Արագյալ գյուղում օծվեց նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցին

Արագյալ գյուղում օծվեց նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցին

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Արագյալ գյուղում հոկտեմբերի 12-13 անցկացվեց նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցու օծման և բացման արարողությունը, որը անցկացրեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։ Մեծ Արագյալ գյուղի եկեղեցու բացմանը ներկա էին հյուրեր տարբեր երկրներից, հարևան շրջաններից և համագյուղացիներ, ովքեր ապրում են արտասահմանի տարբեր երկրներում։ Սուրբ Խաչ եկեղեցու կառուցումը սկսվել էր անցած տարվա ամռանը բարերարներ Արթուր և Աիդա Իսոյանների կողմից և մեկ տարվա ընթացքում կառուցվեց այնպիսի ճարտարապետական կառույց, որը մինչ այդ բացակայում էր Ջավախքի շրջանում։

Եկեղեցու բացման և օծման արարողությունից հետո բարերարների հովանավորությամբ Նինոծմինդայի մշակույթի տանը տեղի ունեցավ համերգ Հայաստանից ժամանած Սայաթ-Նովա ժողովրդական համույթի կողմից, Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ: Համերգին իրենց մասնակցությունը ունեցան նաև Արսեն Գրիգորյանը և Աշուղ Լեյլին, ինչպես նաև այլ դերասաններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում