AM | RU
USD
EUR
RUB

Քաղաքական իսլամի տարածումը նոր մարտահրավեր է Վրաստանի համար

 

Հայաստանի Հանրապետության չորս հարևաններից երեքը իսլամադավան են, որոնց բնակչության բացարձակ մեծամասնությունը այդ կրոնի հետևորդներ են: Մեր հյուսիսային հարևան Վրաստանը, որտեղ ապրում է շուրջ հինգ միլիոն մարդ, համարվում է քրիստոնեական պետություն, սակայն չպետք է անտեսեք այն հանգամանքը, որ այս երկրում ևս մեծաթիվ մուսուլմաններ են ապրում:

Իսլամը Վրաստանի տարածքում երկրորդ ամենատարածված կրոնն է: Համաձայն վիճակագրության, Վրաստանում իսլամադավան է բնակչության շուրջ տաս տոկոսը` գրեթե կես միլիոն մարդ: Ընդ որում` որոշ շրջաններում, ինչպիսիք են Աջարիան, Պանկիսը, Լագոդեխին, Քվարելին, Մեսխեթին, Քվեմո և Շիդա Քարթլին, մուսուլմանները կազմում են տեղի բնակչության 30-ից մինչ 100 տոկոսը: Քարտեզի վրա մուսուլմանների տեղակայվածությունը փաստում է, որ բացի հայկական Ջավախքից, մուսուլամանները գերակշիռ մեծամասնություն են կազմում Հայաստանի հետ սահմանակից շրջաններում: Բազմիցս խոսել ենք Ջավախքում Թուրքիայի կողմից տարվող դեմոգրաֆիական, տնտեսական քաղաքականության մասին և փաստել, որ հետևողականորեն փորձում են Ջավախքը հայաթափել և թյուրքական տարրը մեծացնել: Այսօր Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Վրաստանի տարածքում թյուրքական պարեգոտ ստեղծել և ուղղակի սահմանանային կապ հաստատել: Այս ամենի մասին են վկայում թյուրքական ներդրումային, տնտեսական, մշակութային քաղաքականությունը, որին ևս անդրադարձ կատարվել է:

Իսլամը Վրաստանում Սաակաշվիլու իշխանության գալուց հետո, բացի կրոնական գործոնից ստացավ նաև քաղաքական երանգներ: Այս կերպ Սաակաշվիլին փորձում էր օգտագործել իսլամադավան զանգվածին` հասնելու իր քաղաքական նպատակներին, ամրապնդելու ռեժիմը:  Վրաստանի թուրքասեր նախկին նախագահը սկսեց Վրաստանի տարածքում արհեստականորեն ուժեղացնել մուսուլմանական կազմակերպությունների գործունեությունը, որոնց թվում կային նաև ռադիկալ իսլամի հետևորդ կառույցներ: Օրինակ` Սաակաշվիլին նախկինում Թուրքիայի տարածքում ապրող մոտ յոթ հազար իբր էթնիկ վրացիների շնորհեց Վրաստանի քաղաքացիություն:

Ռադիկալ իսլամը Կովկասում սկսեց տարածում գտնել 90-ական թթ-ին, մասնավորապես` Հյուսիսային Կովկասում և Վրաստանին սահմանակից Ռուսաստանի Դաշնության որոշ սուբյեկտներում: Անշուշտ, այդ ամենը չէր կարող շրջանցել Վրաստանը: Չեչնիայում վահաբիստական լեգիոնների ստեղծման առյուծի բաժինը պատկանում է Թուրքիայի հատուկ ծառայություններին, որոշակի չափով նաև Հորդանանին, Սաուդիան Արաբիային, Քաթարին, Արաբական Միացյալ Էմիրություններին:

Վրաստանում իսլամական կրոնական բարձրագույն ուսումնական հաստատությունների բացակայության պայմաններում, նրանք, ովքեր ցանկանում են ստանալ կրթություն այդ ոլորտում ստիպված են մեկնել Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Սիրիա կամ Իրան: Անշուշտ, այդ պետությունների հատուկ ծառայություններն էլ իրենց հովանավորության տակ են վերցնում նրանց և փորձում օգտագործել նաև ` որպես քաղաքական գործոն:

Այս քաղաքականության արդյունքներն հատկապես ակներև են Վրաստանի կազմի մեջ մտնող Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում: Աջարիայի բնակչությունն ընդհանուր առմամբ 400 000 մարդ է, որի մոտ 20-25% կազմում են մուսուլմանները, և այդ թիվը գնալով աճում է: Այն գրեթե չորս հարյուր տարի եղել է Օսմանյան կայսրության մասը, մինչ Վրաստանը մտավ Ռուսական կայսրության մեջ: Աջարիայի ստատուսը կարգավորվում է Կարսի պայմանագրով, որը 1921թ-ին կնքվել է Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների և Թուրքիայի միջև: Այդ պայմանագրի համաձայն, Բաթումի նավահանգիստը հայտարարավում է ազատ գոտի Վրաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի համար, իսկ Թուրքիան և Ռուսաստանն իրավունք ունեն այլ պետությունների կողմից հարձակման դեպքում զորքեր մտցնել այնտեղ:

Կայսրությունները նախկին չեն լինում, չնայած դարերի ընթացքում փոխվում է նրանց անվանումը, սակայն պետական գաղափարախոսությունն ու հավակնություններն անփոփոխ են: Նույնը կարելի է ասել Թուրքիայի պարագայում, որը ցանկանում է կրկին տիրանալ Աջարիային և այդ ուղղությամբ գործնական քայլերի է դիմում: Թուրքայի տնտեսական քաղաքականությունը Աջարիայում ունի մի շարք յուրահատկություններ, որոնցից ամենագլխավորը, որ այն ամրապնդվում է դեմոգրաֆիական ամրապնդմամբ: Այդ պատճառով էլ Աջարիայի և Թբիլիսիի թուրքական խանութներում, ռեստորաններում, հյուրանոցներում աշխատում են Թուրքիայի քաղաքացիներ, որոնց իրենց թուրք ղեկավարները մի քանի անգամ ավելի բարձր են վարձատրում, քան վրացիներին:
Թուրքիայի տնտեսական քաղաքականությունն ամրապնդվում է նաև քաղաքական և մշակութային ձեռնարկումներով: Այսօր Աջարիայի ինքնավարության մուֆթիության կազմի մեջ են մտնում շուրջ 95 մուսուլմանական կառույցներ 41 մզկիթ, 18 ուսումնական հաստատություն և այլն: Բացի այդ Աջարիայում սկսվել է շուրջ 35 նման հաստատությունների շինարարությունը:

Մոտ երկու տարի առաջ վրացական մամուլում տեղեկատավություն տարածվեց այն մասին, որ արտաքին ուժերի կողմից 700 միլիոնանոց պլան է մշակվել, որը հիմնականում ուղղված է Աջարիայի իսլամական պետության ստեղծմանը: Այդ նախագծի իրագործման համար ակտիվ ներքաշվել են մուսուլմանական առաջնորդները, ինչպես օրինակ Թարիել Նակաիձեն է, որին թուրքական կողմը տարեկան 200-400 հազար դոլար հատկացում է կատարում: Գործին կցվել է նաև նախկին շեյխ Վագիֆ Ակպերովը, որը միաժամանակ համագործակցում է ինչպես թուրքական սունիների, այնպես էլ իրանական շիաների ու արաբական վահաբիստների հետ:

Աջարիայում ակտիվորեն օգտագործվում են նաև սոցիալական ցանցերը, որտեղ կոչ է արվում ստեղծել Աջարիայի իսլամական պետություն: Իսկ ակտիվ օգտատերերը հիմնականում Թուրքիայի քաղաքացիներն են, որը չի բացառում, որ այս ամենի հետևում կանգնած են հենց թուրքական հատուկ գործակալները: Աջարիայում, ինչպես նաև հայկական Ջավախքում ու Պանկիսի կիրճում, լայն թափով տարածվում է նաև վահաբիստական գրականություն: Այդ ամենը հովանավորվում է IHH ֆոնդի կողմից: Աջարիայի և Պանկիսի վահաբիստների հետ սերտ կապեր է պահպանում ամերիկացի սենատոր Ջոն Մքքեյնը, ով 2012թ-ին հանդիպում ունեցավ նաև ռադիկալ իսլամական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Այս ամենն սպառնալիք է ոչ միայն Վրաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար, սակայն, ցավալիորեն, վրացական իշխանությունները բավարար լրջությամբ չեն գնահատում իրավիճակի սրությունը: Վրաստանն այնքան է տարված իր հակառուսական քաղաքականությամբ, որ Թուրքիայի նման գործողություններն անհանգստություն չեն առաջացնում վրացական իշխանությունների շրջանակներում: Վրաց հասարակությունը ևս այս հարցում երկփեղկված է. նրանց մի մասը Թուրքիային ընկալում է դեպի ԵՄ և ՆԱՏՕ անդամակցության դուռ, իսկ մյուս մասի մոտ բողոք է հարուցվում Վրաստանի տարածքում Թուրքիայի հովանավորությամբ նոր մզկիթների կառուցումը և իսլամական գաղափարախոսության տարածումը: Վրաստանը, փախնելով ռուսական արջի ճանկերից, իր բարեկամ և դաշնակից է դարձրել թուրքական օձին, որի խայթոցի թունավոր հետևանքները վաղ թե ուշ այդ երկիրը կզգա: Այս պարագայում կարևոր է, որ վրացական իշխանությունները գիտակցեն հայկական կողմի հետ սերտ համագործակցելու, Ջավախքում հայկական գործոնը պահպանելու անհրաժեշտությունը: Ջավախքում հայկական տարրը զսպող մեխանիզմ է պանթուրրքական ծրագրերի իրականացման ճանապարհին, սակայն Վրաստանում քչերն են ուշադրություն դարձնում այդ հանգամանքին և Ջավախքի հայերի մեջ տեսնում են անջատողականների:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

 

 

Լրահոս
Իրանի խորհրդարանի նախագահը վարակվել է կորոնավիրուսով. Интерфакс Լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի ապրիլի 2-ի արդյունքները Պարետի և Առողջապահության նախարարի ասուլիսների ընթացքում AntiFake.am-ի առցանց ուղարկված հարցերը չեն հնչեցվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան դեպք ՀՀ դեսպանությունը ճշտում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների տվյալները. Նաղդալյան Ադրբեջանը միջազգային-իրավական պատասխանատվություն է կրում ապրիլյան ագրեսիայի սանձազերծման համար. ԱՀ ԱԳՆ ԵՄ-ն 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին Երեսուն տարի առաջ այս օրը հռչակվեց Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը՝ որպես ռազմաքաղաքական կառույց Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել ԵՊՀ ուսխորհրդի նախագահի բաց նամակը՝ ՀՀ կառավարությանը և Նիկոլ Փաշինյանին Արցախի ժողովրդավարության համար այս մրցակցային ընտրությունները քայլ առաջ էին. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Ադրբեջանում հնարավոր է արտակարգ դրություն հայտարարվի. РИА Новости Էկվադորի ամենամեծ ջրվեժն անհետացել է Սերժ Սարգսյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյանի հերոսների հիշատակին Սկզբնական շրջանում համատարած հանգստության մեջ կառավարությունն էր, նրանք շատ անլուրջ մոտեցան խնդրին. Անի Սամսոնյան Սյունիքի մարզպետարանը տվյալներ է հրապարակել կորոնավիրուսի դեպքերի մասին Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել Մարիա Զախարովան՝ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական վերջին դիվերսիայի մասին Արցախում անհապաղ կոնսենսուսային համաձայնություն է պահանջվում. գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան Աթեիստը իրավունք չունի խոսել «երջանիկ պատահականությունից» կամ «Աստծո պատժից». Արմեն Մինասյան Գազի նոր սակագնային քաղաքականության ընդունման դեպքում Հայաստանում նկատվելու է կտրուկ գնաճ. փորձագետ Կարծում եմ՝ ետկորոնավիրուսային շրջանում այս թեման առավել մեծ կարևորություն է ունենալու․ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Բելառուսում կորոնավիրուսից մահացել է չորս մարդ. Gazeta.ru Ինքնամեկուսացված եթեր տարբեր բաների մասին. Նարեկ Մալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արթուր Վանեցյան. Չորս տարի առաջ մեր զինված ուժերը վերահաստատեցին՝ խաղաղություն չեն մուրում, պարտադրում են Բակո Սահակյանն այցելել է Թալիշ Վրաստանի առողջապահության նախարարը հայտնել է, թե երբ կաելի է Կորոնավիրուսի պիկին սպասել. Pia.ge ԱՄՆ-ը ՌԴ-ից կորոնավիրուսի պայքարի համար անհրաժեշտ բժշկական ապրանքներ կգնի Գյուղատնտեսական վարկերի մարման գրաֆիկները կերկարաձգվեն Լոռիում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 5-ի. քաղաքացիները չեն ուզում հասկանալ պահի լրջությունը. մարզպետ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը բժշկական կենտրոնում Ռազմահայրենասեր ենք՝ այո, բայց շիզոֆրենիկը մենք չենք, շիզոֆրենիկը այս իրականությունից փախչողներն են. Արթուր Դանիելյան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Չինաստանը ցանկանում է COVID-19-ի պատվաստանյութը փորձարկել նաև այլ երկրներում. ՌԻԱ Նովոստի Պարետին տեղեկացրեք, որ Էրեբունիում արտակարգ դրություն կոչվածն ու ինքնամեկուսացումը ֆիկցիա է. Միհրան Հակոբյան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով 68-ամյա քաղաքացի է մահացել Հակառակորդի կրակոցների հետևանքով վնասվել են Բաղանիսի բնակիչների տները. հարուցվել է քրգործ Իսկ ո՞ւր մնացին Կանադայի վարչապետի և Փաշինյանի պաչիկները, հայկական դրոշի գույներով գուլպաները․ քաղաքագետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դատարկվում է կորոնավիրուսով վարակվածների համար. Խոսնակը մանրամասնում է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan