AM | RU
USD
EUR
RUB

Ջավախքում ընտրությունների կեղծման միջոցով Սաակաշվիլիի վարչակարգի իշխանության վերարտադրությունն անընդունելի է

 

ոտենում է հոկտեմբերի 1-ը, երբ Վրաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Դրանց մասնակցելու է նաև ջավախքահայությունը։ 2004-ից նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ Վրաստանը ղեկավարող և այսօր ընտրությունների միջոցով իր իշխանությունը վերարտադրել ձգտող քաղաքական ուժը ոչ միայն որևէ լուծում չի տվել Ջավախքի խնդիրներին, այլ ընդհակառակը, էապես սահմանափակել է ջավախքահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվական, կրթական և այլ իրավունքները։

Մասնավորապես`

- Ջավախքում առավել խիստ կերպով են գործադրվում հանրային կյանքի բոլոր ոլորտներում վրացերենի պարտադիր և անայլընտրանքային կիրառմանը վերաբերող օրենքները. վրացերենի չիմացության պատրվակով գործից են ազատվում և էթնիկ վրացիներով են փոխարինվում պետական հիմնարկներում աշխատող հայերը,

- հետևողական քայլեր են ձեռնարկվում Ջավախքում հայալեզու ուսուցման հիմքի վրա դպրոցական համակարգի վերացման ուղղությամբ, այդ թվում գնալով կրճատվում են հայոց լեզվի դասաժամերը հայկական դպրոցներում,

- վրաց ուժային կառույցները հակաօրինական միջոցներով մշտական ճնշման տակ են պահում Ջավախքի հասարակական-քաղաքական կյանքը,

- հետզհետե սահմանափակվում են հայաբնակ շրջաններում ՏԻՄ մարմինների լիազորությունները։

Սաակաշվիլիի վարչակարգը հալածանքների է ենթարկում այն հասարակական-քաղաքական գործիչներին և կառույցներին, որոնք իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն ջավախքահայության իրավունքների։ Վրացական ուժային կառույցների ուղղակի և անուղղակի ճնշումների, սպառնալիքների, շինծու քրեական գործեր հարուցելու և հեռակա դատավարություններ անցկացնելու արդյունքում 2008 թ-ից առ այսօր տասնյակ ջավախքահայ ակտիվիստներ ստիպված են եղել հեռանալ երկրից և/կամ դադարեցնել իրենց քաղաքական գործունեությունը։ Շինծու մեղադրանքների հիման վրա 10 տարվա ազատազրկման է դատապարտվել ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը:

Վրացական իշխանությունները արհամարհում են հալածանքները դադարեցնելու, Վահագն Չախալյանին և ջավախքահայ այլ ակտիվիստներին ազատ արձակելու Ջավախքի բնակչության, Հայաստանի և հայկական սփյուռքի գործիչների ու կազմակերպությունների կոչերը։
Ջավախքում այսօր տիրող անմխիթար վիճակի համար ամբողջ պատասխանատվությունը կրում է բացառապես Սաակաշվիլիի վարչակարգը։ Ջավախքահայությունը քաջ գիտակցում է, որ իշխող կուսակցության վերընտրման դեպքում ջավախքահայության տարրական իրավունքների ոտնահարման քաղաքականությունը ոչ միայն չի դադարի, այլ ընդհակառակը' նոր թափ կստանա։

Ջավախքահայության հիմնական քաղաքական իրավունքներից մեկը ազատ, արդար և մրցակցային ընտրությունների միջոցով Վրաստանի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման գործընթացներին մասնակցելն է։ Ինչպես և ջավախքահայության այլ իրավունքները, այս իրավունքը ևս ներկայումս կոպտորեն ոտնահարվում է Սաակաշվիլիի վարչակարգի կողմից։ Նախընտրական շրջանում վրաց իշխանությունների ապօրինի գործողությունները, ընդդիմության ակտիվիստների նկատմամբ ճնշումների և հալածանքների աննախադեպ ալիքը վկայում են այն մասին, որ Սաակաշվիլիի վարչակարգը պատրաստ է վարչական և ուժային ռեսուրսի օգտագործման միջոցով կեղծելու Վրաստանի հայաբնակ շրջաններում ընտրությունների արդյունքները։ Այսինքն, ընտրությունները կարող են կեղծվել նույն այն մեթոդներով, որոնք Ջավախքում գործի էին դրվել 2006, 2008, 2010թթ. ընտրությունների ժամանակ։

Հաշվի առնելով վերոնշյալը' «Երկիր» միությունը պահանջում է Սաակաշվիլիի վարչակարգից և նրա ջավախքյան գործակատարներից ընտրությունների օրը և ձայների հաշվարկի ընթացքում չբռնանալ ջավախքահայության ընտրական իրավունքների վրա և գործի չդնել քվեարկության արդյունքների կեղծման մեխանիզմը։ Վրաստանի հայաբնակ շրջաններում ընտրությունների կեղծման միջոցով Սաակաշվիլիի վարչակարգի իշխանության վերարտադրությունն անընդունելի է։

Լրահոս
Քարոզչական տրամաբանությունը` Նիկոլ-Գրիչ-Իկռա-ընտանիք. Նարեկ Սամսոնյան Ավագանու «Իմ քայլի» անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ասուլիսը՝ տեսանյութ Պայքարը Նիկոլի եւ Սահմանադրության միջեւ է. Դավիթ Հարությունյան Ն․ Փաշինյանի ասուլիսները ունեն մեկ նպատակ՝ շարունակել խաբել ժողովրդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ասուլիս՝ հայ-ղազախական տնտեսական սկանդալի մասին․ ուղիղ Ես այդ հայտարարությունը լուրջ չեմ ընդունել. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանի հրապարակած «ապացույցների» մասին Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի Խաբարովսկից Մոսկվա թռչող ինքնաթիռը ռումբի մասին ահազանգի պատճառով ընդհատել է թռիչքն ու օդանավակայան վերադարձել Սողոմոնյան կղզիներում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վարչապետը՝ ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ ՈՒՂԻՂ Ավագանու անդամի արարքի համար քաղաքական պատասխանատվություն է կրում անձամբ Նիկոլ Փաշինյանը Փակել սահմանամերձ Աչաջուրի ծննդատունը նշանակում է դատարկել այդ համայնքը (տեսանյութ) Իրանի նախագահը բնակիչներին կոչ է անում դիմակայել Թրամփի ճնշմանը Բիլ Գեյթսը 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսների տարածման դեմ պայքարելու համար Ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով Զոհրաբ Մնացականյանը Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Թբիլիսիի օդանավակայանում կորոնովիրուսի հետ կապված հետազոտություններ են անցկացվում Արման Թաթոյան. Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է ԱԳՆ. Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ է մատուցվել և պարգևաբաշխություն կայացել Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում աճել է 1/3-րդով. զոհերի թիվը հասել է 80-ի Իրանում օդում բռնկված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը Հրանտ Բագրատյան. 5 ինդեքսներից 2-ում«թավշյա» հեղափոխությունն արձանագրել է հետընթաց Պուճուր երեխու «պասպորտ» կամ ուղղակի Ստյոպա Սաֆարյան. Նարեկ Սամսոնյան 3000$ 1կգ սև իկռա առնող Վարչապետը. Նարեկ Սամսոնյան Բաց նամակ ուժային կառույցների բոլոր պատասխանատու սպաներին Երկրի վարչապետը համազգային ծաղրի առարկա է դարձել Անցել է մեկ տարի և որևէ լուր չկա Մհեր Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործից Իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը. Արթուր Վանեցյան ՍԴ նախագահը մեզ խնդրել է պատրաստել Նիկոլ Փաշինյանի դեմ հայցադիմում. փաստաբան «Ինչ ունեն-չունեն, հանել Հրայր Թովմասյանի վրա են քսի տվել։ Խղճուկ տեսարան է». Քազաքագետ Մի կեղտոտ ստոպ կադրի պատմություն Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է. Արթուր Վանեցյան Պարոնայք քննիչներ, տղերք ջան, մի րոպե չկասկածեք, որ վաղը-մյուս օր Նիկոլը ձեզա դեմ տալու Կոռումպացված ռեժիմից ում հետ է մեծ հաճույքով համագործակցում Փաշինյանը Վնասված ինքնաթիռները վերանորոգելու համար օգտագործել են հասարակ կպչուն ժապավեն «Տուր ինձ հույս, միայն քո շնորհիվ ես կկարողանամ կրկին վերադառնալ կյանք». Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan