AM | RU
USD
EUR
RUB

Բա սա պետական դավաճանություն չի՞

 

Մեր երկրում չունենք նորմալ լաբորատորիա, ոչ միայն արտադրելու, այլ, ասենք, նորմալ ստուգելու համար ստացվող ամեն մի զիբիլ, որ օգնության անվան տակ է գալիս։ Հերիք չի, որ երկրաշարժի ժամանակ ու պատերազմի տարիներին օգնության անվան տակ ամեն տեսակ զիբիլ կապեցին սերունդի ջանին, ու էսօր ամեն երրորդ-չորրորդ երիտասարդ զույգ, էդ տարիներին ծնված ու մեծացած երեխեքը՝ չբեր են կամ կանացի օրգանների հետ լուրջ խնդիրներ են ունենում ջահել աղջիկները, հիմա էլի չեն խրատվել մի քանի անասունի վաստակ, ու շարունակում են նույն սրիկայությունը։ Չի կարելի շան տղություն անել։ Ես չգիտեմ ում էնտեղ ինչ են ստիպում, կամ ով էնտեղ ինչ փողեր է աշխատում, ինչի դիմաց է անում, կամ ինչ ազգի ծնունդ է, բայց որ մարդկային ծնունդ չի՝ էդ դրանում արդեն համոզվում եմ վերստին։ Հասարակությունն ուղտի ականջում քնած է, թմբիրի մեջ, չգիտես ինչով է հետաքրքրված, համապատասխան մարմինները չգիտեմ ուր կամ ում են նայում։

Մեր երկրում ընտրություններից զատ կան ավելի շատ ավելի կարևոր ու վտանգավոր ռիսկային գոտիներ։ Ամեն տարի փաստաբաններ է, որ արտադրում ենք, չասեմ, որ ունենք միջազգային դատ, բայց ընդունված է կարծել, որ միջազգային իրավունքի բաժին սովորաբար թողնում են ամենաթույլ ուսանողներին (կարծես դիտավորյալ է արվում ամենը, երբ պիտի աշխարհի լավագույն միջազգային իրավունքի մասնագետները պատրաստած լինեինք էս հարյուր տարվա ընթացքում), բայց էսօր խմբեր կան, փաստացի, որոնք անպաշտպան են։ Լավ հասարակությունը կարա ինչ-որ հարցերից գլուխ չհանի, անգրագետ լինի ու ինչ-ինչ շան տղերք կարան էդ անգրագիտության վրա խաղալ իրենց շահերի համար, ինչը հենց արվում է էս «քաղաքակիրթ» աշխարհում։ Արա, բայց գոնե պետք է՞ էդ անպաշտպան խմբի շահերը պաշտպանողները ուշքները գլխին պահեն։
Նայեք ինչ պատկեր ունենք։

2014-ին գրում են, որ մեր կառավարությունն հավանություն է տվել մի պրոյեկտի, ըստ որի ՊՆ-ի վրա պիտի սղցնեին կասկածելի ծագման զիբիլ։

http://razm.info/55646

Էս մյուս նյութից պարզ է դառնում, որ էդ կասկածելի ծագման զիբիլը մեր զինվորների վրա իրացնելուց մեր ՊՆ-ն հրաժարվել է ու էդ պրոյեկտի ճարտարապետներին ուղարկել է գրողի ծոցը (կարելի է հասկանալ, որոշ խմբերի կողմից ՊՆ-ի ու մասնավորապես առողջապահական թևի դեմ ուղղված վայնասունն ու թիրախային հարվածները): Նաև պարզ է դառնում, որ էդ պայմանագիր կոչվածը մի անհասկանալի փաստաթուղթ է, որ փաթաթել են մեր վզին։

http://hetq.am/…/hayastany-patvastanyut-e-nver-stacel-taro…/

Իսկ էս մյուս նյութից պարզ է դառնում, որ չկարողանալով իրացնել իրենց ստացած զիբիլը, բայց ունենալով հստակ պարտավորություն՝ դա պարտադիր իրացնելու, աղբը իրացրել են «ռիսկային» կոչվող խմբի վրա, որն անպաշտպան անվան տակ փաստացի «փորձաճագարի» դեր է տարել։

http://med.news.am/…/hayastanum-riski-khmbery-patvastvel-en…

Մարդ չգիտի ինչ անուն դնի, ոնց որակավորում տա։ ԱԱԾ-ն էս վերջերս հայտարարեց թե հետախուզության մի պաշտոնաթող սպա է բռնել երկրի դավաճանության փաստով։ Բա սրանց արածին ի՞նչ որակավորում տաս։ Բա սա պետական դավաճանություն չի՞։ Եթե էնտեղ մի մարդ է ծախողը, էստեղ մի ամբողջ Բանակ էին պատրաստվում ծախել։ Ու հրաժարվելը մի բան, հասկացանք հալալ է ՊՆ-ին որ մեր երկրի միակ ու փաստացի կուլ չգնացող ոսկորն է ու մեր ազգի գոյության երաշխավորը։ Բայց արա, մի հոգի էլ չդատվեց։ Էն որ ալյուր են ուզում «հարստացնել» ու նման զիբիլներ, հանրային քննարկումից դուրս չեն գալիս։ Հավատանք մի պահ, որ մարդիկ կան էնտեղ, անգրագետ են, կամ մտածում են ինչ լավ ու բարի գործ են անում, բայց լավ, էս աստիճանի ապուշ կլինե՞ն, որ չհասկանան ինչ է կատարվում։ Ինչքա՞ն կարող է շարունակվել էս զիբիլը։ Նոր սահմանադրություն ենք ընտրում։ Սահմանադրության մեջ չգիտեմ կետ կա թե չէ, բայց առաջարկած մի քանի կետեր ունեի՝ որոնցից մեկն էլ հենց էս մասսայական պատվաստումներին ու տարատեսակ «օգնություններին» էր վերաբերվում։

Տարիներ առաջ ՀՀ Շոուբիզնեսի «աստղաբույլը» լայնաբերան ժպիտներով կոչ էր անում ազգին պատվաստվել կարմրուկ- կարմրախտի դեմ։ Մի ամբողջ ազգ սարքեցին փորձաճագար։ Մեկը չեղավ նստի էդ արածի համար, էդքան հղի վիժեց, էդքան խնդիրներ եղան, հետո պարզվեց, զիբիլ էին բերել փորձարկելու։ Լավ արա, ես դեռ ուսանող տարիներին անցնում էի, որ վիրուսը փոփոխական օրգանիզմ է, հատկապես ՌՆԹ ու ռետրովիրուսները ու ամեն վայրկյանում հազար ձևի կարա փոխվի, դրա դեմ պատվաստանյութս ո՞րն է արա։ Մի շտամի դեմ պատվաստանյութ սարքեցիր մի վայրկյան հետո նոր շտամ է ձևավորվում։ Ցնդել ե՞ք լրիվ։ Ու՞մ եք էշի տեղ դնում։ Էսօրվա պրոբլեմները ծածկելու, ծածկադմփոց անելու փոխարեն մի քիչ ֆունդամենտալ լուծումներ մտածեք, վաղվա սերունդների մասին մտածեք։ Բանակ էիք ուզում պատվաստեիք անհասկանալի պատվաստանյութո՞վ։ Տակից կարալու էի՞ք դուրս գայիք, որ մասսայական պատվաստման արդյունքւոմ մասսայական մարտունակության անկում լիներ՝ ամենաքիչն եմ ասում հնարավոր բարդություններից։ Մամուլն էլ դե..., բացառությամբ մի քանի կայքի ու մի քանի իսկական լրագրողի, զբաղված են ինտրիգներով, շառ անելով ու կապիկություններով։ Եր՞բ պիտի վերջապես խելքներս գլուխներս հավաքենք, ու հասկանանք, որ պատասխանատվություն ենք կրում, ոչ միայն մեր, այլև մեր նախնիների ու, որ ավելի կարևոր է, ապագա սերունդների առաջ։ Էդ մի փուչ կյանքը, որ ապրում ենք, էդ մենակ մերը չի։ Վաղվա սերունդներին պիտի ժառանգենք գոնե էն՝ ինչ մեր համար կարողացել են մեր նախնիները փրկել։ Էս աստիճանի ցնդած ու անտարբեր չի կարելի լինել։

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Հ.Գ.

Ու էլի համոզվում ես, որ մեր ազգի, մեր պետության միակ խելքը գլխին կառույցը, բանակն է՝ իր ունեցած բոլոր թերություններով։

Լրահոս
2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը ԱՄՆ-ն ետ է կանչել Patriot համակարգերը Թուրքիային վաճառելու որոշումը Times․ Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է Տավուշում ՊՆ մեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել․ Արծրուն Հովհաննիսյան «Հրապարակ». Հրդեհներն ու ԱԻՆ հաղորդագրությունները «Ժամանակ». Ո՞վ է լինելու Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխանության թեկնածուն «Ժամանակ». Կշարունակեն թանկանալ ծխախոտը, սպիրտային խմիչքները, սեղմված գազը «Հրապարակ». Սեյրան Սարոյանին օդանավակայանում դիմավորելու են գնացել իրավապահները «Հրապարակ». Ո՞վ է լինելու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 23 Վաղվա հոսանքազրկումների մասին Հրդեհները ոչնչացնում են Ամազոնի անտառները Իրանը սատարում է Ֆրանսիայի կողմից առաջարկվող միջուկային գործարքին․ Ջավադ Զարիֆ Սորոսը մտավ Արցախ Եթե մենք լինեինք առաջադեմ, ժողովրդավարական, թափանցիկ պետություն և հասարակություն, ապա Ամուլսարի հիմնախնդիրն պետք է լուծվեր հետևյալ կերպ Որքան կարժենան դպրոցական դասագրքերը. Արայիկ Հարությունը հաստատել է որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan