Միայնակ հերոս չի լինում…Հակառակորդի դիվերսիան հետ մղած լեյտենանտի բանաձևը

Միայնակ  հերոս  չի լինում…Հակառակորդի դիվերսիան հետ մղած լեյտենանտի բանաձևը

«Միայնակ հերոս չի լինում, հերոս բառն իր մեջ պարունակում է ընկերասիրություն, միասնություն, ընկերոջ համար կյանք տալ, այ դա հերսություն է, հենց տասնմեկ հոգի հերոսներ են, ոչ թե անհատ հերոսներ, կրնում եմ՝ հենց տասնմեկ հոգի հերոս են եղել մարտի տասնինին»-Արցախում  լրագրողերի հետ զրույցում նշեց մարտի 19-ին հակառակորդի ձեռնարկած  դիվերսիոն  հարձակման հետևանքով  վիրավորված լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանը՝ շարունակելով. «Իմ կրթսեր ընկերներին, ավագ ընկերներին խորհուրդ չեմ կարող տալ, նրանք արդեն ունեն այդ փորձը,  իսկ կրտսեր ընկերներիս խորհուրդ կտամ միշտ դուխով, միշտ գիտակցեն, թե ուր են գնում,  ինչ պատասխանտվություն է իրենց վրա դրված,  գիտակցաբար մոտենան այդ ամենին»:

Սարգիսը վստահեցրեց՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի պետական սահմանները պաշտպանող զինվորների յոթանասուն տոկոսից ավելին  արդեն գիտակցելով է  գնում   դիրքերը պաշտպանելու:

Նա   շնորհավորելով   Մայիսի 9-ի  հաղթական օրը,  ևս մեկ  անգամ  շեշտեց. «Բանակում բարոյահոգեբանական վիճակը շատ լավ է, որ տասնութից քսան տարեկան տղաները չվախեցան հակառակորդի 30-40 տարեկան պատրաստված սպեցնազի տղաներից»:

Ի դեպ, Սարգիս Գաբրիելյանը երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից  արժանացավ  «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում