AM | RU
USD
EUR
RUB

Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու ավերումը Հայոց մշակութային ցեղասպանության խոսուն վկան է

 

Ապրիլին, երբ ողջ աշխարհի և համայն հայության ուշադրության կենտրոնում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցն էր և դրան նվիրված միջոցառումները, Մերձավոր Արևելքի հայկական փոքրիկ սիրտը` Հալեպը, հայտնվեց գազանաբարո ծայրահեղականների հարձակման թիրախում: Ընդհանուր առմամբ, հեղափոխությունները միշտ էլ բացասական ազդեցություն են ունեցել Մերձավոր Արևելքի հայ համայնքների վրա: Թե՛ Եգիպտոսի 1956թ. հեղափոխությունից, թե՛ 1975թ. Լիբանանում սկսված քաղաքացիական պատերազմից, թե՛ 1979թ. Իրանի իսլամական հեղափոխությունից, Սադամ Հուսեյնի իշխանության և Արաբական գարնան ալիքից հետո մեծացավ հայերի արտագաղթը դեպի Արևմուտք: Սիրիայում սկսված պատերազմն աննախադեպ էր, քանի որ բացի հայկական համայնքի արտահոսքից մեծապես ավիրվեցին նաև հայերի թողած պատմա-մշակութային հուշարձանները:

Հալեպում շարունակվող հրթիռակոծությունների արդյունքում ապրիլի 28-ին պատմական Ջդեյդե թաղամասում գտնվող, 15-րդ դարում կառուցված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին և հարակից տարածքն ամբողջովին ավերվեցին:

Եկեղեցին պայթեցվել է ներսում փորված և այնտեղ տեղադրված ռումբերի միջոցով: Չի փուլզվել միայն զանգակատան մի փոքր հատվածը: Եկեղեցու համալիրում կան բազմաթիվ սրբապատկերներ՝ հիմնականում 17-րդ դարի, նրա կազմում ներառված է նաև հայկական դպրոց, ինչպես նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Սա առաջին դեպքը չէ, որ Հալեպում իրականացվող ռազմական գործողությունների արդյունքում փլուզվում են հոգևոր-մշակութային կենտրոնները: 2013թ. նոյեմբերի 6-ին Քառասնից մանկան եկեղեցին Հալեպում ծայրահեղականների ականանետային հարվածների թիրախում էր, սակայն վերջնականապես չէր ավերվել: Սիրիական պատերազմի շրջանում հայկական հոգևոր, պատմամշակութային արժեքների հանդեպ ԻԼԻՊ-ի եղեռնագործության առաջին թիրախը դարձավ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռակա քաղաքի հայ կաթողիկե Նահատակաց եկեղեցին, որի գմբեթից 2013թ. սեպտեմբերին ահաբեկչական խմբավորման անդամներն իջեցրին խաչն ու այն փոխարինեցին իրենց դրոշով: Իսկ դեկտեմբերին կառույցը վերածեցին դատական գրասենյակի:

Ավերված եկեղեցիների թվում է նաև Ցեղասպանությունից մազապուրծ և Սիրիայում վերաբնակեցված հայերի ջանքերով կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին, որն ամբողջությամբ հրկիզվել է և փլուզվել: Էական վնաս էր հասցվել նաև եկեղեցու հարակից տարածքում գտնվող Մեսրոպյան վարժարանին:

Հատկապես Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների օրերին սկսված հայկական թաղամասի գնդակոծությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ դրանք ոչ միայն պատերազմական իրավիճակում կատարված գործողություններ են, այլ հստակ ուղորդված են արտաքին ուժերի կողմից: Եթե նախկինում կասկած կար, որ հարևան Թուրքիան հովանավորում է Իսլամական պետություն և Ալ Նուսրա ահաբեկչական կազմակերպությունները, ապա նախորդ տարի հայկական Քեսաբի վրա հարձակումները փարատեցին բոլոր կասկածները:

Հիշեցնենք, որ 2014թ. մարտի 21-ին Թուրքիայի կողմից զինյալների անակնկալ ներթափանցումը թուրք-սիրիական սահմանին գտնվող հայաբնակ Քեսաբ ապացուցեցին, որ իսլամիստ վանդալները վայելում են թուրքական կառավարության անմիջական հովանավորությունը: Հակառակ պարագայում հնարավոր չէ բացատրել այն հանգամանքը, որ իսլամիստ զինյալների դեմ պայքար մղող սիրիական կառավարական ուժերին օդից աջակցող ռազմական ինքնաթիռը խփվեց թուրքական ուժերի կողմից: Քեսաբը հայկական յուրահատուկ կոլորիտ ունեցող ենթամշակույթ է, որը բացառիկ օրինակ է ամբողջ Սփյուռքում: Չի կարելի պնդել, որ Քեսաբի դեմ հարձակումը միայն հետապնդում էր հայերին և հայկականությունը ոչնչացնելու միտում: Հարկ է փաստել, որ այս պարագայում Թուրքիայի և ծայրահեղ իսլամիստական խմբավորումների շահերը համընկան:

Քեսաբի վրա հարձակումը ծայրահեղական ուժերին հնարավորություն էր տալիս ելք ունենալ դեպի ծով, որը մեծապես կնպաստեր ծովային հաղորդակցության ուղիներով զենք ու զինամթերքի ստացումը: Բացի այդ եթե Թուրքիային սահմանակից Քեսաբը անցներ իսլամիստների հսկողության տակ, ապա Թուրքիան ավելի անկաշկանդ և ավելի հեշտ կարող էր օգնություն ցուցաբերել ԻԼԻՊ-ի մարտիկներին: Պետք է հաշվի առնել, որ այդ ժամանակաշրջանում Ղրիմը նոր էր միացել Ռուսաստանին, որով նրա դիրքերն էապես ուժեղացել էր Սև ծովում: Քեսաբի վրա հարձակումը Թուրքիան փորձում էր օգտագործել` վերականգնելու ծովային ուժերի խախտված բալանսը: Սև ծովում թուլացած դիրքերը Թուրքիան փորձում էր վերականգնել Միջերկրական ծովում: Չպետք է մոռանանք նաև, որ Քեսաբի հարևանությամբ էին գտնվում նաև Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշիչ կայանները, որով ինֆորմացիա է տրամադրվում Սիրիայի պետական բանակին: Եթե ընկներ Քեսաբը, ապա հնարավորությունը կմեծանար ոչնչացնելու ռադիոլոկացիոն այդ կայանները: Այս և մի շարք այլ քաղաքա-տնտեսական գործոններով պայմանավորված` կարևոր էր Քեսաբի վրա հարձակումը, սակայն չպետք է նվաստացնենք նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ցանկությունը:

Մարտին իրենց սկսած կիսատ գործը «Իսլամական պետություն» խմբավորումն ավարտին հասցրեց 2014-ի սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության օրը, ականապատել և պայթեցրել է Դեր էր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Սրբոց Նահատակաց մատուռը կառուցվել է Դեր Զորի նախկին Սբ Հռիփսիմե եկեղեցու և Ազգային վարժարանի տեղում։ Այն ամբողջանում է Սրբոց Նահատակաց հուշահամալիրով։ Սրբոց Նահատակաց մատուռի ներքնահարկում են գտնվում Խաչելության, Նահատակության և Եղեռնի սրահները։ Այստեղ ամփոփվում են նաև Դեր Զորի անապատներում մարտիրոսացած Մեծ եղեռնի զոհերի մասունքները, որոնք թուրքերի իրականացրած ցեղասպանության խոսուն վկաներն են: Դա մի յուրահատուկ սրբատեղի էր, որը ապրիլի քսանչորսին իր մոտ էր բերում բազում ուխտավորների: Սիրիայում հայկական համայնքի և նրանց թողած ժառանգության ոչնչացմաբ` Թուրքիան փորձում է ջնջել արյունոտ անցյալի հետքերը, փորձում է վերացնել անհերքերլի փաստերը: Քաղաքակրթության դեմ ուղղված այս ոճիրը աղաղակող հիշեցումն է անցյալում տեղի ունեցած նմանատիպ բարբարոսական արարքների: Հայկական մշակութային ժառանգության  և օրըստօրե նոսրացող  համայնքի կորուստն անդառնալի է հայկական աշխարհի համար: Այս կերպ Թուրքիան ավարտին է հասցնում մեկ դար առաջ սկսած և կիսատ թողած գործը: Մերձավոր Արևելքում քրիստոենական և հատկապես հայկական գործոնի թուլացումը վտանգ է տարածաշրջանի և համայն մարդկության համար: Այս կերպ վերացվում է քրիստոնեական և իսլամական աշխարհի խաղաղ գոյակցության մոդելը, որը ապագայում կսերմանի և  կպարարտացնի  կրոնական վտանգավոր թշնամանք: Այս կերպ քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունների բախումն անխուսափելի կլինի:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

Լրահոս
Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 22/23-ին Սաուդյան Արաբիայում զգուշացրել են՝ չայցելել Թուրքիա Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Պյոտր Սվիտալսկու հետ Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության առչվող հարցեր Երկրաշարժ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական Իռլանդական ավիաընկերությունը մտադրություն ունի մուտք գործել հայկական ավիաշուկա Երևանում խոշոր գործարարների մասնակցությամբ տեղի է ունեցել Start-up ծրագրերի շնորհանդես (Տեսանյութ) Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում Մեզ մոտ տղամարդը տղամարդ է, կինը՝ կին. Ակցիա ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման (Տեսանյութ, լուսանկարներ) Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են անցկացնում Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների դիմաց Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (Լուսանկարներ) Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոսին` ծննդյան oրվա կապակցությամբ «Ժամանակին պետք է համայնքները, քաղաքապետարանը խոտերը ջրեն, հնձեն, որ հրդեհները քիչ լինեն» «Թող քննությունն ընթանա, հետո կերևա». Արթուր Գրիգորյանը փաստաթուղթ կներկայացնի ԱԱԾ Հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող և հանրության կողմից ընդունելի որոշման. ՀՅԴ Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ (խմբագրված) «Ժամանակ». Կանևսկոյը գնացել է Սեյրան Սարոյանի տուն «Հրապարակ». Իրականում իշխանության «սորոսական» թևը դեմ է Ամուլսարի շահագործմանը «Հրապարակ». Հին մասնագետները հեռանում են «Հրապարակ». ԱԺ աշխատակազմում հասկացել են, որ իրենց քայլն անօրինական է, և որոշել են հետողորմյա անել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 21 Թուրքիայի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են Հազար ամոթ Փաշինյանի ծաղրածուի դերը ստանձնած Սեյրան Սարոյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան ՊԲ հրամանատարն ընդունել է Անջեյ Կասպշիկին Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին Արցախի ԱԳՆ ղեկավարը դեսպան Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի հարցը Իրանի ԱԽ քարտուղարը սխալ է համարել միջուկային գործարքի կնքումը Կրեմլում գնահատել են Պուտինի ու Զելենսկու հանդիպման հնարավորությունը Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) Դատարանը մերժեց Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը Եղանակը Հայաստանում առաջիկա օրերի համար Այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Նիկոլ Փաշինյանը մարդկանց ուղեղն ուտելու մեծ մասնագետ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան Թուրքիան կյանքի որակի որոշ ցուցանիշներով ամենավատն է Եվրոպայում Մանսուրյանական երաժշտության տոն՝ Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին Մակրոնը Պուտինի հետ հանդիպումից հետո վստահություն Է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի հարցում ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու առաջնագծում՝ Օմարի լեռնանցքում «Ամուլսարում հանք չի՛ շահագործվելու». ստորագրահավաք է մեկնարկել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan