հայաստանի ՏԿԵ փոխնախարարը «դուխով» ելույթ է ունեցել Բաքվում. «Բազար» է սկսվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan