AM | RU
USD
EUR
RUB

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շրջանցում է նաև ջավախահայերին (լուսանկարներ)

 

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի շինարարության մասին ամենատարբեր խոսակցություններ են պտտվում: Times.am-ի թղթակիցը, շնորհիվ Go group media-ի նախաձեռնությանը, հնարավորություն ունեցավ Ջավախքի Կարծախ գյուղի մոտակայքում անձամբ հետևել երկաթուղու շինարարարական գործընթացին: Երկաթուղու տարածքը վերահսկվում է վրացի սահմանապահների կողմից և  միայն հատուկ անցագրի միջոցով է հնարավոր  այցելել

Վրաստանի Ախալքալաք կայարանից 98 կիլոմետր երկարությամբ երկաթգիծը կձգվի մինչև Կարսի երկաթուղային կայարան: Դրա 68 կիլոմետրը բաժին Է ընկնում Թուրքիայի, 30 կիլոմետրը՝ Վրաստանի տարածքին: Նաև որոշակի վերակառուցման պետք Է ենթարկվի երկաթուղու Ախալքալաք-Թբիլիսի հատվածը: Դեռևս 2015թ-ի հունվարին վրացական լրատվամիջոցները տեղեկատավություն հայտնեցին, որ Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին և Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը մասնակցել են Բաքու – Թբիլիսի – Կարս երկաթուղային մայրուղու վրացական հատվածի շնորհանդեսին և դիտել են դրանով գնացքի թեստային անցավազքը: Շնորհանդեսը կայացել Էր Ջավախքում՝ Կարծախում, դրան նաև մասնակցել են «Մարաբդա – Կարծախ երկաթուղի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Օլեգ Բիչիաշվիլին, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչութաձեն և այլ պաշտոնատարներ: Փոխադրամիջանցքի առավելագույն թողունակությունը կկազմի տարեկան 17 միլիոն տոննա: Ենթադրվում Է, որ սկզբնական փուլում կփոխադրվեն մեկ միլիոն ուղևոր և 6,5 մլն տոննա բեռներ:

Մեր տեսած պատկերն այլ էր: Այո՛, այս հատվածում շինարարություն կատարվել է և աշխատանքները շարունակվում են, սակայն մոտ ապագայում ավարտվելու հավանականությունը մեծ չէ: Բացի այդ որոշ լրատվամիջոցներ մայիսին լուրեր էին տարածում, որ ավարտին է հասցվել Վրաստան-Թուրքիայի թունելի շինարարական աշխատանքները, սակայն այն ևս անավարտ էր:

Երկաթուղու շինարարությունը, մի շարք հանգամանքներով պայմանավորված, երկարաձգվում է և նախատեսված գումարից մի քանի անգամ ավել ծախսվում: Այսպես դեռևս 2007-ին սկսված երկաթգծի շինարարությունը պետք է ավարտին հասցվեր 2010 թվականի վերջին: Սակայն, 2010թ-ի հունիսին նախագծին մասնակից երկրները ստիպված եղան ընդունել, որ սահմանված ժամկետներում չեն տեղավորվում, և խոստացան, 2011թ-ի սկզբին ավարտել: Ավելին՝ 2010-ի օգոստոսին Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները Բաքվում արձանագրություն են ստորագրել՝ երկաթուղային նախագծի իրականացման աշխատանքների արագացման մասին: Ըստ այդմ, նախատեսվում էր երկաթուղու կառուցման շուրջ աշխատանքներն ամբողջությամբ ավարտին հասցնել մինչև 2011 թվականի վերջը: Այնուհետև խոստացվեց, որ 2013-ի հունվարին գնացքը կշարժվի: Արդեն 2012 թվականի դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանաhովը ստիպված էր ընդունել, որ երկաթգծի շահագործումը կրկին հետաձգվում է, և որ առաջին գնացքը կշարժվի 2013 թվականի վերջին: Արդեն 2013 թվականի վերջին նոր ժամկետ նշվեց՝ 2014 թվականի սկիզբը, ապա կեսերը, իսկ հետո էլ՝ տարվա վերջը:

2009թ-ին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ Թուրքիան կարծես սառեցրել էր գործընթացը, քանի որ սահմանի բացման պարագայում կգործարկվեր Գյումրի-Կարս երկաթուղին, որով էլ հետագայում Թուրքիան հնարավորություն կունենար կապվելու Թբիլիսիի և Բաքվի հետ, սակայն հաշտեցման գործընթացի տապալումից հետո նախագիծը կրկին ձեռք բերեց իր ակտուալությունը:

Ներկա պահին շինհրապարակում հիմնականում բեռնատար մեքենաներ էին աշխատում և չհաջողվեց խոսել երկաթգծի շինարարների հետ: Փոխարենը հնարավորություն եղավ զրուցել Կարծախ գյուղի բնակչության հետ, որոնցից մի քանիսը ժամանակին աշխատել էին այդ երկաթուղու վրա: Վերջիններս փաստեցին, որ ժամանակին վրացական կառավարությունը հավաստացնում էր, որ երկաթուղու և ՀԷԿ-ի շինարարությունը կնպաստեն Ջավախքի տնտեսական աշխուժացմանը, սակայն տեղի բնակչությունը մեկուսացած է այդ գործընթացներից: Սովորաբար թուրքական կամ ադրբեջանական ընկերությունները, որոնք իրականացնում են շինարարությունը և նկատելի արագությամբ փոխվում, իրենց հետ բերում են աշխատակիցներին: Կարծախ գյուղից ոմանք, ովքեր չցանկացան ներկայանալ, նշեցին, որ ժամանակին աշխատել են շինարարության վրա, սակայն շինարարական ընկերության փոփոխությունից հետո այլևս չեն աշխատում: Խնդիրներ առաջացել են նաև աշխատավարձերի վճարման հետ կապված, սակայն նրանք հավաստիացրեցին, որ մի քանի ամիս աշխատավարձ չի ստացել շինարարական ողջ անձնակազմը, և դա ամենևին էլ կապված չէ ազգային պատկանելության հետ:

Զրուցեցինք նաև այն գյուղացիների հետ, որոնք ժամանակին ապրել էին երկաթուղու տարածքում և նրանց փոխհատուցում էին տվել` իրենց տներից հրաժարվելու համար: Նման ընտանիքների թիվը երեքն էր, որոնցից միայն մեկն էր մշտական բնակություն հաստատել Կարծախում: Բնակչուհին նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ են փոխհատուցումից, սակայն, անկեղծանալով նշեց, որ իրենց սպասելիքները չեն արդարացել: Վերջինս ասաց, որ սկզբում խոստացել էին և գումարային փոխհատուցում, և բնակարան Ախալքալակի նախկին ռուսական բազայի տարածքում գտնվող բնակարաններից մեկում, սակայն գրավոր որևէ պայմանավորվածություն չեն ունեցել: Ընտանիքներից մեկը, որի բնակարանի մակերևույթը փոքր է եղել, ստացել է 27000 դոլարի չափով գումար, իսկ մյուս երկուսը` մոտ 48000 դոլար գումար:

Երկաթուղի նախագծի նախնական ծախսը 422 միլիոն դոլար էր, որից 202 միլիոն դոլարը պետք է ուղղվեր վրացական հատվածի շինարարությանը, իսկ 220 միլոնը` թուրքականին: Սակայն Ադրբեջանի ազգային նավթային ֆոնդն արդեն իսկ Վրաստանին հատկացրել է 775 միլոն դոլար արժողությամբ երկու վարկ, և դեռ հայտնի չէ այդքանը բավարար է շինարարությունն ավարտին հասցնելու համար: Վաղ թե ուշ, շատ թե քիչ ծախսված գումարով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կյանքի կկոչվի, սակայն այդ նախագիծը կլինի ոչ միայն Հայաստանը շրջանցող տրանսպորտային միջանցք, այլ նաև Ջավախքի հայությանը տարածաշրջանային գործընթացներից դուրս մղող նախագիծ: Ով վճարում է նախագծի գումարը, նա էլ թելադրում է պայմանները, իսկ պայմանները դժվար թե հայության շահերից բխեն:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Լրահոս
Նախագահի 14 թեկնածու, 2 դաշինք և 10 կուսակցություն. Արցախում առաջադրումներն ավարտվել են Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգևորականների հավաքին Այսօր մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը Մյունխենյան ձևաչափը ծուղակ է Արցախում պետականություն կայացրած, անվտանգության գոտի ստեղծած հայկական կողմի համար. Վահե Հովհաննիսյան Ինչպես պահպանել մեր զինվորի կյանքը. Ավետիք Չալաբյան Ջերմաստիճանը կբարձրանա` գնում ենք դեպի գարուն․ Գագիկ Սուրենյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսի ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 17 Արցախը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման ցանկացած սցենարի Գործի է դրված «տարածքներ խաղաղության դիմաց» մոդելը Թուրքիան ահաբեկչական խմբավորման գրոհայիններին Սիրիայում զինում է ռազմատեխնիկայով և սեփական բանակի համազգեստով Տավուշի ուղղությամբ այսօր ՀՀ զինծառայող է վիրավորվել․ Նիկոլ Փաշինյան Արցախը չունի ներկայացուցիչներ, Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն. Արթուր Ղազինյան Զինված հանցագործները կրակ են բացել Բեռլինի կենտրոնում, մեկ մարդ մահացել է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը Մյունխենում. ՏԵՍԱՆՅՈՒԹ 2020 թվականի հունվարը մարդկության պատմության մեջ ամենատաքն է եղել Թուրքիան կրկին լրացուցիչ զորքեր է ուղարկել Իդլիբ Փորձագետներն ասել են Մունկի «Ճիչը» կտավի գույնի փոխվելու պատճառը Կարևորվել է Երևանի և Պրահայի միջև ուղիղ չվերթների հաստատումը Սեյրան Օհանյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին Թայվանում 5,4 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել Մելիք-Շահնազարյան. Մեր ԱԳՆ-ի գործուն մասնակցությամբ բանակցություններում նվազեցվում է Արցախի իշխանության կարգավիճակը Ստացվում է՝ սև խավիարի պատմությունը սուտ չէ․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատաիրավական կարգավիճակ չի կարող ունենալ, դատաիրավական կարգը հաղթահարված չէ. պաշտպան (տեսանյութ) Եթե ամեն իշխանություն իրեն տհաճ մարդկանց նկատմամբ սկսի հետապնդումներ, մենք չենք կարող ապահովել մինիմալ իրավական վիճակ. Analitik.am-ի գլխավոր խմբագիր ՊԲ շտաբում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, քննարկվել են Արցախի ԶՈՒ-երում մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցեր Հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն այս շաբաթ արձակել է շուրջ 1100 կրակոց. ՊԲ Սա գործընթաց է թե՛ մամուլում, թե՛ քաղաքական դաշտում քննադատությունը լռեցնելու համար. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ հետապնդումներն ուղղակի հետպնդումներ են «Antifake.am»-ի նկատմամբ՝ որպես ազատ մամուլի. Աստղիկ Մաթևոսյան (ՏԵսանյութ) Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ինձ մեկուսացնել հանրաքվեի քարոզարշավի ընթացքում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Իրավաբանությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է հիբրիդային գիտություն. Արսեն Բաբայան Կորոնավիրուսը հասել է Եգիպտոս «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը «սև խավիարի գործով» որպես մեղադրյալ կանչվել է ՀՔԾ․ ուղիղ 23-ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Իրավապաշտպան Արսեն Բաբայանը մանրամասներ ներկայացրեց իրեն վերաբերող քրեական գործի մասին (տեսանյութ) Անթույլատրելի գործընթացներ են ընթանում. Տ.Աբրահամյան Ստամբուլում 7-հարկանի շենք է փլուզվել (լուսանկարներ) Արցախում 23-ամյա զինծառայող է զոհվել (թարմացված)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan