AM | RU
USD
EUR
RUB

Հայկական ռազմարդյունաբերության այսօրը. ամբողջ տանկի դետալների 20-25%-ը մենք ենք արտադրում (ֆոտո)

 

Չարենցավանի հաստոցաշինական գործարան. այստեղ է երկրորդ կյանք ստանում ՀՀ  ԶՈՒ  զինտեխնիկան:

Տարեկան  մոտ 300-320 դետալ է յուրացվում, նախագծվում  և պատրաստվում  վերանորոգվող  տեխնիկայի  համար՝ զրահատեխնիկա,  հրետանի, և  հատուկ  տեխնիկա:

«Հինը փոխարինում ենք մեր պատրաստածով: Այսօր ամբողջ տանկի դետալների 20-25%-ն արդեն նախագծվում և արտադրվում է այս գործարանում: Ամեն դետալին երաշիք չենք տալիս, մենք երաշխիք ենք տալիս ընդհանուր վերանորոգված տեխնիկային»,- ասում է գործարանի տնօրեն Հովիկ Ղարախանյանը` հավելելով, որ արդեն  հասցրել են յուրացնել զրահատեխնիկայի, հրետանային ու հատուկ տեխնիկայի մոտ 5500 դետալ, որի 70 տոկոսը բաժին է ընկնում տանկերին:

Դեռևս 1972-ից խորհրդային միության  զորահավաքային ծրագրով Չարենցավանի հաստոցաշինական գործարանը նախատեսված էր պատերազմի ժամանակ Տ72 տանկերի նորոգման   համար:   Այսօր  այստեղ նաև ԲՄ 21 գրադ կայաններ են արդիականացվում. շարժիչն են փոխարինում  նորով՝ բենզինայինը՝ դիզելայինով և կրակային մասն են ամբողջովին  նորոգում: Այս պահին վեցն ընթացքի մեջ են:

«Բոլորս ինժեներ-մեքենաշինարար ենք, մեզ համար կապ չունի, թե ինչ մեքենա. ինչ-որ մետաղից է կարող ենք վերանորոգել, արտադրել, արդիականացնել»,-շեշտեց ՀՀ ՊՆ ռազմաարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանը:

Վերջինը տեղեկացրեց, որ  ստեղծված են շրջիկ, արտագնա  վերանորոգող խմբեր, որոնք պարբերաբար այցելում են  զորամասեր,  ավելին՝ մեկնում են տարբեր երկրներ, որոնց անուններն օբյեկտիվ հանգամանքներից ելնելով՝  չգաղտնազերծվեցին:

Հիշեցնենք, որ 2012-ին Հայաստանի Հանրապետության «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ի և Ռուսաստանի Դաշնության «Ուրալվագոնզավոդ» գիտաարտադրական կորպորացիա» ԲԲԸ-ի միջև ստորագրվեցին շրջանակային պայմանագրեր։

Ուրալվագոնզավոդ» ընկերությունը զրահատեխնիկայի արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերությունն է Ռուսաստանում, որը մասնավորապես զբաղվում է տանկերի արտադրությամբ, արդիականացմամբ և նորոգմամբ։



Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

Լրահոս
Հանրաքվե են անցկացնում, որ Սորոսի գրպանային դատավորներին նշանակեն՝ օրինակ Արսեն Խառատյանի փեսային. Նարեկ Մալյան Կորոնավիրուսի պատճառով Ադրբեջանը փակում է Իրանի հետ սահմանը Հետաքրքիր զարգացումներ Ամուլսարի շուրջ. ի՞նչ են ծրագրել իշխանությունները «Արթնացե՛ք, պատրաստվե՛ք, այդ վիրուսը կարող է արդեն ճանապարհին լինել». ԱՀԿ Իրանում կորոնավիրուսից պատգամավոր է մահացել Չվերթների չեղարկումը կապված է ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխություններով Հունաստանն արցունքաբեր գազ է օգտագործել սիրիացի փախստականներին կանգնեցնելու համար ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցները պատասխանել են Արսեն Թորոսյանին Հայկ Ալումյանը՝ «Մարտի 1»- ի իրադարձությունների ու միֆերի մասին Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան թռիչքները Նարեկ Մալյանը մասնակցում է «Սորոսը և բաց հասարակությունը. գլոբալիզմի մետապոլիտիկան» գրքի շնորհանդեսին. Տեսանյութ Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի «Սոցիալական շարժման» համաժողովը. ՈՒՂԻՂ Գրիպի դեպքում պետք չէ ջերմությունն իջեցնել. մասնագետ Սպասվում են տեղումներ «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» աշխատակիցներին սպառնացել են քրեական հետապնդմամբ Արցախի ՊԲ հրամանատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Մարտի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ. 32 երթուղու գործունեությունը ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 60-ը «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսը՝ ուղիղ. ՈՒՂԻՂ Աշոցքում և Սարավան-«Զանգեր»-ում ձյուն է տեղում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Սահակ Մաշալյանը «Վերնատուն» ակումբում քննարկվել են վերջին իրադարձությունները Սիրիայում Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2835-ի «Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը ոչ թե 34 է, ինչպես երկրի իշխանություններն են պնդում, այլ 210». BBC «Հրապարակ»․ Ժամանակին փաստաբանությունից էին դատական համակարգ գնում, հիմա դատավորներն են երազում փաստաբան դառնալ «Ժողովուրդ»․ Վճռաբեկ դատարանը լուծարելու պահը չի հասունացել. Երվանդ Խունդկարյան «Հրապարակ». Այս գործն իրավաբանության հետ կապ չունի «168 ժամ». Պաշտոնյաների պարգևավճարների տրման նոր, գաղտնի համակարգը. ինչպիսի՞ հետևանքներ կլինեն «Փաստ». Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված թվերից դժգոհ են «Ժողովուրդ». ՀՀ-ում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը. ո՞րն է պատճառը «Փաստ». Իշխանությունները նետվել են կենաց ու մահու կռվի «168 ժամ». Իշխանության դեգրադացիայի մեխանիկան «Հրապարակ». ՍԴ դատավորները մերժել են իշխանության հետ հանդիպումը «Փաստ». Արսեն Թորոսյանը «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» տնօրեն է նշանակել Հարկայինի ծառայողի «Փաստ». Քննարկվում է զորակոչային տարիքի շեմը բարձրացնելու հարցը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 29 Արվեստի պատմության ամենաթանկարժեք երեք կտավները Ինչպե՞ս տարբերել սովորական գրիպը կորոնավիրուսից. վախենա՞լ «չինական ժանտախտից». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Չինաստանը մասնագետների խումբ է ուղարկել Իրան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan