AM | RU
USD
EUR
RUB

Ախալքալաքում վրացական ռազմաբազայի հիմնումը անվստահության սեպ կարող է խրել Ջավախքի և Թբիլիսիի միջև

 

Ախալքալաքի նախկին ռուսական ռազմաբազայի տարածքում բացվել է մարտական պատրաստության ուսումնական կենտրոն, որը կրում է 2008թ. օգոստոսի վրաց-ռուսական պատերազմի ժամանակ զոհված սպա Զազա Պերաձեի անունը:

Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը կատարվել է նորակառույց շենքի մոտ, որին ներկա են եղել Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, ՊՆ փոխնախարար Դավիթ Եբրալիձեն, ինչպես նաև Սամցխե-Ջավախքի ղեկավար Ակակի Մաչութաձեն, Ախալքալաքի մունիցիպալիտետի կառավարիչ Համլետ Մովսիսյանը,Նինոծմինդայի կառավարիչ Գագիկ Կարսլյանը և ՏԻՄ այլ պաշտոնյաներ:

Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ՊՆ-ի կայքէջը, կենտրոնի կառուցումը դեռևս չի ավարտվել: Շինարարական ընթացքի մեջ է զորանոցները, ճաշարանը: Մինչ 2019թ-ը նախատեսում են կառուցել նաև սպորտդահլիճ, հանրակացարաններ և այլ շինություններ:
Այս կենտրոնի շինարարության հիմքերը դրվել է դեռևս մեկ տարի առաջ նախկին պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի օրոք: Վերջինս հիմնարկեքի արարողությանը նշել է. «Սա պատմական որոշում է, որն ընդունել է Վրաստանի կառավարությունը։ Այստեղ խորհրդային բանակն է եղել, իսկ այժմ այն նոր որակական հատկանիշներ է ձեռք բերելու։ Բոլոր զինծառայողները, այդ թվում նաև ժամկետայինները, նախնական մարտական պատրաստությունն անցնելու են հենց այդտեղ։ Իհարկե դրանից հետո այս շրջանի կյանքն ավելի ակտիվ կլինի, քանի որ այդ կենտրոնին սպասարկելու համար պետք կլինի տեղի բնակչության ռեսուրսը»,- հայտնել է Իրակլի Ալասանիան։

Ալասանաին մատնանշեց այն ռազմավարությունը, որ Վրաստանը որդեգրել էր իր տարածքում գտնվող նախկին ռուսական ռազմաբազաների նկատմամբ: Խորհրդային միության տարիներին Վրաստանի տարածքում ռուսական ռազմաբազաներ էին տեղակայված Բաթումիում, Ախալքալաքում, Վազիանում և խաղաղապահ ուժեր և ԱՊՀ-ի ռազմաբազա Գուդաութեում: Վրաստանի տարածքից ռուսական զորամասերի դուրսբերման պահանջը վաղուց էր վրաց-ռուսական հարաբերությունների օրակարգում:

Այդ հարցի շուրջ համաձայնագիր էր ստորագրվել դեռևս 1999թ-ի նոյեմբերի 17-ին Ստամբուլում կայացած ԵԱՀԿ համաժողովի ժամանակ, որը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի մի մասն էր կազմում: Այդ պայամանգրի համաձայն, Մոսկվան պարտավորվում էր իր ռազմաբազաները լիկվիդացնել Վազիանում և Գուդաիթիում, սակայն ՌԴ-ի օրենսդիր մարմինը այն հաստատեց միայն 2006թ-ին: Մինչ այդ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ կողմերը մի շարք փաստաթղթեր էին ստորագրել, որոնցում ամրագրվել էր նաև Ախալքալաքից և Բաթումիից ռազմաբազաների հեռացումը:

Ախալքալաքից ռուսական ռազմաբազայի լիկվիդացումը մի քանի փուլով տեղի ունեցավ, որն ավարտվեց 2007թ-ի հունիսի 27-ին, երբ շենքը տրվեց վրացական կողմին: Քայլ առ քայլ կատարվեց նաև մնացած ռազմաբազաների լիկվիդացումը:

Ռուսական ռազմաբազայի տեղակայումը Ջավախքում հոգեբանական նշանակություն ուներ ջավախահայության համար, քանի որ սահմանակցում է Թուրքիայի հետ: Միֆ թե՞ իրականություն, սակայն Ջավախքում հայերը վստահ էին, որ ռուսի ներկայությունը կանխում է թուրքական զորքերի առաջխաղացումը: Այդ է պատճառը գուցե, որ պաշտոնական Թբիլիսիի կողմից Ջավախքը դիտարկվում է ռուսամետ մի տարածաշրջան, որտեղ միշտ ցանկալի է ռուսական տարրի վերադարձը: Ուստի Վրաստանի իշխանությունները նախկին ռուսական ռազմաբազաների տարածքում, ինչպես Վազիանում, այնպես էլ Ախալքալաքում ուսումնական կենտրոններ են հիմնում: Դա ունի նաև հոգեբանական նշանակություն: Նախկին ռուսական ռազմաբազաների տարածքում ծածանվում են վրացական դրոշները, ինչը Վրաստանի ինքնիշխանության վերջնական ամրագրումն է:

Ախալքալաքում ստեղծելով ռազմական ուսումնական կենտրոն` Վրաստանն ավելի շատ ներքին խնդիրների լուծում է հետապնդում: Բանակը սովորաբար արտաքին խնդիրների լուծմանն է ուղղված, սակայն սա այն եզակի դեպքերից է, երբ իշխանությունները այս կերպ ազդակներ են ուղարկում տարածաշրջանի բնակչությանը, որ անջատողականության կամ անհնազանդության ցանկացած ալիք կարճ ժամանակահատվածում կարող է ճնշվել: Այս ամենը լրացուցիչ անգամ ցույց է տալիս, որ Վրաստանը չի վստահում Ջավախքի հայկական բնակչությանը, որը լրացուցիչ սեպ է խրում առանց այն էլ իզոլացված Ջավախքի և Թբիլիսիի միջև: Այս արգելքները հաղթահարելու համար կարևոր է, որ տեղի բնակչությունն ընգրկվի մարտական պատրաստության կենտրոնի աշխատանքների մեջ, որպեսզի վստահության կամուրջն հիմնվի:

 Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

Լրահոս
Ինչու Փաշինյան-Սահակյան հանդիպմանը չեն տեղադրել Արցախի դրոշը Կա ընդամենը մեկ բան, որ արել է Մոնթեն ու չի արել Վիտոն ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը Կամո Փիրուզյանի սպանության գործով նիստը շարունակվեց առանց տուժող կողմի ներկայացուցիչների Եթե Ադեկվադները կարողանան թեկուզ մի քանի Պոողոս սպանել, մեծ գործ արած կլինեն Դու արժանի չես սրան, Երևան... Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները պետք է պատրաստ լինեն հակազդելու ադրբեջանական հակաքարոզչությանը Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետին Վիտալի Բալասանյան. Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում է Մենք տնտեսության, մշակույթի և մյուս ոլորտներում կապերը զարգացնելու լավ հնարավորություններ ունենք. Վրաստանի վարչապետ Դարձի՛ր բարերար. գործարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքը Լենա Նազարյանը շարունակում է մնալ քննադատությունների կիզակետում․ «Մեդիա պաշտպան» Իրականացվող տնտեսական քաղաքականությունը համադրելի չէ տնտեսական հեղափոխության հետ.ՏԶՆԿ նախագահ (տեսանյութ) Պաշտպան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգումն ակնհայտ է Նիկոլ Փաշինյանի և Գեորգի Գախարիայի համատեղ ասուլիսը.Ուղիղ Վիտալի Բալասանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ միացում Արցախից Մենք ուզում ենք կանխարգելել տուբերկուլյոզի տարածումը Երևանում, որի մասին չեն մտածում մեր այրերը Բացահայտվել են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր.ԱԱԾ Շատ էի ցանկանում, որ լուրը համոզիչ ձևով հերքվեր, բայց... «168 ժամ»․ Այս պայմաններում մարդն ի՞նչ հույսով պետք է իր գումարները ներդնի տնտեսության մեջ «Փաստ». Փա­շի­նյա­նը չի կտրի «սու­պեր­վար­չա­պե­տա­կան» հա­մա­կար­գի ճյու­ղը, որի վրա նստած է «Իրատես». Ինչ են խոսել Նիկոլն ու «կիրթը» «Փաստ». Փաշինյանի թիմում շատ լուրջ տարաձայնություններ կան «Հրապարակ». Նորաշենի նախկին համայնքապետը դատական հայց է ներկայացրել Արարատի մարզպետի դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 15 Համայնքապետի ԺՊ-ն արգելում է ինձ խոսել զինվոր որդիներիս հետ Արփինե Հովհաննիսյան. Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը և մանիպուլիացիաների հօդս ցնդելը Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն ՍԴ դատավորներն ապացուցեցին, որ ոչ սրա-նրա դռան տակ վնգստացող են, ոչ էլ ամբոխից վախեցող. Վահագն Վարագյան Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ Թուրքիան և սիրիական զինված ընդդիմությունը հարձակում է գործում Մանբիջի դեմ. ԶԼՄ-ներ Շանս կա, որ շուտով կունենանք արդեն երրորդ կայացած պետական ինստիտուտը ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ նախաձեռնությունը Տարեվերջին, երբ հայտնի է դառնում, որ ցուցանիշները «հեղափոխական» չեն, առաջանում է գործարարների շրջանում կոնսոլիդացիայի կարիք. փորձագետ Դատարանը կասեցրել է իր մարդուն համայնքապետի ժպ նշանակելու մասին Գարիկ Սարգսյանի որոշումը Պողոսին պետք է վերադաստիարակել՝ ստանալով Պետրոսի, «սպանել» Պողոսին, ասել է թե «ստանալ» Պետրոս «Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը. հայտարարություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan