AM | RU
USD
EUR
RUB

Ախալքալաքում կայացավ ցույց ի պաշտպանություն Վահագն Չախալյանի (ֆոտոշարք)

 

2012թ. սեպտմբերի 23-ին Ախալքալաքում կայացավ ցույց ի պաշտպանություն ջավախքահայ քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի։ Ախալքալաքի կենտրոնական' Մաշտոցի հրապարակում հավաքված հարյուրավոր ջավախքահայեր դատապարտեցին Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումները և պահանջեցին ազատ արձակել Վահագն Չախալյանին։

Ցույցի նախաձեռնող' «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամները հայտարարեցին, որ իշխանություններից դրական արձագանքի բացակայության դեպքում ի պաշտպանություն Վահագն Չախալյանի միջոցառումները շարունակվելու են։

Ցույցի վերջում ընդունվեց կոչ' ուղղված Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

Ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին ազատ արձակելու ջավախահայության կոչը Վրաստանի նախագահ Սիխեիլ Սաակաշվիլիին

Ջավախքի հայ բնակչությունը, խստորեն դատապարտելով Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումները, դաժան և անմարդկային վերաբերմունքի փաստերը, իր ձայնն է բարձրացնում ի պաշտպանություն ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի:
Արդեն հինգերորդ տարին է, ինչ Վահագն Չախալյանը գտնվում է բանտում:

Ձերբակալվելով 2008թ. հուլիսի 21-ին՝ նա խայտառակ խախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում 2009թ. ապրիլի 7-ին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման' «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» մեղադրանքներով:

Ջավախքի հայ բնակչությունը խորապես համոզված է, որ Վահագն Չախալյանի դեմ առաջ քաշած բոլոր մեղադրանքները անհիմն և շինծու են, նրա դեմ դատավճիռը՝ անարդար: Վահագն Չախալյանը այսօր բանտում է գտնվում բացառապես այն բանի համար, որ հետևողականորեն իր ձայնն էր բարձրացնում ի պաշտպանություն ջավախքահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվական, կրթական և կրոնական օրինական իրավունքների:
Վահագն Չախալյանի դեմ այս աղաղակող անարդարությունը և նրա բանտում գտնվելը Ջավախքի հայ բնակչության շրջանում օր-օրի խորացնում է Վրաստանի պետական մարմինների նկատմամբ անվստահության, վրդովմունքի և դժգոհության տրամադրությունները։

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Ջավախքի հայ բնակչությունը կոչ է անում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դրսևորել բարի կամք և անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին:

Միայն այս քայլով Վրաստանի իշխանությունները կարող են գործնականում ցույց տալ Վրաստանի ազգությամբ հայ իրենց քաղաքացիներին, որ իրապես մտահոգված են երկրում օրինականության և արդարադատության հաստատման խնդրով և վճռակամ են ուղղելու անցյալում տեղ գտած սխալները:

 

Ընդունվել է Ախալքալաքում 2012թ. սեպտեմբերի 23–ի

ցույցի մասնակիցների կողմից

 

Լրահոս
Իրանը հայտարարում է, թե միջուկային գործարքի առջև դռները դեռևս բաց են Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն. Միքայել Մինասյան Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար սահմանված պատիժը կխստացվի Հեռախոսային խոսակցությունները կգաղտնալսի նաև ոստիկանությունը. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքը Փողոցներ փակելն այլևս նոր իրականության մեջ չի տեղավորվում. Գարիկ Սարգսյան ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Միակողմանի քննությունը չի բացահայտելու «Մարտի 1-ի» ողջ ճշմարտությունը. Էլինար Վարդանյան ԱԺ նիստը՝ ուղիղ Անասնատերերը փակել են Երևան-Արարատ մայրուղին «168 ժամ». Թոշակառուն հիմա հավանաբար «լավ կապրի» «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանին կկանչեն Ազգային ժողով և պարզաբանում կպահանջեն «Իրավունք». Կոկորդիլոսասեր մարզպետի մորաքրոջ հարսը «կրկին փորձիր» տարբերակով մասնակցելու է մրցույթին «Հրապարակ». Հիմա էլ Լիլիթ Մակունցն է խմբագրում ասածները «Ժողովուրդ»․ Մարզեր կան՝ ընդամենը 1 սպանդանոց ունեն, ո՞նց հասցնեն «Փաստ». Փնտրվում են «քայլող» պատգամավորներ «Հրապարակ». Հայկ Մարությանը, ձեռ ու ոտ ընկած, վարկային կազմակերպություններից փող է ճարում «Փաստ». Տնտեսական հեղափոխություն կլինի, բայց միայն իշխանությունների կյանքում «Հրապարակ». Էդուարդ Աղաջանյանը վերաբացել է իր ակումբը, որտեղ Ամանորի գիշերն է անցկացրել ՔՊ վերնախավը «168 ժամ». Ինչպե՞ս են մի կողմից նվազեցնում հարկային բեռը, մյուս կողմից՝ գումարը հետ վերցնում «Իրատես». Գա­զի թան­կա­ցու­մը դո­մի­նո­յի է­ֆեկ­տով մի շարք ապ­րանք ու ծա­ռա­յու­թյուն է թան­կաց­նե­լու «Փաստ». Այս իշխանությունները շարունակում են գործել աչքաչափով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 21 2020 թվականին սպառողի համար գազի գնի հարցը դեռևս անորոշ է Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատավոր Աննա Դանիբեկյանին Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր Հայտնի է Արցախի համապետական ընտրությունների օրը «Հայաստանի ազգային հերոսներից» մեկն ըստ տարածված լուրերի խոցվել է թիկունքից արձակված երկու գնդակով «ՎԵՏՕ» շարժման գրասենյակ են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աշխատակիցներ Ալավերդյան. Պատգամավորների իմացությունը Արցախի հիմնախնդրի վերաբերյալ, միտինգային մակարդակի է Հովհաննես Խուդոյան. Թավադյանին շարունակում են կալանավորված պահել ցուցմունք կորզելու համար Իրանը սպառնացել է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը. ՏԵՍՆԱՅՈՒԹ Սեբաստիայում 3.7 մագնիտուդ ուժով երկրաշարժ է գրանցվել Մարալիկում միջպետական ճանապարհ են փակել (լուսանկարներ) Հերթական կարևոր պաշտոնանկությունը Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանը մեծացրել է իր անվտանգությունն ապահովող ծառայողների թիվը Գնում ենք ու բոլոր մարզերում ճանապարհները փակենք Մարինա Գրիգորյան. Վերջին 1,5 տարում չեմ տեսնում միտումներ, որ ՀՀ-ն լրջագույն մոտեցում ցուցաբերի տեղեկատվական անվտանգության հարցին Զինյալները փորձել են գրոհել Սիրիայում ռուսական Խմեյմիմ ավիաբազան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan