AM | RU
USD
EUR
RUB

Մելիքյանն ի տարբերություն Բաղդասարյանի՝ դրական արձանագրումներ է տեսել

 

Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը  «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ աջակցությամբ կոռուպցիայի դեմ պայքարին՝  նշել էր. «...Եթե մենք չկարողանանք լուծել կոռուպցիայի խնդիրը, որը լուրջ խնդիր է այս երկրում և մեծ դեր ունի Հայաստանի ամենօրյա կյանքում, դա մեծապես կազդի մեր հարաբերությունների վրա շատ կոնկրետ ոլորտներում: Օրինակ՝ ներդրումների: Ես մեծ ջանքեր եմ գործադրում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային հարաբերությունները, ներդրումները խրախուսելու ուղղությամբ: Ես կարծում եմ, որ հիմա ժամանակն է կենտրոնանալու դրա վրա: Սակայն ամերիկյան ներդրումներ հրապուրելու համար ներդրողները պետք է իմանան, որ մուտք են գործում մի միջավայր, որտեղ բոլորին նույն կերպ են վերաբերվում, որտեղ անարդար մրցակցություն չկա, պետական ծառայությունները հավասարապես հասանելի են բոլորին: Եվ եթե հակակոռուպցիոն խորհուրդը չլուծի այս խնդիրները, կարծում եմ դա կվնասի այստեղ ներդրումներ կատարելու հնարավորությունները...»:

Այս զգուշացումից վրդովված ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը իրեն իրավունք վերապահեց դեսպանին հորդորել զբաղվել զուտ դիվանագիտական գործունեությամբ. «Պարզապես իմ ցանկությունն այն կլինի, որ դիվանագիտական կորպուսի աշխատողները, առավել ևս մեծ տերությունների դեսպանները, զբաղվեն դիվանագիտական ու քաղաքագիտական գործունեությամբ և նման գնահատականներ չտան։ Ես դա մասնավոր կարծիք եմ համարում… Ընդհանրապես ցանկացած հայտարարությունից՝ լինի դեսպանի, թե շարքային քաղաքացու, պետք է հետևություն անել, բայց դրան շատ լուրջ վերաբերվել և պաշտոնական պատասխան տալ չեմ կարծում, թե պետք է»։

Սրան հաջորդեցին տեսակետներ, թե սա քաղաքական աղմուկի պատճառ կարող է դառնալ կամ խնդիրներ առաջացնել ԱՄՆ-Հայաստան հարաբերուիթյուններում:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այս տեսակետը չի կիսում, այլ հարց էր, որ ի տարբերություն իր կուսակցի մեկնաբանելիս  զսպվածություն դրսևորեց և ԱՄՆ դեսպանի հայտարարության մեջ նաև դրական արձանագրումներ տեսավ, իսկ թերացումները համարեց  քննարկման ենթակա  հարցեր:

«Եթե դուք ուշադիր լսել ենք իր հարցազրույցը, ապա նա սկզբում նշել էր, որ վերջին տարիներին ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակը նվազել է: Ես չեմ կարծում, որ ԱՄՆ դեսպանի հայտարարությունները որևէ առնչություն ունեն Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիև հնարավոր հանդիպման հետ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գագիկ Մելիքյանը:

Լրահոս
Միհրան Հակոբյան. Շնորհակալություն հայտնելու փոխարեն էժան մանիպուլյացիաներ են արվում Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել և կոչ է արել միջազգային հանրությանը չլռել Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչումը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հաղթանակն է. Դավիթ Բաբայան Հրաժարական է ներկայացրել «Արմավիր» ՔԿՀ պետը Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից Բակո Սահակյանն Ասկերան քաղաքում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն Հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը Թուրքիայի ԱԳՆ. ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը որևէ արժեք չունի Ֆրանսիան մտադիր է իր ներդրումն ունենալ Հայոց ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ հանցագործության ճանաչման գործում. Էդուար Ֆիլիպ Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանին կոչ է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհրդարանական քննություն անցկացնել Կառավարությունը Սերժ Սարգսյանի ղեկավարած կառույցին 133 հազար դոլար հատկացրեց ԲՀԿ-ն առաջարկել է ներկրվող կլինկերի համար ևս սահմանել պետտուրք Գեղարքունիքում առատ ձյուն է տեղացել Գործադիրը հաստատեց բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար նախատեսված անվճար տեղերի թիվը ԱՄՆ Կոլորադո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունն ու Ցեղասպանության հիշատակման օր ընդունել Արցախի արտաքին գործերի նախարաը հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահ Լուսիա Տոպոլանսկիի հետ Շարմազանովը՝ Փաշինյանին. Քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր, այլ ոչ թե բերանդ ջուր առած լռեիր Մակրոնը՝ Ցեղասպանության հիշատակման մասին «Ժամանակ». Արմավիր ՔԿՀ պետին առաջարկվել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել «Հրապարակ». Նախարարի հովանավորյալը չունի տնօրենի հավաստագիր և, հետևաբար՝ տնօրեն դառնալու իրավունք «Ժամանակ». Արմավիրի մարզպետի և քաղաքապետի հարաբերությունները շարունակում են լարված մնալ «Ժամանակ». Սամվել Ալեքսանյանի եղբոր որդիները մեծարանքի երեկո են կազմակերպել Փաշինյանի մանկության ընկերոջ համար «Հրապարակ». Անտուն ու անփող պատգամավորներ «Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 25 Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը Արցախում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Դոնալդ Թրամփ. Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել ՌԴ-ից Կնեսետի պատգամավորները կոչ են անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրք ոստիկաններն արգելել են Սուլթանահմեթ հրապարակում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցին շարունակեց թուրքական ժխտողականությունը Թուրքիայի արտգործնախարարը հերքել է S-400-ները Ադրբեջանում տեղակայելու մասին լուրերը Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Դավիթ Սանասարյանն իր հետ կապված քրեական գործի վերաբերյալ կխոսի նախաքննության ավարտին Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից Ժոնաթան Լաքոտ․ Ապրիլ 24, հիշատակման օր, Արարատ լետ ԱԳՆ. Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է 1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan