«Այսօր անշուշտ, Երևանն է գերակա դիրքում, և Թուրքիան ստիպված է լինելու փոխզիջում որոնել Երևանի հետ: Անկարան դարձել է ադրբեջանական քաղաքակնաության պատանդը». Ստանիսլավ Տարասով

«Այսօր անշուշտ, Երևանն է գերակա դիրքում, և Թուրքիան ստիպված է լինելու փոխզիջում որոնել Երևանի հետ: Անկարան դարձել է ադրբեջանական քաղաքակնաության պատանդը». Ստանիսլավ Տարասով

Այսօր Անկարայից շատ հակասական հայտարարություններ են արվում Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ: Թուրքական ղեկավարությունը տարատեսակ քարոզչական մեթոդներ է կիրառում` Հայոց Ցեղասպանության ճանաչումը կասեցնելու համար, ու անգամ սեփական ուղերձներում իբրև թե ցավակցում է հայերին: Սակայն, դա անկեղծ քայլեր չեն, ու դրանք չեն տպավորում համաշխարհային հանրությանը: Դրան ի պատասխան նորանոր երկրներ են ճանաչում հայերի ցեղասպանությունը, իսկ թուրքական ղեկավարությանը միայն մնում է ետ կանչել իր դեսպաններին այդ երկրներից: Այսօրվա դրությամբ թուրքական քարոզչությունը ձախողության է մատնվում,- «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Մերձավոր Արևելքի ու Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Փորձագետը նկատեց, որ դեռևս 10 տարի առաջ Թուրքիայի քաղաքականությունը կարելի էր գնահատել պանթյուրքիզմի դիրքերից: Սակայն, այսօր, անշուշտ Երևանը գերակա դիրքում է, և հենց նա է պայմաններ թելադրելու հայկական հարցի կարգավորման շուրջ: «Գլխավոր եզրահանգումն այն է, որ հայկական հարցը` որպես արևելյան մեծ հարցի բաղադրիչ, վերադառնում է իր հանգույցային կետին, 19-րդ դարի մեկնարկային կետին: Ըստ այդմ, կանխատեսվում է, որ Թուրքիան ստիպված է լինելու փոխհամաձայնություն ու փոխզիջում որոնել Երևանի հետ»,- նշեց Ստանիսլավ Տարասովը, բացատրելով դա թուրքական ղեկավարության սխալ քայլով.

«Բանն այն է, որ 2009թ-ի հոկտեմբերին ստորագրելով Ցյուրիխյան արձանագրությունները, սակայն, չվավերացնելով դրանք, Թուրքիան լուրջ ռազմավարական սխալ գործեց: Հայաստանն այն ժամանակ ռիսկային քայլի դիմեց, ու եթե Հայաստանն ու Թուրքիան բացեյին սահմաններն ու սկսեյին համատեղ համաժողովներ անցկացնել 1915 թվականի աղետի հետազոտության շուրջ, ապա այսօր, 100-ամյակի կապակցությամբ այսպիսի մեծ չափով միջազգային շռնդալից արձագանք գուցե և չլիներ, իսկ դրա փոխարեն, գուցե, Հայաստանն ու Թուրքիան այսօր ինչ-որ համատեղ, փոխհամաձայնեցված հայտարարություններ կանեյին: Իսկ այսօր Թուրքիան դարձել է ադրբեջանական քաղաքականության պատանդը»:

Ժամանակին, Ադրբեջանը ակնկալում էր, որ Թուրքիայի հետ դաշինքում նա է դառնալու այս զույգի առաջնորդողը, քանի որ թուրքերը չունեյին էներգառեսուրսներ, իսկ Ադրբեջանը ստանձնել էր Անկարային էներգառեսուրսներով սպասարկելու գործառույթը: Թուրքիայի վրա խաղադրույք էր դրվում նաև այն առումով, որ նա կընդգրկվի ԵՄ-ում` որպես ՆԱՏՕ-ի անդամ, ու արևմտյան ավագի որոշակի ֆունկցիաներ կստանձնի այս տարածաշրջանում: Սակայն, ամեն ինչ այլ կերպ զարգացավ, և երկուսն էլ վատ վիճակում հայտնվեցին:

Ինչ վերաբերում է տվյալ հարցում ռուսական դիրքորոշմանը, ապա այստեղ ամեն ինչ ակնհայտ է: Ռուսաստանն այստեղ որևէ խնդիր չունի` ռուսական Դուման դեռ 1995թ-ին է ընդունել իր որոշումը, ստորագրելով Հայոց ցեղասպանութան դատապարտման մասին բանաձև, ու ռուսական արխիվներն այսօր լիովին բաց են: «Ես եղել եմ Թուրքիայում, ու չնայած նրան, որ իրենք հայտարարում են սեփական արխիվենրը բացելու մասին, այնուամենայնիվ, այնտեղ չկա իրական հասանելիություն: Բոլոր աշխատանքները նրանք կառուցում են ռուսական ու արևմտյան արխիվների հիման վրա: Հարկ է գիտակցել, որ Ռուսաստանը Ցեղասպանության հարցին մոտեցնում է նախ և առաջ, պատմական արդարության տեսանկյունից: Բացի այդ, Անդրկովկասում Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է մնում: Ինչ վերաբերում է այլ երկրներին` նկատի ունեմ հարևան Ադրբեջանին ու Վրաստանին, ապա նրանք հարևաններ են, դա ռազմավարական գործընկերություն չէ»,- նկատեց Ստանիսլավ Տարասովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում