ՀՀ -ի խաղաղապահ միջազգային առաքելությունը նոր «թատերաբեմեր է նվաճում»

ՀՀ -ի խաղաղապահ միջազգային  առաքելությունը նոր «թատերաբեմեր է նվաճում»

2004թ-ից սկսած Հայաստանի Հանրապետությունն իր մասնակցությունն է ունենում միջազգային խաղաղապահ գործողություններին` Կոսովո, Իրաք (մինչև 2008թ.), Աֆղանստան,  Լիբանան: Այսօր արդեն մեր երկիրը ՄԱԿ-ին տրամադրվելիք խաղաղապահ ստորաբաժանումների պատրաստման հավակնոտ ծրագիր է մշակել` ապացուցելով, որ անվտանգություն արտադրող երկիր է. 

«Մեր երկրի համար` հաշվի առնելով աշխարհագրական չափերն ու մարդկային ռեսուրսները,  բավականին հավակնոտ է: Բացի հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ, անվտանգային գործողություններից, մենք մասնակցում ենք նաև միջազգային խաղաղապահ առաքելությանը: Այսինքն` ռեսուրսների տրամադրման տեսանկյունից ՄԱԿ-ին տրամադրվելիք խաղաղապահ ստորաբաժանումների պատրաստման ծրագիրը հավակնոտ է: Աշխարհագրությունն է ընդլայնվում, դա վերաբերում է աֆրիկյան մայրցամաքին, որը մեզ համար նոր թատերաբեմ է»,-Times.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Հայաստանի ստանձնած նոր հանձնառությունը ենթադրում է  դաշտային հոսպիտալի և կցագրված անձնակազմի նախապատրաստում և ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ  վաշտի կարողությունների ապահովում և  զարգացում: 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում