Խորհուրդ կտայինք Զաքիր Հասանովին չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ. ՀՀ ՊՆ

Խորհուրդ կտայինք Զաքիր Հասանովին չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ ՏՀԿ վարչության մեկնաբանությունը մեկնաբանություն է տարածել ԱՀ ՊՆ հայտարարության առնչությամբ:

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե սահմանագոտում հայկական օդուժի թռիքների կապակցությամբ իր կողմից հրաման է տրվել ոչնչացնել հայկական ինքնաթիռները սահմանը խախտելու դեպքում:

Պատասխան. Ադրբեջանի պաշտպանության նախարարն, ըստ երևույթի, խիստ մտահոգված է և փորձում է որպես իրականություն ներկայացնել Ադրբեջանում այս օրերին ընթացող զորավարժության պայմանական սցենարը: Խորհուրդ կտայինք Զաքիր Հասանովին չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ:

Ինչ վերաբերում է սահմանագոտում իրականացվող թռիչքներին, ապա հայկական օդուժը մշտապես ուսումնավարժական թռիչքներ է իրականացնում ՀՀ ամբողջ տարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում