«Միայն անառողջ մարդը կարող է պատկերացնել, որ ՌԴ-ը հանկարծակի կհարձակվի ՆԱՏՕ-ի վրա»

«Միայն անառողջ  մարդը կարող է պատկերացնել, որ ՌԴ-ը հանկարծակի կհարձակվի ՆԱՏՕ-ի վրա»

Ռուսաստանը ոչ մեկի հետ կոնֆլիկտի լեզվով չի խոսում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ,  Corriere della Sera պարբերականին տված  հարցազրույցում ասել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հիշեցնելով Բիսմարկի խոսքը, թե նման հարցերում կարևորը ոչ թե  խոսքն է, այլ  պոտենցիալը:

«ԱՄՆ ռազմական ծախսերն ավելին են, քան աշխարհի երկրների ռազմական ծախսերը միասին վերցված: Ընդհանուր առմամբ, ռազմական ծախսերը ՆԱՏՕ-ի երկրների տասն անգամ մեծ են, քան Ռուսաստանինը»,-ընդգծել է Պուտինը:

Այնուհետ ՌԴ նախագահը շարունակել է, թե երկիրը սահմաններից դուրս գրեթե  ռազմական բազա չունի. եղածները խորհրդային բանակի մնացորդներն են:

«ՀՀ տարածքի ռուսական բազայում խորհրդային ժամանակներից մնացած մեր ռազմական ստորաբաժանումն է, որը   տարածաշրջանում որոշակի  կայունացնող  դեր է կատարում և ուղղված չէ ինչ-որ մեկի դեմ»,-լրացրել է Պուտինը:

Ինչ վերաբերվում է որոշ երկրների մտավախությանը, թե  Ռուսաստանը հնարավոր է  ագրեսիվ   գործողությունների դիմել,  Պուտինը նշել է, թե «միայն անառողջ մարդը կարող է պատկերացնել, այն էլ  երազում, որ ՌԴ-ը հանկարծակի կհարձակվի ՆԱՏՕ-ի վրա»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում