AM | RU
USD
EUR
RUB

Ջավախքի հայկական ՀԿ-ների խորհուրդը շնորհավորել է Վրաստանի ժողովրդին ազատ կամք արտահայտելու առիթով

 

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարություն է տարածել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է. 

«Ս.թ. հոկտեմբերի 1-ին կայացած Վրաստանի խորհրդարանական ընտրությունները եւ հետագա իրադարձությունները իսկական բարեփոխումների ակնկալիքով են ընդունվել մեր երկրամասում։ Շնորհավորում ենք Վրաստանի ժողովրդին՝ բոլոր դժվարությունները հաղթահարելով իր ազատ կամք արտահայտելու առիթով, եւ «Վրացական երազանք» դաշինքին՝ հասարակության մեծամասնության վստահության քվեն ստանալու կապակցաբար։

Հատկանշական է ոչ միայն ընդդիմադիր դիրքերից ընտրություններին մասնակցած «Վրացական երազանք» դաշինքին ի նպաստ հասարակության մեծամասնության կողմից քվեարկելու փաստը, այլ նաեւ՝ երկրի նախագահի կողմից այդ արդյունքներ ընդունելու փաստը։ Վարդերի Հեղափոխությունը մոտ տասը տարի անց տվեց իր պտուղը. ժողովուրդը արտահայտեց իր կամքը եւ գործող իշխանությունը ենթարկվեց այդ կամքին։ Վրաստանի անկախությունից ի վեր, առաջին անգամ ստեղծվել են խաղաղ ու օրինական ձեւով իշխանափոխություն կատարելու բոլոր նախադրյալները։

Նույնքան հատկանշական է այն փաստը, որ պաշտոնական արդյունքների համաձայն, Սամցխե-Ջավախքում քվեարկությունը եղել է ի նպաստ իշխանությունների եւ նրանց կողմից առաջադրված մեծամասնական թեկնածուներին։ Հաշվի առնելով հասարակության մոտ առկա դժգոհությունը գործող իշխանությունների նկատմամբ, այս փաստը վկայում է մեր երկրամասում ստեղծված հալածանքի, սպառնալիքների ու վախի մթնոլորտի եւ ընդհանրապես ժողովրդավարության սկզբունքներից հեռու լինելու մասին։

Չնայած խորհրդարանում նոր մեծամասնությունը դեռեւս պետք է իր արդյունավետ գործունեությունը ցույց տա, նոր մեծամասնության ղեկավարը անցած մի քանի օրերի ընթացքում հասցրեց հայերի նկատմամբ հակասական եւ մտահոգության տեղիք տվող մտքեր հրապարակել։

Այդուամենայնիվ, Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակեր­պու­թյունների խորհուրդը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացման համար այս կարեւոր հանգրվանի շեմին՝ հայտարարում է իր լավատեսությունը, որ ընտրություններով սկսված փոփոխությունները կունենան իրենց շարունակությունը եւ ինչպես Վրաստանի ամբողջ հասարակության, այնպես էլ՝ մեր երկրամասի ժողովուրդի համար կբերեն իսկական բարեփոխումներ՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական եւ հոգեւոր բնագավառներում։ Մենք այս լավատեսությամբ հայտնում ենք մեր պատրաստակամությունը նորընտիր իշխանությունների հետ գործակցաբար՝ օբյեկտիվ, արդարացի եւ իրավականորեն լուծելու մեր երկրամասի բոլոր խնդիրները, հանուն Վրաստանի կայուն եւ ժողովրդավար զարգացման»։

 

Լրահոս
Իրանը հայտարարում է, թե միջուկային գործարքի առջև դռները դեռևս բաց են Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն. Միքայել Մինասյան Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար սահմանված պատիժը կխստացվի Հեռախոսային խոսակցությունները կգաղտնալսի նաև ոստիկանությունը. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքը Փողոցներ փակելն այլևս նոր իրականության մեջ չի տեղավորվում. Գարիկ Սարգսյան ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Միակողմանի քննությունը չի բացահայտելու «Մարտի 1-ի» ողջ ճշմարտությունը. Էլինար Վարդանյան ԱԺ նիստը՝ ուղիղ Անասնատերերը փակել են Երևան-Արարատ մայրուղին «168 ժամ». Թոշակառուն հիմա հավանաբար «լավ կապրի» «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանին կկանչեն Ազգային ժողով և պարզաբանում կպահանջեն «Իրավունք». Կոկորդիլոսասեր մարզպետի մորաքրոջ հարսը «կրկին փորձիր» տարբերակով մասնակցելու է մրցույթին «Հրապարակ». Հիմա էլ Լիլիթ Մակունցն է խմբագրում ասածները «Ժողովուրդ»․ Մարզեր կան՝ ընդամենը 1 սպանդանոց ունեն, ո՞նց հասցնեն «Փաստ». Փնտրվում են «քայլող» պատգամավորներ «Հրապարակ». Հայկ Մարությանը, ձեռ ու ոտ ընկած, վարկային կազմակերպություններից փող է ճարում «Փաստ». Տնտեսական հեղափոխություն կլինի, բայց միայն իշխանությունների կյանքում «Հրապարակ». Էդուարդ Աղաջանյանը վերաբացել է իր ակումբը, որտեղ Ամանորի գիշերն է անցկացրել ՔՊ վերնախավը «168 ժամ». Ինչպե՞ս են մի կողմից նվազեցնում հարկային բեռը, մյուս կողմից՝ գումարը հետ վերցնում «Իրատես». Գա­զի թան­կա­ցու­մը դո­մի­նո­յի է­ֆեկ­տով մի շարք ապ­րանք ու ծա­ռա­յու­թյուն է թան­կաց­նե­լու «Փաստ». Այս իշխանությունները շարունակում են գործել աչքաչափով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 21 2020 թվականին սպառողի համար գազի գնի հարցը դեռևս անորոշ է Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատավոր Աննա Դանիբեկյանին Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր Հայտնի է Արցախի համապետական ընտրությունների օրը «Հայաստանի ազգային հերոսներից» մեկն ըստ տարածված լուրերի խոցվել է թիկունքից արձակված երկու գնդակով «ՎԵՏՕ» շարժման գրասենյակ են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աշխատակիցներ Ալավերդյան. Պատգամավորների իմացությունը Արցախի հիմնախնդրի վերաբերյալ, միտինգային մակարդակի է Հովհաննես Խուդոյան. Թավադյանին շարունակում են կալանավորված պահել ցուցմունք կորզելու համար Իրանը սպառնացել է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը. ՏԵՍՆԱՅՈՒԹ Սեբաստիայում 3.7 մագնիտուդ ուժով երկրաշարժ է գրանցվել Մարալիկում միջպետական ճանապարհ են փակել (լուսանկարներ) Հերթական կարևոր պաշտոնանկությունը Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանը մեծացրել է իր անվտանգությունն ապահովող ծառայողների թիվը Գնում ենք ու բոլոր մարզերում ճանապարհները փակենք Մարինա Գրիգորյան. Վերջին 1,5 տարում չեմ տեսնում միտումներ, որ ՀՀ-ն լրջագույն մոտեցում ցուցաբերի տեղեկատվական անվտանգության հարցին Զինյալները փորձել են գրոհել Սիրիայում ռուսական Խմեյմիմ ավիաբազան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan