AM | RU
USD
EUR
RUB

Միասնության խորհրդանիշ. Համահայկական 6-րդ խաղերի ջահն անցավ Շահումյանի շրջանով

 

Հունիսի 5-ին ԼՂՀ Շահումյանի շրջանի զորամասերից մեկի տարածքում գտնվող զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրում տեղի ունեցավ Համահայկական վեցերորդ խաղերի ջահի հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին զինվորականներ, Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարը, համայնքների ղեկավարներ, բնակիչներ, հյուրեր:

Համահայկական վեցերորդ խաղերի ջահը վառվել է մայիսի 8-ին Շուշիում: Ջահակիրը սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանն էր, ով ջահը փոխանցեց Համահայկական 6-րդ խաղերի մասնակից, ապագա զինվոր եւ մարզիկ Լեւոն Պողոսյանին: Շահումյանի շրջանից ջահն ուղեւորվեց Հայաստանի Հանրապետության Վարդենիս քաղաք, այնուհետ կշրջի ՀՀ քաղաքներով:

Միջոցառմանը ներկա կորպուսի հրամանատար գեներալ Պողոս Պողոսյանը ողջունեց եւ շնորհավորեց Համահայկական վեցերորդ խաղերի ջահի հանձնման արարողության մասնակիցներին: «Այս խաղերի կարգախոսն է ՝ սպորտով՝ միասնությամբ: Խաղերի գաղափարն է՝ մեկ ազգ, մեկ հայրենիք: Եւ չափացանք կարեւոր ու խորհրդանշական է, որ ջահի հանձնման արարողությունը տեղի է ունենում հենց Շահումյանի շրջանի զորամասերից մեկում տեղակայված զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրում», ընդգծեց նա իր խոսքում: Գեներալն ընդգծեց նաեւ, որ ավագ ընկերների ազատագրած հողն այսօր հուսալիորեն պաշտպանում են սահմանում կանգնած զինվորները: «Ես հաջող ընթացք եմ ցանկանում խաղերին: Վստահաբար կարող եմ ասել՝ այս խաղերում պարտվողներ չեն լինելու», ընդգծեց նա:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը: «Ինձ համար մեծ պատիվ է այս պատմական օրը ողջույնի խոսքով դիմել ձեզ: Այս տարի Համահայկական խաղերի ջահն առաջին անգամ է անցնում Ծարի պատմական իշխանության տարածքով, որն այսօր կոչվում է Շահումյանի շրջան: Սա հատկանշական է հատկապես այս տարի, քանի որ հիմա շարունակվում է Արցախը Մայր Հայաստանին կապող մայրուղու շինարարությունը, որի համար միջոցներ են հավաքվել ամբողջ հայությունից: Այս ճանապարհը, որով այսօր անցնում է Համահայկական խաղերի ջահը, հիրավի աշխարհասփյուռ հայերի, Մայր Հայաստանի ու Արցախի միասնականության լավագույն դրսեւորումներից է», ընդգծեց վարչակազմի ղեկավարն իր խոսքում: Նա շնորհավորեց խաղերի բոլոր մասնակիցներին ու խաղերին հաջող ընթացք ցանկացավ:

Ելույթով հանդես եկավ նաեւ զորամասի աշխատակից Ալվարդ Վարդանյանը: «Հատկանշական է խաղերի անցկացումն այս տարի, երբ մենք նշում են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: 100 տարի առաջ մեզ ցանկացել են ոչնչացնել, բայց 100 տարի անց մենք կանք եւ միասնական ենք», ընդգծեց նա:

Նոր Ղարաչինար համայնքի դպրոցի տնօրեն Ռուզաննա Ալահվերդյանը ողջունեց բոլոր ներկաներին: «Այս ջահը մի օր կբոցավառվի Արեւմտյան Հայաստանում», ասաց նա իր խոսքում եւ ընդգծեց Մայր Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միասնության կարեւորությունը:

Ելույթով հանդես եկավ նաեւ զորամասի զինծառայող, շարքային Դավիթ Շահվերդյանն, ով ընդգծեց, որ այս ջահը ոչ թե միայն կրակ է, այլ միասնության խորհրդանիշ:
Այնուհետ Եղեգնուտ համայնքի մշակույթի ակումբը ներկայացրեց պարային կատարումներ եւ երգեր:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Տաթևիկ Ռևազյանը թքած ունի իր հայրենիքի վրա. Նարեկ Մալյան (տեսանյութ) Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է ԱՀԿ-ն՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ճիշտ սննդակարգի մասին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է. Թարմ տվյալներ Ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում ԱՄՆ դոլարի և եվրոյի փոխարժեքները բարձրացել են Կորոնավիրուսը Նյու Յորքում գրեթե երկու հազար մարդու կյանք է խլել. Ինտերֆաքս Հայ առաքելական եկեղեցին նշում է Ղազարոսի հարության հիշատակության օրը Մարտին սպառողական շուկայում արձանագրվել է գնաճ Նախկին ԽՍՀՄ երկրներում Հայաստանը 4-րդն է կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով Թրամփն ասել է, թե ինչու դիմակ չի կրում Հայաստանի մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում, ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Սիրուն կենաց՝ ողբերգական ավարտով. Վահրամ Պետրոսյան Թարմ տվյալ՝ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակից Մեկ շաբաթ է՝ կարանտինում ենք, 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. մեկուսացված քաղաքացին դժգոհել է Ուկրաինայից հնարավոր է վերադառնալ Հայաստան Լարված վիճակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վանաձորում գրանցվել են կորոնավիրուսով հաստատված վարակակիրներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 4 Հայկ Մարությանը քաղաքապետի տնազ է. Ռուսլան Բաղդասարյան Ցանկացած սահմանափակում մարդու իրավունքների պաշտպանություն է պահանջում․ Human Rights Watch-ը՝ ԱԺ ընդունած նախագծի մասին «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը ապրիլի 6-ին կիրականացնի Մոսկվա-Երևան չվերթը Ինչպես են Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածներին բուժելու․ «ՌԻԱ Նովոստի» Միսաք Լազարյանին Ռուսաստանի իրավապահներին հանձնելը՝ ոչ այլ ինչ է, քան խայտառակ և հակահայ որոշում. Արմեն Ավետիսյան Հայաստանի Էկոնոմիկայի նախարարին մսի փոխարեն առաջարկում եմ խոտ ուտել․ Գ․ Համբարյան Միջազգային ավիացիոն կազմակերպությունը լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին Պարետի որոշմամբ որոշ սուպերմարկետների գործունեություն է արգելվել Համաճարակի նման մասշտաբների, այսչափ վարակվածների ու մահերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է․ Աղասի Ենոքյան Պարետի կողմից սահմանվել են արգելքներ Դեսպանությունը մշտական կապի մեջ է Իսրայելում 9 հայ ուսանողների հետ. ՀՀ ԱԳՆ Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի` Հայաստան ներթափանցելու և տարածվելու հիմնական պատասխանատուներից է. Նարեկ Սամսոնյան ՀՀ-ն արտահանձնում է ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հային. անթասիբ որոշում՝ Քառօրյայի օրը Արարատի մարզում գրանցվել է կորոնավիրուսի 158 դեպք. մարզպետ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Երկրում տիրող այս իրավիճակի պատասխանատուն վարչապետ Փաշինյանն ու իր իշխանությունն են. Իշխան Սաղաթելյան Արտակարգ դրության մեջ գտնվող քաղաքի քաղաքապետը չի կարող նման վարքագիծ ունենալ. Մարինե Սուքիասյան Թուրքիան սկանդալով լքել է ՆԱՏՕ-ի առաջին վիրտուալ գագաթնաժողովը Ջուր չի լինելու. մանրամասներ Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության իրավիճակը բարեհաջող սցենարով է զարգանում. ՌԴ առողջապահության նախարար Հայաստանում 4-5 անգամ ավելի վարակակիրներ կան, քան 4 միլիոնանոց Վրաստանում, ինչ է սա ցույց տալիս. քաղաքագետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan