ԿԸՀ-ն պաշտոնական որևէ դիմում մինչ օրս դիտորդական կազմակերպությունների կողմից չի ստացել. Մուկուչյան.Tert.am

ԿԸՀ-ն  պաշտոնական որևէ դիմում  մինչ օրս դիտորդական կազմակերպությունների կողմից չի ստացել. Մուկուչյան.Tert.am

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կայքէջում հրապարակվել է Քաղաքացի դիտորդ նախաձեռնության և Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) «Հանրաքվեի նախապատարաստական փուլի գնահատում» զեկույցը, որն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման քաղաքական համատեքստին, ընտրական թվերի մանիպուլյացիային, վարչական ռեսուրսի չարաշահմանը, ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության հանձնարարականների կատարման ուղղությամբ գործողություններ չձեռնարկելուն, հանրաքվեի՝ միջազգային ստանդարտներին և ՀՀ օրենքներին անհամապատասխանությանը, մարդու իրավունքների վրա առաջարկվող փոփոխությունների հետևանքներին:

Tert.am-ն այս առնչությամբ խոսել է ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

-Պարոն Մուկուչյան, Երեկ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կայքէջում հանրաքվեի դիտորդական առաքելություն իրականացնող մի շարք կազմակերպությունների կողմից հրապարակվել է «Հանրաքվեի նախապատրաստական փուլի գնահատում» անգլերեն լեզվով զեկույցը, որում նշված է, որ հանրաքվեի նախապատրաստման ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝ ընտրողների քանակի, ինչպես նաև վարչական ռեսուրսների օգտագործման հետ կապված չարաշահումներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս գնահատականը:

-Ձեր նշած զեկույցին մենք առայժմ ծանոթ չենք: Ինչ վերաբերում է զեկույցում նշված ենթադրյալ խախտումներին, ապա դրանց կապակցությամբ ԿԸՀ-ին որևէ պաշտոնական հաղորդում կամ դիմում մինչ օրս դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների կողմից չի ներկայացվել: Մենք բնականաբար կուսումնասիրենք հնարավոր խախտումների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն և պատշաճ կարձագանքենք, եթե դրանք գտնվեն մեր իրավասությունների տիրույթում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում