AM | RU
USD
EUR
RUB

Հայ-վրացական հարաբերությունների ջավախյան օրակարգը թարմացման կարիք ունի

 

Հայ-վրացական հարաբերությունների օրակարգը ձևավորում են մի շարք խնդիրներ, որոնց մեջ իր ուրույն տեղն ունի նաև Ջավախքը, սակայն այս հարցն այնքան խոցելի է երկու կողմերի համար էլ, որ հաճախ կողմերը խուսափում են շրջանառության մեջ դնել այնտեղ առկա խնդիրները: ՀՀ-ի Ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշվում է, որ Վրաստանը կարևորվում է որպես տարածաշրջանում Հայաստանի հետ բարձր մակարդակի հարաբերություններ ունեցող պետություն, և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դրանց խորացումը բխում է Հայաստանի և Վրաստանի ռազմավարական երկարաժամկետ շահերից: Այդ շահերը Հայաստանին հաճախ ստիպում են զգուշություն պահպանել և Ջավախքի հարցում, հաճախ նաև աչք փակել մի շարք խնդիրների վրա: 2007թ-ին ընդունված ռազմավարության մեջ Վրաստանին վերաբերող հատվածում նշվում է նաև. «Վրաստանը Հայաստանի համար կարևորվում է նաև այդ երկրում բնակվող մեծաքանակ հայ համայնքի առկայության հանգամանքով: Հայաստանի Հանրապետությունը համագործակցում է Վրաստանի կառավարության հետ վրացահայության, այդ թվում` Ջավախքի երկրամասի հայ համայնքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ »:

Ջավախքը, որը պատմական Հայաստանի անքակտելի մասն է կազմել և միայն 20-րդ դարի սկզբին է անցել Վրաստանի Հանրապետության կազմի մեջ, դեռևս մեծամասամբ բնակեցված է հայերով: Ներկայիս պատկերն այնքան էլ հուսադրող չէ, քանի որ Ջավախքում հայկական տարրը գնալով նվազում է: Վրացիների աչքերում Ջավախքը հայկական անջատողական միավոր է, որը ցանկացած պահի կարող է ապստամբություն բարձրացնել և միանալ Հայաստանին: Հայաստանի համար Ջավախքը չնայած հայկական և հայաբնակ, սակայն Վրաստանի տարածքային ամբողջականության բաղկացուցիչներից է, որը հայկական պետությունը չի ցանկանում խախտել: Ստեղծվում է մի պատկեր, ըստ որի Ջավախքը կարծես երկկողմանի օտարված լինի: Վրաստանում լիարժեք վստահություն չկա երկրամասի նկատմամբ, իսկ Հայաստանը լրացուցիչ անգամ չի ցանկանում բարդացնել հարաբերությունները արտաքին աշխարհի հետ մեզ կապող եզակի հարևանի հետ:

Սակայն այսօր Ջավախքում խնդիրների այնքան մեծ կուտակում կա, որ հայկական կողմը հարկ է ստանձնի հայ-վրացական հարաբերություններում ջավախյան նոր օրակարգի ձևավորումը:

Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա առանցքը գնալով ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում, իսկ թուրք-ադրբեջանական դուետն մեծացնում է ազդեցությունը Վրաստանի վրա: Հայկական կողմը ազդեցության լծակներ չունի Վրաստանի վրա, այլ հակառակը կախվածության մեջ է գտնվում Վրաստանի հաղորդակցային ուղիներից, որն էլ հաճախ դառնում է զիջումների քաղաքականության պատճառը: Սակայն նման դիրքորոշման պահպանման դեպքում հայկական շահը տարածաշրջանում լուրջ նահանջ կարող է ապրել, ուստի հասունացել է պահը, որպեսզի խնդիրների ողջ սպեկտորը դրվի քննարկման:

Ջավախքի հետ կապված այս կամ այն թեմայի վերաբերյալ, երբ կապվում ես համապատասխան նախարարությունների աշխատակիցների հետ մշտապես նշում են, որ խնդիրը օրակարգում է և քննարկումները շարունակվում են կամ սպասում են վրացական կողմի պատասխանին: Սկզբում ուրախալի է թվում, որ Ջավախքին վերաբերող խնդիրներն անտեսված չեն և գտնվում են մեր պետության ուշադրության ներքո, սակայն երբ երկու ամիս հետո ևս ստանում ես նույն պատասխանը և հարցին լուծում տրված չի լինում, հասկանալի է դառնում, որ այդ ուղղությամբ բավարար ջանքեր չեն ներդրվել:

Հայ-վրացական հարաբերությունների ջավախյան օրակարգում պետք է ընդգրկվեն հին խնդիրները, սակայն նոր և ադյունավետ լուծում ստանան:

Շուտով մոտենում է նոր ուսումնական տարին, սակայն հայկական դպրոցներում երկլեզու դասագրքերի հարցը իսկական պատուհաս է դարձել և մեծապես խոչընդոտում է Ջավախքում որակյալ միջնակարգ կրթության կազմակերպմանը: Դասագրքերի հարցը քննարկվում է հայ-վրացական համատեղ հանձնաժողովի կողմից, սակայն դեռ հարց է այս տարի կհասցնեն կատարել անհրաժեշտ փոփոխությունները:

Կարևոր է նաև բարձրացվի այն հարցը, թե ինչու վրացական անցակետերում արգելում են հայկական գրականություն անցկացնել: Օրինակ` արգելք չկա ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլիի շրջանում ադրբեջանալեզու գրականություն անցկացնել:

Նմանատիպ հարցերում Հայաստանը հստակ պետք է ուրվագծի, որ պաշտպանում է տեղի հայ բնակչության իրավունքները, այլ ոչ թե խառնվում է Վրաստանի ներքին գործերին կամ տարածքային պահանջներ ներկայացնում:

Ջավախքում այսօր օրհասական է տեղի բնակչության զբաղվածության խնդիրը, և ռուսական ռազմաբազայի լիկվիդացումից հետո տղամարդկանց մեծամասնությունը արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան: Հայաստանում սոցիալ-տնտեսական պայմաններն ավելի բարենպաստ չեն Ջավախքին օգնելու համար, սակայն խնդրի լուծման համար ցանկալի տարբ երակ կլիներ երկու երկրների կառավարությունների միջև հատուկ պայմանավորվածության ձեռքբերումը: Այսպես, ՀՀ կառավարությունը առաջարկով կարող է դիմել վրացական կողմին, Ջավախքի տարածքում հայկական ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծել: Այստեղ հարկ է շեշտել հայկական ներդրումների փաստը, քանի որ թուրք-ադրբեջանական կապիտալի հոսքը միայն լրացուցիչ վտանգներ կստեղծի Ջավախքում հայկական գործոնի թուլացման համար: Հայ բիզնեսմենները, հաշվի առնելով Ջավախքի բնակլիմայական պայմանների առանձանհատկությունները, կարող են գործունեություն ծավալել և նպաստել տեղի հայ բնակչության համար աշխատատեղերի ստեղծմանը: Չնայած արդեն նախադեպ կա, որ Ջավախքում հայ բիզնեսմենի գործուներությունից տուժում է հենց տեղի հայ բնակչությունը:

Կարևոր նախագիծ կարող է դառնալ տարածաշրջանային զբոսաշրջության ամբողջական փաթեթեի ստեղծումը, օրինակ` Վրաստան-Հայաստան տուրի կազմակերպումը: Այսպես, զբոսաշրջիկը կարող է հանգստի մեկնել Վրաստանի ծովային հատվածներ, այնուհետև կանգ առնել Ջավախքում, որտեղ կառաջարկվի հանգստի առավել ակտիվ տարբերակներ, օրինակ` զոբսաշրջիկը կկարողանա ձկնորսությամբ զբաղվել կամ մասնակցել գյուղատնտեսական գործընթացների, էկոգյուղակ ստեղծել, իսկ այունեհետև հանգիստը շարունակել Հայաստանի լեռնային հատվածներում: Այս կերպ օտարերկրացի զբոսաշրջիկը հնարավորություն կստանա միանգամից այցելել տարածշրջանի երկու երկիր և ծանոթանալ բազմաբազան լանդշաֆտային պայմանների հետ: Արդյունքում, կաշխուժանա նաև Ջավախքի բնակչության կյանքը:

Ջավախքում խնդիրները բազմաթիվ են, սակայն դրանցից շատերի համար հնարավոր են լուծումներ գտնել, եթե քաղաքական կամք ու պատշաճ ուշադրություն հատկացվի, իսկ Ջավախքում հայկական գործոնի պահպանումը մեր ազգային անվտանգության հրամայականներից է, ուստի հապաղել չի կարելի:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

 

 

Լրահոս
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսի ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 17 Արցախը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման ցանկացած սցենարի Գործի է դրված «տարածքներ խաղաղության դիմաց» մոդելը Թուրքիան ահաբեկչական խմբավորման գրոհայիններին Սիրիայում զինում է ռազմատեխնիկայով և սեփական բանակի համազգեստով Տավուշի ուղղությամբ այսօր ՀՀ զինծառայող է վիրավորվել․ Նիկոլ Փաշինյան Արցախը չունի ներկայացուցիչներ, Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն. Արթուր Ղազինյան Զինված հանցագործները կրակ են բացել Բեռլինի կենտրոնում, մեկ մարդ մահացել է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը Մյունխենում. ՏԵՍԱՆՅՈՒԹ 2020 թվականի հունվարը մարդկության պատմության մեջ ամենատաքն է եղել Թուրքիան կրկին լրացուցիչ զորքեր է ուղարկել Իդլիբ Փորձագետներն ասել են Մունկի «Ճիչը» կտավի գույնի փոխվելու պատճառը Կարևորվել է Երևանի և Պրահայի միջև ուղիղ չվերթների հաստատումը Սեյրան Օհանյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին Թայվանում 5,4 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել Մելիք-Շահնազարյան. Մեր ԱԳՆ-ի գործուն մասնակցությամբ բանակցություններում նվազեցվում է Արցախի իշխանության կարգավիճակը Ստացվում է՝ սև խավիարի պատմությունը սուտ չէ․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատաիրավական կարգավիճակ չի կարող ունենալ, դատաիրավական կարգը հաղթահարված չէ. պաշտպան (տեսանյութ) Եթե ամեն իշխանություն իրեն տհաճ մարդկանց նկատմամբ սկսի հետապնդումներ, մենք չենք կարող ապահովել մինիմալ իրավական վիճակ. Analitik.am-ի գլխավոր խմբագիր ՊԲ շտաբում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, քննարկվել են Արցախի ԶՈՒ-երում մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցեր Հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն այս շաբաթ արձակել է շուրջ 1100 կրակոց. ՊԲ Սա գործընթաց է թե՛ մամուլում, թե՛ քաղաքական դաշտում քննադատությունը լռեցնելու համար. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ հետապնդումներն ուղղակի հետպնդումներ են «Antifake.am»-ի նկատմամբ՝ որպես ազատ մամուլի. Աստղիկ Մաթևոսյան (ՏԵսանյութ) Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ինձ մեկուսացնել հանրաքվեի քարոզարշավի ընթացքում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Իրավաբանությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է հիբրիդային գիտություն. Արսեն Բաբայան Կորոնավիրուսը հասել է Եգիպտոս «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը «սև խավիարի գործով» որպես մեղադրյալ կանչվել է ՀՔԾ․ ուղիղ 23-ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Իրավապաշտպան Արսեն Բաբայանը մանրամասներ ներկայացրեց իրեն վերաբերող քրեական գործի մասին (տեսանյութ) Անթույլատրելի գործընթացներ են ընթանում. Տ.Աբրահամյան Ստամբուլում 7-հարկանի շենք է փլուզվել (լուսանկարներ) Արցախում 23-ամյա զինծառայող է զոհվել (թարմացված) Լարսը բաց է Երևանում և 8 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ «Հրապարակ». ԲՀԿ-ն որոշեց չմասնակցել հանրաքվեին. մանրամասներ քաղխորհրդի նիստից «168 ժամ». 5 մանիպուլյացիա ԱԺ ամբիոնից՝ Սահմանադրական դատարանի մասին «Ժողովուրդ»․ Վեթինգի գաղափարը վերակենդանանում է «Հրապարակ». Հարթակ ենք ստեղծում «այո»-ն բացառող կարծիքների համար. Ռուբեն Մելիքյանը՝ «ոչ»-ի շտաբի մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan