AM | RU
USD
EUR
RUB

Վրաստանում հայկական կապիտալը պետք է աշխատի հատկապես Ջավախքում

 

Վրաստանի կարևորությունը Ադրբեջանի համար միայն նրանում չէ կայանում, որ Վրաստանը կարևոր տրանզիտային և էներգետիկ միջանցք կամ տնտեսական գործունեություն ծավալելու համար բարենպաստ տարածք է ադրբեջանցիների համար, այլեւ այն պատճառով, որ այս երկրի սահմաններում Թուրքիայի հետ հնարավոր է իրականացնել Հայաստանի մեկուսացմանն ուղղված միջոցառումների երկարաժամկետ ծրագրեր:

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի մի քանի հարյուր միլիոնավոր դոլլարների հասնող ներդրումները Վրաստանում սոսկ բիզնես նախագծեր չեն, այլ նաև ռազմավարական նշանակության նպատակներ են հետապնդում: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` Socar-ը, Վրաստանում գործող իր Socar Energy Georgia ընկերության միջոցով վերահսկում է այդ երկրի վառելիքաէներգետիկ շուկայի զգալի մասը' բնական գազի մատակարարումը և բաշխումը, բենզինի, դիզելի, ավիացիոն վառելիքի ու մազութի ներմուծումը և մեծածախ ու մանրածախ իրացումը: Չմոռանանք նաև այն, որ ադրբեջանցիները ձեռք են բերել Քուլավերի նավթային տերմինալը և Սև ծովի ափին կառուցում են հեղուկ բնական գազի (LNG) գործարան: Այս ամենը հուշում է, որ Վրաստանի էներգետիկ շուկայի յուրացումը ադրբեջանական գերակայությունների մեջ է մտնում:

Ներկայումս Socar-ի կողմից մոտ 100 ավտոլցակայաններ (հիմնականում բենզալցակայաններ) են շահագործվում Վրաստանի տարածքում և նորերն են կառուցվում: Եթե մի հայացք նետենք Վրաստանում Socar-ի բենզա- և LPG գազալցակայանների քարտեզին, ապա նկատվում է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը բավականին հետևողականորեն է տեղաբաշխում իր ավտոլցակայանների ցանցը: Դրանք հիմնականում կենտրոնացվել են Քվեմո-Քարթլիի, Կախեթիի, Աջարիայի, Գուրիայի, Իմերեթի նահանգներում և Թբիլիսի քաղաքում, իսկ ավելի հստակ, դրանք տեղաբաշխվում են Քվեմո-Քարթլիի ադրբեջանաբնակ տարածքներում, ադրբեջանա-վրացական սահմանից դեպի Ռուսթավի-Թբիլիսի-Գորի-Քութայիսի-Փոթի-Բաթումի ավտոմոբիլային ճանապարհի երկայնքով, Սամտրեդիայից դեպի Զուգդիդի ճանապարհի երկայնքով, Ախալցխա-Բորժոմի-Գորի ճանապարհի երկայնքով, ինչպես նաև հայ-վրացական սահմանին մերձակա Փոքր Դմանիսի գյուղից դեպի Բոլնիսի-Մառնեուլի-Թբիլիսի ճանապարհի երկայնքով: Ըստ էության Սև ծովի ափամերձ տարածքները մինչև Աբխազիայի սահմանը, Թբիլիսին պարագծով, ինչպես նաև վրացական խոշորագույն Ռուսթավի և Քութայիսի քաղաքները կարծես թե «շրջափակված» են Socar-ի ավտոլցակայաններով: Socar-ը ավտոլցակայաններ է տեղադրելու նաև Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան գնացող ճանապարհի երկայնքով՝ դեպի Կազբեգ-Վերին Լարսի ուղղությամբ: Համեմատաբար բաց տարածք է մնացել Ջավախքի տարածաշրջանը, որտեղ արդեն կառուցվել է մեկ բենզալցակայան Ախալց-խայում:

Չի բացառվում նաև նոր բենզալցակայնների և գազալցակայանների կառուցումը Ջավախքում' փակելով հյուսիսային ուղղությամբ Հայաստանի «բենզինային» շրջափակման շղթան: Հաշվի առնելով Ջավախքում ապագայում թյուրքական ներկայության հնարավոր ուժեղացումը՝ մասնավորապես թուրք-մեսխեթցիների վերաբնակեցման փորձերը և թուրքա-ադրբեջանական կապիտալի մասնակցությունը տարբեր շինարարական և ճանապարհաշինարարական նախագծերին, ապա այս ամենը կարող է նպաստել հայաբնակ շրջաններից հայերի արտագաղթին և ժողովրդագրական հաշվեկշռի փոփոխմանը, իսկ ճգնաժամային և պատերազմական վիճակներում բավականին վտանգավոր վիճակներ կարող են ստեղծել Հայաստանի համար:

Վերջին տարիներին Սահակաշվիլիի և ադրբեջանական Socar-ի կողմից Վրաստանի վառելիքա-էներգետիկ շուկան մոնոպոլիզացվել էր, որը պատճառ էր դարձել բենզինի բարձր գների և բնակչությանը մատակարարվող բնական գազի բարձր սակագներին: Ադրբեջանական բենզալցակայաններում վաճառած բենզինի գները Վրաստանում ավելի բարձր են, քան բենզինի գներն են Հայաստանում և մոտենում են եվրոպական մի շարք երկրների գներին այն դեպքում, երբ եվրոպական այդ երկրներում բենզինի նկատմամբ հարկերը (ակցիզային հարկը և ավելացրած արժեքի հարկը) զգալիորեն ավելի բարձր են, քան Վրաստանում: Պրեմիում (Ай-95) բենզինի գինը Հայաստանում կազմում է 1.27$/լիտր, իսկ Վրաստանում 1.43 $/լիտր, Ադրբեջանում 0.81 $/լիտր: Այսինքն ադրբեջանցիները իրենց էժան և ցածրորակ բենզինը «վրացի եղբայրների» վրա թանկ վաճառելով մեծ գումարներ են աշխատում:

Իվանիշվիլիի ղեկավարությամբ նոր Կառավարության իշխանության գալով հնարավոր է, որ Վրաստանի վառելիքի շուկայում որոշակի ձևափոխություններ տեղի ունենան, և այդ շուկան նորից ազատականացվի, որն նախևառաջ ուղղված է լինելու բենզինի գների և բնակչությանը մատակարարվող բնական գազի տարիֆների նվազեցմանը: Եվ հայկական կապիտալը պետք է օգտվի ստեղծված իրավիճակից Վրաստանի վառելիքի շուկայում ներկայություն ունենալու համար:

Գաղտնիք չէ, որ Վրաստանում բիզնեսի համար ստեղծված բարենպաստ պայմանների շնորհիվ տեղի է ունենում հայկական կապիտալի հոսք դեպի Վրաստան: Հայկական կապիտալի համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես Թբիլիսին և Սև Ծովի ծովափնյա հատվածները, հատկապես' Աջարիան, որտեղ կապիտալը ուղղորդվում է զբոսաշրջային և ժամանցային ենթակառուցվածքների ձևավորմանը, ինչպես նաև անշարժ գույքի ձեռքբերմանը: Ցավոք սրտի, հայկական կապիտալի համար օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով Ջավախքը և այլ հայաբնակ շրջանները առանձնապես մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում:

Եթե Հայաստանից տարեկան մի քանի հարյուր հազար զբոսաշրջիկների այցելությունը դեպի Աջարիա, կարող է հայկական կապիտալի համար շահութաբեր լինել, ապա Վրաստանի բարենպաստ գործա¬րար իրավիճակը հայկական կապիտալի համար հետաքրքիր կլինի նաև հայաբնակ շրջաններում և քաղաքներում: Այդ պատճառով անհրաժեշտ է ևս մեկ անգամ գնահատել Ջավախքի (ներառյալ Ծալկայի շրջանի) տնտեսական ներուժը և համապատասխան ծրագրեր մշակել՝ ներառյալ արտադրությունների կազմակերպման մակարդակով:

Պետք է ուսումնասիրել նաև Վրաստանի հեղուկ վառելիքի շուկա մտնելու հնարավորությունները, գնահատել ռիսկային գործոնները, ինչպես նաև հաշվարկել ծախսերը և ավտոլցակայանների շահութաբերությունը: Ադրբեջանական բենզինային էքսպանսիային պետք է հակադրել Բավրա-Նինոծմի-նդա-Ախալքա¬լակ-Ախալցխա-Բաթումի-Փոթի ավտոմոբիլային ճանապարհի երկայնքով գոնե մի քանի հայկական կապիտալով գազա- և բենզալցակայանների հիմնումով (որոնք զուգահեռ կունենան նաև մինիմարկետներ, կապահովեն տարադրամի փոխանակման, հյուրանոցային, ավտոլվացման և սննդի ծառայություններ): Կարելի է ուսումնասիրել նաև Սև ծովի ափամերձ տարածքներում մեծ հողատարածքների ձեռք բերման հնարավորությունները: Դրանք ոչ միայն բիզնեսի տեսակետից հետաքրքիր, այլ նաև ռազմավարական տեսակետից կարևոր քայլեր կլինեն Հայաստանի կողմից: Դա կունենա ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ ամենակարևորը մեծ հոգեբանական աջակցություն այնտեղ բնակվող մեր հայրենակիցների համար: Եթե Վրաստան, ապա նախևառաջ Ջավախք և այլ հայաբնակ շրջաններ պետք է ուղղորդվի հայկական կապիտալը:

Սարգիս Մանուկյան

Լրահոս
Նարեկ Սամսոնյանը բացահայտում է հերյուրանքներ տարածող ֆեյքերի ֆաբրիկաները վարողներին. Տեսանյութ Ուսումնական տագնապ N զորամասում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նոր տարվա միջոցառումները Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է վնազասերծվում «Էրեբունի պլազայում» կրակ բացողը Պուտինը պատմել է Լենինգրադի շրջափակման ժամանակ մահացած եղբոր մասին (տեսանյութ) Արտոնություն է տրամադրվել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը «Էրեբունի պլազայում» կրակ բացողը պատանդ է վերցրել մի տղայի ու պահանջել Վիկտոր Սողոմոնյանին՝ մանրամասներ. ՈԻՂԻՂ Աշխատող ուսանողների ուսման վարձը պետությունը կփոխանցի. օրենքի նախագիծ Տեսանյութ՝ որտեղ երևում է, թե ինչպես է ավտոմատով զինված անձը կրակոցներ արձակում Ոստիկանապետի ԺՊ-ն բանակցում է «Էրեբունի պլազայում» կրակ բացած անձի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոստիկանապետի մեքենայով տարան կրակողին «Լուսավոր Հայաստան». Քաղաքական մեծամասնությունը միայն խորացրեց կոռուպցիայի վերաբերյալ կասկածները Վիկտոր Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Պուտինը Հոլոքոստն անվանել է Իսրայելի և Ռուսաստանի ընդհանուր ողբերգությունը Ոստիկանապետն անձամբ է բանակցություններ վարում. Աշոտ Ահարոնյան Կրակոցներ՝ «Էրեբունի պլազայի» շենքում. Դեպքի վայրում է նաև ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն «Էրեբունի պլազայում» զինված անձի հետ բանակցությունները վարում է անձամբ ոստիկանապետի ԺՊ-ն. մանրամասներ Ի՞նչ է կատարվում Էրեբունի Պլազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ Էրեբունի պլազայում ավտոմատավորը պատանդ է վերցրել «Թրանսփարանսին» նման շաբաշներ է անում Հայաստանում իշխանությունը զավթած խմբակին, որովհետև իրենք նույնպես փայատեր են Ոստիկանության «սպեցնազը» ևս ժամանեց Էրեբունի պլազա Կրակոցներ՝ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում. ՈՒՂԻՂ Թիրախը եղել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ. մանրամասներ ԱԳ նախարարների հանդիպումից Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն Կրակոցներ «Էրեբունի» պլազայում. ավտոմատներով ոստիկաններ ժամանեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակվել է իրականությանը չհամապատասխանող նյութ Դուք չեք հավատա, բայց ոստիկանությունում ԼԳԲՏ քարոզով զբաղվող սորոսական ՀԿ-ները դասընթացներ են իրականացնում. Մալյան Կոտայքի մարզի խորհրդի նիստը՝ ուղիղ Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի (տեսանյութ) Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց Չինաստանը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհանի 11 մլն բնակչի արգելել է լքել քաղաքը Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ ղեկավարների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը Առաջարկում եմ Փաշինյանը, իր այս թիմով ու այս գույներով շրջի Հայաստանի գյուղերով, բայց հանկարծ Շուռնուխ չմտնեք Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Եթե պետք է, հելնենք, վիճենք, ծեծենք իրար, պրոբլեմ չկա... Սասուն Միքայելյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan