AM | RU
USD
EUR
RUB

Զ.Փոստանջյանը պատրաստվում է Վ.Չախալյանի հարցը բարձրացնել ԵԽԽՎ-ում

 

Վահագն Չախալյանի գործը քաղաքական հետապնդում է, քանի որ նա փորձում էր պաշտպանել ջավախահայերի իրավունքները՝ լեզվական, մշակութային, քաղաքական և այլն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: 

«Վահագն Չախալյանի նկատմամբ բանտերում ցուցաբերում են վատ վերաբերմունք: Վրացական բանտերում այդպիսի վերաբերմունքի ապացույցն են այն տեսանյութերը, որոնք ի հայտ են եկել Վրաստանի բանտերում բանտարկյալների նկատմամբ կիրառվող կտտանքների մասին»,- նշել է պատգամավորը:

Զ.Փոստանջյանը նաև տեղեկացրել է, որ ինքն այցելել է Ջավախք և տեսել է տեղի հայության բազմաթիվ խնդիրները. «Կոչ եմ անում ՀՀ կառավարությանը՝ ավելի գործուն քայլեր ձեռնարկել Վահագն Չախալյանին ազատ արձակելու և ջավախահայերի խնդիրները լուծելու համար»:

Պատգամավորը նաև տեղեկացրել է, որ պատրաստվում է Վ.Չախալյանի հարցը բարձրացնել ԵԽԽՎ-ում՝ շեշտելով, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են այդ հարցի շուրջ բանակցություններ վարել Վրաստանի իշխանությունների հետ:

Ասուլիսի մյուս բանախոս, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանն իր հերթին ընդգծել է, որ, որ Ջավախքում տիրող իրավիճակի համար մեղավոր է նաև ՀՀ-ի իշխանությունը, որը չի պաշտպանում ջավախահայերի իրավունքները:

«Այն, որ երեկ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակը մեր շահերից է բխում, առնվազն ցասում է առաջացնում՝ հաշվի առնելով Վրաստանում կտտանքների ենթարկված Վահագն Չախալյանի դեպքը, ինչպես նաև առհասարակ ջավախահայերի իրավունքների ոտնահարման դեպքերը Վրաստանում»,- ասել է Ա.Ենիգոմշյանը:

Բանախոսը նաև հայտնել է, որ թուրքերը, օգտվելով Ջավախքում ծավալված շինարարական, ենթակառուցվածքային ծրագրերից, բնակվում են Ախալքալաքում և այսօր այդ քաղաքում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել թուրքերեն խոսող մարդկանց. «Վտանգավոր է նաև Ջավախքում ծայր առած արտագաղթի տեմպերը, հայաթափումը»:

Լրահոս
Նավթի գները շարունակում են նվազել՝ Չինաստանից ստացվող լուրերի ֆոնին Նոր մահացու կորոնավիրուսը ներթափանցել է ևս երկու երկիր Էլիզաբեթ Երկրորդը ստորագրել է Brexit-ի պայմանների մասին օրինագիծը Ես պատրաստ եմ ձեզ լսել, իսկ դու՞ք Պուտինը հանդես է եկել կարևոր առաջարկությամբ «Էրեբունի պլազա»-ում կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. 33-ամյա տղամարդը ձերբակալվել է Այս տարի նախատեսվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ. Նիկոլ Փաշինյան Զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով. Ահարոնյան Նարեկ Սամսոնյանը բացահայտում է հերյուրանքներ տարածող ֆեյքերի ֆաբրիկաները վարողներին. Տեսանյութ Ուսումնական տագնապ N զորամասում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նոր տարվա միջոցառումները Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է վնազասերծվում «Էրեբունի պլազայում» կրակ բացողը Պուտինը պատմել է Լենինգրադի շրջափակման ժամանակ մահացած եղբոր մասին (տեսանյութ) Արտոնություն է տրամադրվել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը «Էրեբունի պլազայում» կրակ բացողը պատանդ է վերցրել մի տղայի ու պահանջել Վիկտոր Սողոմոնյանին՝ մանրամասներ. ՈԻՂԻՂ Աշխատող ուսանողների ուսման վարձը պետությունը կփոխանցի. օրենքի նախագիծ Տեսանյութ՝ որտեղ երևում է, թե ինչպես է ավտոմատով զինված անձը կրակոցներ արձակում Ոստիկանապետի ԺՊ-ն բանակցում է «Էրեբունի պլազայում» կրակ բացած անձի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոստիկանապետի մեքենայով տարան կրակողին «Լուսավոր Հայաստան». Քաղաքական մեծամասնությունը միայն խորացրեց կոռուպցիայի վերաբերյալ կասկածները Վիկտոր Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Պուտինը Հոլոքոստն անվանել է Իսրայելի և Ռուսաստանի ընդհանուր ողբերգությունը Ոստիկանապետն անձամբ է բանակցություններ վարում. Աշոտ Ահարոնյան Կրակոցներ՝ «Էրեբունի պլազայի» շենքում. Դեպքի վայրում է նաև ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն «Էրեբունի պլազայում» զինված անձի հետ բանակցությունները վարում է անձամբ ոստիկանապետի ԺՊ-ն. մանրամասներ Ի՞նչ է կատարվում Էրեբունի Պլազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ Էրեբունի պլազայում ավտոմատավորը պատանդ է վերցրել «Թրանսփարանսին» նման շաբաշներ է անում Հայաստանում իշխանությունը զավթած խմբակին, որովհետև իրենք նույնպես փայատեր են Ոստիկանության «սպեցնազը» ևս ժամանեց Էրեբունի պլազա Կրակոցներ՝ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում. ՈՒՂԻՂ Թիրախը եղել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ. մանրամասներ ԱԳ նախարարների հանդիպումից Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն Կրակոցներ «Էրեբունի» պլազայում. ավտոմատներով ոստիկաններ ժամանեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակվել է իրականությանը չհամապատասխանող նյութ Դուք չեք հավատա, բայց ոստիկանությունում ԼԳԲՏ քարոզով զբաղվող սորոսական ՀԿ-ները դասընթացներ են իրականացնում. Մալյան Կոտայքի մարզի խորհրդի նիստը՝ ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan