Բաթումում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմ

Բաթումում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմ

Բաթումի երաժշտական կենտրոնում ցուցադրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվերով փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի նկարահանած «Հայ ժողովրդի պատմությունը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին. Հայոց ցեղասպանություն» փաստավավերագրական ֆիլմը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ցուցադրությունից առաջ ելույթ են ունեցել Արարատ քահանա Գումբալյանը, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, Ռուբեն Գևորգյանցը և ֆիլմի ռեժիսոր Գեորգի Կևորկովը: Բանախոսները կարևորել են հայ գաղթօջախներում նման ֆիլմերի ցուցադրումը` ընդգծելով դրանց արժեքը արտերկրում բնակվող հայերին հայկական մշակույթին ու հայոց պատմությանը հասու դարձնելու տեսանկյունից:

Բաթումում գտնվող Հայ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի գլխավորած պատվիրակությունը Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանի, ինչպես նաև Երևանի թատրոնի ու կինոյի ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանի հետ Բաթումի հայկական Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում ներկա գտնվեցին հունիսի 14-ին Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ոգեկոչման կարգին, որը մատուցվեց Արարատ քահանա Գումբալյանի կողմից: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը, որից հետո ծաղկեփնջեր զետեղեցին հայ-վրացական բարեկամությունը խորհրդան շող խաչքարին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում