AM | RU
USD
EUR
RUB

Վ.Չախալյան. «Սաակաշվիլիի իշխանության մնալու դեպքում նոր թափ են ստանալու դեպի Ջավախք թուրքական ներթափանցման գործընթացները»

 

Ջավախքում ապօրինի բանտարկված քաղաքական և հասարակական գործիչ Վահագն Չախալյանն ուղերձ է հղել ջավախահայությանը: Times.am-ը ներկայացնում է ուղերձն ամբողջությամբ.

«Սիրելի հայրենակիցներ,

2012թ. հոկտեմբերի 1-ին Դուք գնալու եք քվեարկության՝ ընտրելու Վրաստանի խորհրդարանի կազմը:

Ես կոչ եմ անում Ձեզ ընտրություն կատարելիս քաջ գիտակցել, որ քանի դեռ բանտում կամ աքսորում են գտնվում «Միասնական Ջավախքի» անդամները, այլ ջավախքահայ քաղաքական գործիչներ և ակտիվիստներ, Ջավախքում ոչ մի ընտրություն չի կարող ազատ, արդար և լեգիտիմ համարվել:

Ընտրություն կատարելիս քաջ գիտակցեք, որ Սաակաշվիլիի իշխանության մնալու դեպքում նոր թափ են ստանալու դեպի Ջավախք թուրքական ներթափանցման գործընթացները: Սաակաշվիլիի իշխանության մնալը նշանակում է, որ Ջավախքում բազմապատկվելու են անօրինական ձերբակալությունները և սեփականության բռնագրավման դեպքերը, բանտում են մնալու ջավախքահայ քաղբանտարկյալները, շարունակվելու է հայկական դպրոցների դեմ գրոհը, աշխատանքից են ազատվելու հայ ուսուցիչները և ծառայողները, խոնարհվելու են հայկական եկեղեցիները, մի խոսքով՝ շարունակվելու են այն բոլոր խայտառակ երևույթները, որոնց մենք ականատես ենք 2004-ից՝ Սաակաշվիլիի իշխանության գալու տարուց:

Այսօ՛ր, ա՛յս ընտրություններում Սաակաշվիլիի համար աշխատողները աշխատում են Ջավախքի հայաթափման ծրագրերի իրականացման օգտին, ինչը հանցանք է սեփական ազգի դեմ և պատժելի է ամբողջ խստությամբ:

Սիրելի հայրենակիցներ,

Ես կոչ եմ անում Ձեզ քվեարկության ժամանակ որոշում կայացնելիս կուլ չգնալ ճնշմանը և սպառնալիքներին: Առաջնորդվեք բացառապես Ձեր խղճի և համոզմունքների թելադրանքով և հայրենի Ջավախքի շահի գիտակցմամբ:

Վահագն Չախալյան,

Ռուսթավի N1 քրեակատարողական հիմնարկ

Լրահոս
Տեսանյութ՝ որտեղ երևում է, թե ինչպես է ավտոմատով զինված անձը կրակոցներ արձակում Ոստիկանապետի ԺՊ-ն բանակցում է «Էրեբունի պլազայում» կրակ բացած անձի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոստիկանապետի մեքենայով տարան կրակողին «Լուսավոր Հայաստան». Քաղաքական մեծամասնությունը միայն խորացրեց կոռուպցիայի վերաբերյալ կասկածները Վիկտոր Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Պուտինը Հոլոքոստն անվանել է Իսրայելի և Ռուսաստանի ընդհանուր ողբերգությունը Ոստիկանապետն անձամբ է բանակցություններ վարում. Աշոտ Ահարոնյան Կրակոցներ՝ «Էրեբունի պլազայի» շենքում. Դեպքի վայրում է նաև ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն «Էրեբունի պլազայում» զինված անձի հետ բանակցությունները վարում է անձամբ ոստիկանապետի ԺՊ-ն. մանրամասներ Ի՞նչ է կատարվում Էրեբունի Պլազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ Էրեբունի պլազայում ավտոմատավորը պատանդ է վերցրել «Թրանսփարանսին» նման շաբաշներ է անում Հայաստանում իշխանությունը զավթած խմբակին, որովհետև իրենք նույնպես փայատեր են Ոստիկանության «սպեցնազը» ևս ժամանեց Էրեբունի պլազա Կրակոցներ՝ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում. ՈՒՂԻՂ Թիրախը եղել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ. մանրամասներ ԱԳ նախարարների հանդիպումից Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն Կրակոցներ «Էրեբունի» պլազայում. ավտոմատներով ոստիկաններ ժամանեցին. ՏԵՍԱՆՈՒԹ Հրապարակվել է իրականությանը չհամապատասխանող նյութ Դուք չեք հավատա, բայց ոստիկանությունում ԼԳԲՏ քարոզով զբաղվող սորոսական ՀԿ-ները դասընթացներ են իրականացնում. Մալյան Կոտայքի մարզի խորհրդի նիստը՝ ուղիղ Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի (տեսանյութ) Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց Չինաստանը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհանի 11 մլն բնակչի արգելել է լքել քաղաքը Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ ղեկավարների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը Առաջարկում եմ Փաշինյանը, իր այս թիմով ու այս գույներով շրջի Հայաստանի գյուղերով, բայց հանկարծ Շուռնուխ չմտնեք Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Եթե պետք է, հելնենք, վիճենք, ծեծենք իրար, պրոբլեմ չկա... Սասուն Միքայելյան Կադիրովը՝ «մահվան խմբեր» ստեղծող «ուռոդների» վերաբերյալ Պուտինի հայտարարության մասին «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով քննարկումը՝ ուղիղ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1 Որևէ ցույց չի լինելու. Նիկոլ Փաշինյանը՝ սպանդանոցների մասին Ադրբեջանական կողմը բանեցնում է բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ. Աննա Նաղդալյան Կառավարության նիստը՝ ուղիղ Միսը պետք է մորթել սանիտարական պայմաններում, սակայն դա չպետք է բերի անիմաստ թանկացման Հույները պահանջում են ազատել իրենց կղզիները միգրանտներից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan