AM | RU
USD
EUR
RUB

«Երկիր» միություն. Ջավախքի բնակչությունն այսօր ըստ էության որևէ հնարավորություն չունի լիարժեք մասնակցելու ընտրական գործընթացներին

 

Հոկտեմբերի 1-ին Վրաստանի տարածքում, այդ թվում նաև հայաբնակ Ջավախքում, կայանալու են խորհրդարանական ընտրություններ։ Այդ կապակցությամբ «Երկիր» միությունը հայտարարություն է տարածել, ըստ որի, ընտրական գործընթացը Ջավախքում անցնում է վրացական իշխանությունների կողմից ջավախքահայության քաղաքական և քաղաքացիական իրավունքների ոտնահարման հետևողականորեն իրականացվող քաղաքականության պայմաններում։

«Մասնավորապես'

- Առ այսօր ուժի մեջ է տարածաշրջանային հիմքի վրա քաղաքական կազմակերպություններ ստեղծելու վրացական օրենսդրական արգելքը։ Այդ պատճառով հայ բնակչության շահերը ներկայացնող ջավախքյան քաղաքական կուսակցությունները զրկված են գրանցվելու և ընտրություններին մասնակցելու իրավունքից։

- Վրացական ուժային կառույցների ուղղակի և անուղղակի ճնշումների, սպառնալիքների, շինծու քրեական գործեր հարուցելու և հեռակա դատավարություններ անցկացնելու արդյունքում 2008 թ-ից առ այսօր տասնյակ ջավախքահայ քաղաքական ակտիվիստներ ստիպված էին հեռանալ իրենց հայրենիքից և/կամ դադարեցնել իրենց քաղաքական գործունեությունը։

- Քաղաքական հալածանքների զոհ են դարձել Ջավախքում գործող «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամները։ Կառույցի առաջնորդ' Վահագն Չախալյանը, շինծու մեղադրանքների հիման վրա դատապարտվել է տասը տարի ազատազրկման, կազմակերպության մի շարք այլ ակտիվիստներ' տարբեր ժամկետների ազատազրկման»:

Ըստ միության հայտարարության, վրացական իշխանությունների վերոնշյալ գործողությունների արդյունքում Ջավախքի բնակչությունն այսօր ըստ էության որևէ հնարավորություն չունի լիարժեք մասնակցելու ընտրական գործընթացներին, զրկված է ազատ, արդար և մրցակցային ընտրությունների միջոցով իր քաղաքական կամքն արտահայտելու և ապագան կերտելու իրավունքից։

Միության անդամներն այն համոզման են, որ անգամ իմիտացիոն բնույթ կրող ընտրական այս գործընթացի պայմաններում ջավախքահայությունը պետք է օգտագործի իր տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները իր առջև ծառացած քաղաքական, քաղաքացիական, կրոնական, լեզվական, կրթական և մշակութային խնդիրների լուծումը պահանջելու համար։ Ջավախքահայությունը պետք է պահանջի Ջավախքում առաջադրվող պատգամավորության բոլոր' և՛ իշխող, և՛ ընդդիմության թեկնածուներից, ինչպես նաև ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններից իրենց ծրագրերում ընդգրկել և, ընտրվելու դեպքում, ստանձնել հետևյալ հիմնական խնդիրների լուծումը.

1. Ջավախքում լարված քաղաքական իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ'
- Ջավախքահայության հասարակական–քաղաքական կյանքի նկատմամբ վրաց ուժային կառույցների վերահսկողության վերացում, Ջավախքահայ ազգային–քաղաքական գործիչների նկատմամբ հալածանքների դադարեցում, Վահագն Չախալյանի և ջավախքահայ այլ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում

2. Վրաստանի հայաբնակ շրջաններում ինքնակառավարման համակարգի կայացում, այդ թվում' ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդլայնման միջոցով,

3. Ջավախքում հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակի շնորհում,

4. Խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված հայկական եկեղեցիների վերադարձ,

5. Կրթական ոլորտի խնդիրներ.
- Ջավախքում հայալեզու ուսուցման հիմքի վրա դպրոցական համակարգի պահպանում, Վրաստանի հայկական դպրոցներում հայերենի դասաժամերի ավելացում, Ախալքալաքում հայ–վրացական համալսարանի բացում։

Լրահոս
Նարեկ Սամսոնյանը բացահայտում է հերյուրանքներ տարածող ֆեյքերի ֆաբրիկաները վարողներին. Տեսանյութ Ուսումնական տագնապ N զորամասում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նոր տարվա միջոցառումները Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է վնազասերծվում «Էրեբունի պլազայում» կրակ բացողը Պուտինը պատմել է Լենինգրադի շրջափակման ժամանակ մահացած եղբոր մասին (տեսանյութ) Արտոնություն է տրամադրվել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը «Էրեբունի պլազայում» կրակ բացողը պատանդ է վերցրել մի տղայի ու պահանջել Վիկտոր Սողոմոնյանին՝ մանրամասներ. ՈԻՂԻՂ Աշխատող ուսանողների ուսման վարձը պետությունը կփոխանցի. օրենքի նախագիծ Տեսանյութ՝ որտեղ երևում է, թե ինչպես է ավտոմատով զինված անձը կրակոցներ արձակում Ոստիկանապետի ԺՊ-ն բանակցում է «Էրեբունի պլազայում» կրակ բացած անձի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոստիկանապետի մեքենայով տարան կրակողին «Լուսավոր Հայաստան». Քաղաքական մեծամասնությունը միայն խորացրեց կոռուպցիայի վերաբերյալ կասկածները Վիկտոր Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Պուտինը Հոլոքոստն անվանել է Իսրայելի և Ռուսաստանի ընդհանուր ողբերգությունը Ոստիկանապետն անձամբ է բանակցություններ վարում. Աշոտ Ահարոնյան Կրակոցներ՝ «Էրեբունի պլազայի» շենքում. Դեպքի վայրում է նաև ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն «Էրեբունի պլազայում» զինված անձի հետ բանակցությունները վարում է անձամբ ոստիկանապետի ԺՊ-ն. մանրամասներ Ի՞նչ է կատարվում Էրեբունի Պլազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ Էրեբունի պլազայում ավտոմատավորը պատանդ է վերցրել «Թրանսփարանսին» նման շաբաշներ է անում Հայաստանում իշխանությունը զավթած խմբակին, որովհետև իրենք նույնպես փայատեր են Ոստիկանության «սպեցնազը» ևս ժամանեց Էրեբունի պլազա Կրակոցներ՝ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում. ՈՒՂԻՂ Թիրախը եղել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ. մանրամասներ ԱԳ նախարարների հանդիպումից Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն Կրակոցներ «Էրեբունի» պլազայում. ավտոմատներով ոստիկաններ ժամանեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակվել է իրականությանը չհամապատասխանող նյութ Դուք չեք հավատա, բայց ոստիկանությունում ԼԳԲՏ քարոզով զբաղվող սորոսական ՀԿ-ները դասընթացներ են իրականացնում. Մալյան Կոտայքի մարզի խորհրդի նիստը՝ ուղիղ Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի (տեսանյութ) Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց Չինաստանը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհանի 11 մլն բնակչի արգելել է լքել քաղաքը Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ ղեկավարների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը Առաջարկում եմ Փաշինյանը, իր այս թիմով ու այս գույներով շրջի Հայաստանի գյուղերով, բայց հանկարծ Շուռնուխ չմտնեք Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Եթե պետք է, հելնենք, վիճենք, ծեծենք իրար, պրոբլեմ չկա... Սասուն Միքայելյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan