AM | RU
USD
EUR
RUB

Նրանք այս օրն ազատեցին Շուշին

 

«Քաղաքը բոլոր կողմերից պատենք,

Այսօր մենք պիտի Շուշին ազատենք․․․»

Ամենասիրելի երգերիցս մեկն է։ Խորը հպարտություն ու հուզմունք եմ ապրում՝ այսօր մենք պիտի Շուշին ազատենք, ասացին ու ազատեցին։ 1992 թ․ մայիսի 8-9 ազատագրվում էր Հայոց Շուշին, որ դարերով գերի էր օտարների ձեռքում։ Ազատագրվում էր Հայոց Բերդն իր դարավոր մշակույթի պատառիկներով, իր Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցվով, Կանաչ Ժամով։ Շուշին, որ իր մեջ մշակութային ու կրթված հայի բնավորությունն է կրում, Շուշին, ուր առաջին տպարանն է եղել, Շուշին, որ այսօր չնայած դեռեւս որոշ չափով ավերված ու պատերազմի հետքը կրող, մշակութային է իր կոլորիտով ու բնավորությամբ։ Ազատվեց Շուշին, ու այն դարձավ Հայոց նոր վերածննդի բանալի, դարձավ հպարտության ու հույսի աղբյուր։ Ինչպես Դուշման Վարդանն էր ազատագրումից հետո մտնելու Ղազանչեցոց եկեղեցի, մոմ վառելու, այնուհետ լուսավառված մոմերը տանելու նախնյաց գերեզմաններին ու գոչելու՝ մեր պապեր, հայոց Շուշին ազատագրվեց, լույս իջավ ձեր տառապած հոգուն, հանգիստ ննջեք… Շուշիի ազատագրումը ազգային ուժի ու միասնության պոռթկում էր հայրենիք կորցնելու, ցեղասպանվելու, աքսորվելու երկար ու ձիգ դարերից հետո։ Հայ զինվորը զենքն առել էր ձեռքն ու որոշել՝ տեր է կանգնելու իր հողին, իր սուրբ հայրենիքն ազատելու է պիղծ քոչվորի ձեռքից։ Ու ամեն անգամ Ստեփանակերտից Շուշի բարձրանալիս մտածում եմ, որ անհնար էր այդ բարձունքը գրավել․․․ իսկ հնարավո՞ր էր դարերով կորցրած հայրենիքի ուրվականի հետ ապրել, հնարավո՞ր էր թույլ տալ, որ թշնամին Շուշվա բարձունքից շարունակի ռմբակոծել Ստեփանակերտն ու հյուծի֊կուլ տա մի բուռ դարձած Արցախը։ Հնարավոր չէր, ու անհնարինն արեցին մեր ազատամարտիկները․ ազատագրեցին անհավանական դիրքում գտնվող հնամենի քաղաքը, ու հարսանիք արեցին լեռներում՝ իրենց գործողությունը հենց այդպես կոչելով։ Մայր քաղաքը կարոտել էր իր հայ զավակին, ու ընդունեց նրան գրկաբաց, ու ընդունեց սիրով։

1992 թ․ այս օրերին կարեւորագույն մի բան էր տեղի ունենում․ հայը դառնում էր հաղթանակած, հայը դառնում էր Շուշին ազատած․․․ ու այսօր, 23 տարի անց, քաղաքում հայեր են ապրում, շենքեր են վերականգնվել, այստեղ է գտնում Արցախի մշակույթի եւ երիտասարդության նախարարությունը (էլ որտե՞ղ, եթե ոչ այստեղ, ամենամշակութային քաղաքում), Սուրբ Ամենափրկիչն իր հարկի տակ է հավաքում հավատացյալներին, այստեղ շուշեցի բալիկներ են ծնվում, ովքեր հպարտ ու ազատ են մեծանալու ու դառնալու են Ազատ Հայաստանի Ազատ Շուշվա քաղաքացիները՝ վառ պահելով 1992 թ․ այս օրերին հրաշք գործած ազատամատիկների փառքն ու հիշատակը, շարունակելով հայրենաստեղծման նրանց սրբագույն գործը․․․

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Պրոֆեսիոնալ լինելը մեր երկրում գնալով արժեզրկվում է. Ռուբեն Մելիքյան Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ «Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». կոչ՝ ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ) Պետք է լինի պետության ղեկավարի գիտակցում, որ սա նախկինների ու ներկաների պայքար չէ. Արփինե Հովհաննիսյան (Տեսանյութ) Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը ԱԱԾ-ում վատացել է Իրավապաշտպաններն ուղևորվում են ԱԱԾ, որտեղ այսօր հարցաքննվում են Հրայր Թովմասյանի դուստրերը. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ դեսպանը Հ. Թովմասյանը գերադասեց ծառայել ՀՀ-ի սահմանադրականությանը, ոչ թե Փաշինյանին Սա քաղաքական բեսպրեդել է. ՀՅԴ ներկայացուցիչը՝ Հրայր Թովմասյանի անձի շուրջ տեղի ունեցածի մասին Ավետիք Իշխանյանն այլևս չկարողացավ լռել Էլինար Վարդանյան. Իրավական ռեպրեսիաները Հայաստանում այլևս իրականություն են Զ. Փոստանջյան. Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները Թուրքիան վերսկսել է գործողությունը Սիրիայում՝ չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնության Հայաստանում ներպետական օրենքներն ու Սահմանադրությունն այն չեն. Լարիսա Ալավերդյան «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկումը՝ ուղիղ Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ ՍԴ նախագահ Հ. Թովմասյանի և նրա հարազատների նկատմամբ տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ ասուլիսը՝ ուղիղ Ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Իրանի և Թուրքիայի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել ԱԺ-ն միայն սեպտեմբերի գործուղումների համար ծախսել է ավելի շատ, քան 2017-ին և 2018-ին Վնասվածք ստացած ոստիկանի վիճակը լավ է, շուտով դուրս կգրվի. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մամուլի խոսնակ «Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից. Նաղդալյանի թեթևակի հիշեցումը՝ Բաքվին Խորհրդարանական լսումներ ԱԺ-ում. ՈՒՂԻՂ Ասադն առաջին անգամ մեկնաբանել է Սիրիա Թուրքիայի ներխուժումը Կրեմլը մեկնաբանել է Սիրիայի հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունը Ռուբեն Մելիքյանն իրավապաշտպաններին կոչ է անում Հրայր Թովմասյանի դուստրերի հարցաքննության ժամանակ հավաքվել ԱԱԾ շենքի մոտ (տեսանյութ) Թբիլիսիում կամրջի վերակառուցման ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր «Էրդողանն իմ ընկերն է, և սա հիանալի օր է բոլորիս համար». Թրամփ «Իրատես». «Իմ քայլը» խմբակցությունում կոնվենցիային դեմ պատգամավորներն ավելի շատ են, քան հնարավոր է պատկերացնել «Հրապարակ». Ինչպե՞ս պատահեց, որ իրենց առաջ վեհ նպատակներ դրած երիտասարդները վերածվեցին փոքրիկ բռնակալների... «Փաստ». Ինչ է հայտարարագրել Կատարում ՀՀ դեսպանը «Իրավունք». «Իմ քայլի» որոշ պատգամավորներ լիովին դուրս են մնացել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի վերահսկողությունից «Իրատես». Փաշինյանի աներորդին ու ԼՀԿ-ից Աննա Կոստանյանը մեկնում են ԱՄՆ՝ մշակույթ ուսումնասիրելու «Փաստ». Լավ կլիներ ունենալ առավել լուրջ ձեռքբերումներ, մեկ-մեկ էլ՝ սեփական ձեռքբերումներ «Ժողովուրդ»․ Կառավարությունից քաղաքական հրահանգ է իջեցվել «Իրատես». «Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց, նրա...». հատված «Իմ քայլ»-ի նիստից «Փաստ». Հանրությանը ներկայացնելու դրական ցուցանիշների փնտրտուքների մեջ «Հրապարակ». Արսեն Թորոսյանը ազատվեց ՔՊ-ին լուրջ ձայներ բերած փոխնախարարից «Իրատես». Դա տա­րա­ծաշր­ջա­նում հայ ժո­ղովր­դին ոչն­չաց­նե­լու ու­ղիղ կոչ է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan